27/04/2018
«Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են» (Ա Կորնթ. 15:22): Օգոստինոս Երանելին նշում է, որ բոլոր մարդիկ իրենց առաջին՝ մարմնավոր ծնունդով, պատկանում են Ադամին, իսկ երկրորդ՝ հոգևոր ծնունդով՝ Քրիստոսին: Բոլոր մահացողները մահանում են Ադամով, իսկ կենդանանում՝ միայն Քրիստոսով: Պողոս առաքյալը Քրիստոսի հարությունից բխեցնում է համընդհանուր հարության ճշմարտությունը, քանի որ
26/04/2018
Քրիստոնյան, հետևելով Քրիստոսի օրինակին, ընթանում է սիրո և զոհողության ուղով: Առանց զոհողության հնարավոր չէ աստվածահաճո կյանքը: Քրիստոնեական բոլոր առաքինություններն Աստծուն ուղղված զոհողություններ են, որոնք մարդկային հոգուն պարգևում են երկնային ուրախություն: Երկրայինը զոհաբերելով՝ քրիստոնյան արժանանում է երկնայինին: «Ուզո՞ւմ ես հոգով հարաբերվել Աստծո հետ, վայելել այն քաղցրությունը, որ բռնադատված չէ զգացմունքներով՝ հետևի՛ր ողորմությանը»,-
26/04/2018
Որո՞նք են հիմնական բարոյական արժեքները: Ինչպե՞ս կարելի է որոշել` ինչն է ճիշտ, լավ ու բարի: «Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից, հաստատված Քրիստոսի պատվիրաններով, ուսուցումներով: Այլ կրոններ կամ պետական համակարգեր ևս ունեն բարոյական
25/04/2018
Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, սիրիահայ համայնքից Մարիամ Չեպերյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Մարիամը նշեց, որ Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների ժամանակ հրթիռակոծվել է իրենց բնակարանը, և իրենք, մազապուրծ փրկվելով, տեղափոխվել են Հայաստան: Երկու տարի է, ինչ
24/04/2018
Առաքելական օրերից ի վեր Աստվածային լույսի ճառագայթումով Հայաստան աշխարհը լուսավորվեց նոր ու հավիտենական կյանքի լույսով: Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների և նրանց ժառանգների կողմից Աստուծո Խոսքի՝ Ավետարանի քարոզչությամբ և սրբերի արյան հեղումով հայոց աշխարհը դարձավ Քրիստոսակիր երկիր, հայ ժողովուրդը՝ Աստծո ժողովուրդ: Արդար Նոյի աղոթքի ու նրա պատրաստած զոհասեղանից թևածող՝ անդրանիկ զոհի բույրով սրբագործված դրախտընկալ
23/04/2018
Սիրելի Մեր զավակներ, Վաղը հիշատակի օրն է Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների: Ազգովի վերստին մեր խոնարհումը պիտի բերենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն հավատքի և հայրենիքի: Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, նվիրագործված օր, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկեղեցիներում և Հայոց ցեղասպանության հուշակոթողների առջև համազգային համախմբվածությամբ հարգանքի տուրք ենք մատուցում
23/04/2018
Ապրիլի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խանում Ղազարյանին (57 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով տիկին Խանումն իր դստեր՝ Շնորհիկ Մանգուշյանի (21 տ.) հետ չորս տարի առաջ տեղափոխվել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/22 հասցեում:
21/04/2018
- Հա՛յր, հաճախ ասում եք, որ այսօր ձգտում են ամեն ինչ քայքայել: Կրթության համակարգը նո՞ւյնպես: - Այո: Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում: Մի՞թե դրանք դպրոցներ են: Մի՞թե այն, ինչ այսօր դասավանդում են երեխաներին, մեր լեզուն է: Մի՞թե մեր պատմությունն է: Իսկ Աստվածաբանության հարցում կարելի է կարծել իրավիճակն ավելի լա՞վն է: Աստվածաբանության դիպլոմ ունեցող անաստվածին թույլ են տալիս Աստծո Օրենքը դասավանդել: Ու չեն էլ ստուգում, թե նա երեխաներին