08/03/2018
Հողից ստեղծված մարդն Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով դատապարտվեց կրկին հող դառնալու. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:19): Երկիրը, ուր բնակվեցին մարդիկ դրախտից արտաքսվելուց հետո, դարձավ նրանց հայրենիքը, իսկ երկրային կյանքը՝ դեպի դրախտ՝ իրական հայրենիք, վերադառնալու նախապատրաստության շրջանը: Եկեղեցու հայրերը մարդու երկրային կյանքը համեմատում են
07/03/2018
Մարտի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Արփինե Քեշիշյանին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով Արփինեն իր երկու դուստրերի հետ Հայաստան է եկել երեք տարի առաջ և վարձակալությամբ բնակվում է Կոմիտաս 52/18 հասցեում: Արփինեի ամուսինը 2007թ.-ին մահացել է սրտամկանի ինֆարկտից:
06/03/2018
«Հոգատար լինենք միմյանց հանդեպ՝ սիրո և բարի գործերի մղելով միմյանց» (Եբր. 10:24): Սիրո, հոգատարության և բարության արդյունքում է աճում և զորանում Քրիստոսահիմն եկեղեցին՝ սիրո կատարելության ուղով առաջնորդելով իր անդամներին: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է, եթե քարը քարին հարվածելով կրակ ենք ստանում, ապա առավել ևս բարուն նախանձախնդիր հոգիների հաղորդակցությամբ աճում է սերը և նրանից բխող սիրո գործերը: Սիրո և բարի գործերի մղումն է առաջնորդում
06/03/2018
Ի՞նչն է համարվում բամբասանք, որտեղի՞ց է սկսվում այն: Բամբասանքն անհատական ընկալումով բացասական տեղեկատվության կամ ապատեղեկատվության տարածումն է: Չնայած կարծիքներ կան, որ բամբասանքը դրական նշանակություն ունի հասարակության մեջ խմբերի կապը պահպանելու, հաղորդակցվելու համար, սակայն Պողոս առաքյալը բամբասանքը նշում է տարբեր մեղքերի շարքում (Բ Կորնթ. 12.20), որովհետև բամբասանքը, լինելով ինչ-որ տեղեկություն, բայց առավելաբար` մարդու անձնական
05/03/2018
Այսուհետև՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին, ովքեր տաճարի գանձերն էին պահում, երգում էին այս սաղմոսը: Ոմանք ասում են, թե Գոգի և Զորաբաբելի մասին է, սակայն հավանական չէ այս կարծիքը, որովհետև ասվում է, թե պատերազմ է մղել մինչև երկրի ծագերը, ինչը Զորաբաբելը չի արել: Իրականում սա վերաբերում է ամբողջ տիեզերքով մեկ առաքյալների քարոզչության և եկեղեցու հաստատմանը՝ նման նախորդ սաղմոսին, և ծածուկ հայտնության խորհուրդն է պարունակում, ու նաև այն, ինչ
03/03/2018
Ամեն տարի Մեծ պահքի Տնտեսի կիրակիին նախորդող օրը Հայ եկեղեցին տոնախմբում է Երուսաղեմի Սուրբ Հովհաննես և Հայոց Հովհան Օձնեցի Հայրապետների, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակությունը: Այս տարի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սրբերի հիշատակության օրը նշանավորեց ուխտագնացությամբ: Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ,
03/03/2018
Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով, այսինքն՝ մարդն ազատ է իր ցանկությունների, արարքների, ինչպես նաև մտքերի ընտրության մեջ և ինքն է որոշում, թե ինչ մտածի, ինչպես մտածի և իր միտքը ինչով զբաղեցնի: Բարի միտք ունեցողն ամեն ինչ բարի է տեսնում, դա է վկայում Հայր Պաիսիոս Աթոսացու հետ տեղի ունեցած հետևյալ դեպքը: «Մի օր ինձ մոտ եկավ մի տղա, որ սովորում էր գիմնազիայի 2-րդ դասարանում: Նա դուռը թակում էր և թեև մեծ թվով նամակներ ունեի կարդալու, բայց
02/03/2018
«Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև Ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում» (Հովհաննես 15:19): Քրիստոնեության տարածման սկզբնաշրջանում քրիստոնյաներին հալածում և սպանում էին՝ Քրիստոսի հետևորդը լինելու պատճառով: Քրիստոնյաների դեմ հալածանքը ձգվել է ավելի քան երեք դար: Բազմաթիվ էին նրանք, ովքեր հանձն էին առնում չարչարվել