12/04/2018
- Հա՛յր, ինչպես վերաբերվենք այն կանանց, որոնք տաբատներով են վանք գալիս: Նրանք հաճախ ասում են, որ տաբատները ոչ միայն ավելի հարմարավետ են, այլև կարճ կիսաշրջազգեստներից համեստ են: - Այսօր կանայք կա՛մ կարճ կիսաշրջազգեստ են հագնում, կա՛մ տաբատ: Երկուսից մեկն են ընտրում: Իսկ Հին Կտակարանում միանգամայն պարզ և մանրամասնորեն գրված է այդ մասին. «Կինը տղամարդու զգեստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի» (Բ Օրին. 22:5): Օրենք
11/04/2018
Քրիստոս լեռան քարոզում երանի է տալիս հոգով աղքատներին. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:3): Քրիստոս երանի է տալիս այն մարդուն, ով գիտակցում է իր մեղավոր լինելը, ով ի վիճակի է իրապես խոստովանելու իր մեղքերը: Ապաշխարությունն առաջին քայլն է դեպի Աստված գնալու: Աստված հոգով աղքատներին է տալիս Իր թագավորությունը: Աղքատ վիճակը չէ, որ երանելի է, այլ հոգին, որ վեր է նյութից, անցողիկից և դրանց պատճառած
10/04/2018
Ի՞նչ է առաքինությունը` մարդկային կենսակե՞րպ, մտածելակե՞րպ, Աստծուց տրված շնո՞րհ: «Առաքինություն» ընդհանուր հասկացության տակ նկատի ունենք այն արարքները, որոնք համապատասխան են բարոյական բարձր չափանիշներին, և այդ արարքները, վարմունքները կոչվում են առաքինություններ: Առաքինությունը, քանի որ իբրև ընդհանուր հասկացություն ենթադրում է առաքինությունների ամբողջականություն, առաքինի վարմունքների ընդհանրացում, չենք կարող բնութագրել որպես
09/04/2018
Այսուհետև Կորխի որդիների՝ սաղմոս Դավթի օրհնության: Կորխի որդիներն ի դեմս սուրբ առաքյալներ դիմում են բոլոր ազգերին՝ հիշեցնելով ահավոր և անաչառ դատաստանը: Սա նաև Դանիելի տեսիլքի մասին է, որ տեսավ բոլոր ազգերի վրա: 1. Լուարո՛ւք զայս ամենայն ազգք, ունկնդի՛ր լերուք ամենեքեան, ոյք բնակեալ էք յաշխարհի: Լսեցե՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրեք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում: Ո՛չ միայն հրեաները, այլ բոլոր արարածներն են նրանը, և աշխարհի վրա բնակվող
06/04/2018
Ապրիլի 6-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 9-ի «Ա» դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պամության ուսուցչուհի Գայանե Գրիգորյանի նախաձեռնությամբ, այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Այցը, ինչպես նշեց մանկավարժը, ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտները եկեղեցում քահանայի բացատրությամբ ծանոթանային Հայ եկեղեցու ճարտարապետական կառուցվածքին, արարողությունների ժամանակ գործածվող աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին
06/04/2018
Երբ հոգումդ հպարտությունն է բարձրանում, աստվածային սիրո և հնազանդության միջոցով խոնարհվիր` հաշտվելով ու ընդունելով Աստծո կամքը, որովհետև Սբ. Հոգու հետ հաղորդակցության մեջ է կյանքն ու երջանկությունը: Իսկ հպարտությունը մարդուն բարձրացնում է դեպի վեր ու այդ ահռելի բարձունքից ցած նետում, քանի որ այլևս անկարող լինելով մարդուն դեպի երկնային, լուսազարդ օթևաններ բարձրացնել, այդ պահին նրան բաց է թողնում, լքում և հեռանում: Հպարտությունը մարդու
05/04/2018
Ապրիլի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակից դարձավ հետաքրքրաշարժ բանախոսության. երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Ս. Անանիայի մատուռ-դամբարանում և եկեղեցու բակում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի օգնությամբ ծանոթացան
05/04/2018
Լավ է, որ մարդիկ պարզության են ձգտում: Նրանք այնտեղ են հասել, որ պարզությունը նորաձև են դարձրել, թեկուզ ներքուստ պարզության նշույլ իսկ չունեն: Ոմանք Սուրբ լեռ են գալիս խունացած, մաշված հագուստով, և ես ինձ հարց եմ տալիս. «Իսկ նրանք ինչո՞ւ են այդպես հագնված: Չէ՞ որ դաշտում չեն աշխատում»: Մեկը գյուղի անպաճույճ լեզվով է խոսում, որովհետև դա բնական է նրա համար, և դու ուրախանում ես գյուղի լեզվի կարկաչը լսելով: Իսկ մյուսն իր խոսքում նմանակում