5 Հոկտեմբեր, Շբ
15/12/2017
Դեկտեմբերի 15-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ, օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ և վեմ քարեր: Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգված արարողության՝ սրբապատկերները, խաչվառներն ու վեմ քարերը լվացվեցին նախ ջրով և գինով, ապա Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին Սրբալույս Մյուռոնով: Այսուհետ
15/12/2017
- Հա՛յր, նրանք, ովքեր ցանկանում են հասարակությունը կործանել, դրա հիմքերին, արմատներին են անցել՝ երեխաներին: Փչացրել են նրանց: - Այդ ամենը երկար չի տևի: Չարիքն ինքն իրեն է կործանում: Ռուսաստանում ամեն ինչ կործանեցին, բայց միայն տես, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, երբ երեք սերունդ անցավ: Աստված մարդկանց չի թողնում բախտի քմահաճույքին: Եվ այդ դարաշրջանի երիտասարդների մեղքերն այնպես չի դատելու, ինչպես նախկին՝ մեր ժամանակների երիտասարդներինը: -
14/12/2017
«Ժամանակի ըմբռնումը հեթանոսության, վաղ քրիստոնեության և արդի ժամանակաշրջաններում» թեմայի շուրջ էր դեկտեմբերի 14-ի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Օրվա բանախոսը՝ ԵՊՀ
14/12/2017
Հատկապես ճգնակյաց սուրբ հայրերը հոգևոր կյանքում ամենից վեր դասում են հոգևոր դատողությունը: Այն Աստծո կողմից տրված առանձնահատուկ պարգև է, որը մարդուն օժտում է Աստծու պատվիրանները կատարելու ունակություն, առաքինություններն ավելի լավ իրագործելու և Աստծո կամքին համապատասխան բարի գործ կատարելու կարողություն: Այս պարգևը տրվում է մեծ հոգևոր սխրանքներից հետո, սակայն դրան հնարավոր է հասնել հնազանդության ճանապարհով, որը, ինչպես սուրբ հայրերն
13/12/2017
«Ստնտուի» պատկերագրական տարբերակները մեզանում համեմատաբար քիչ է հանդիպում: Գ. Հովսեփյանը նկատում է, որ Տարոնացին է ներկայացրել «Ստնտուի» պատկերագրական տարբերակներից մեկը: Գլաձորի 1323թ. Ավետարանում (Մ.Մ. 6289), Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթում՝ զարդարուն կիսախորանի կենտրոնական մասում, բազմել է թագադիր Աստվածամայրը, և կերակրում է Հիսուս մանկանը: Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (221) Մատթեոսի անվանաթերթի զարդարուն կիսախորանի կենտրոնում
11/12/2017
Ի կատարած. oրհնություն Իդիթոմին, սաղմոս Դավթի: Իդիթոմը Դավթի սաղմոսներին եղանակ էր դնում: Ոմանք ասում են, թե այս սաղմոսը Դավթին են տվել, մյուսներն էլ նրան են վերագրում՝ ի օգուտ նրա և որպես խրատ, քանզի հեշտ է ցասման մեջ ընկնելը: Ոմանք էլ ասում են, թե երբ Դավիթն այլափոխեց իրեն փղշտացիների դիմաց, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: 1. Ասացի՝ թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի՛ մեղայց լեզուաւ իմով: Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»: Քանզի
08/12/2017
Սուրբ Գիրքը և հայրաբանությունը բազմիցս հորդորում են ապրել և գործել ներկայում՝ փառաբանելով Պարգևատուին օրվա պարգևների համար: Պարգևատուի կողմից մարդուն շնորհված օրվա հերթական պարգևներից է բարին գործելու հնարավորությունը, որը ջանում է բաց չթողնել Տիրոջ խոսքին հետամուտ անձը: «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե՝«Գնա՛, կգաս, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանի որ չգիտես,
07/12/2017
Դեկտեմբերի 7-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց աստվածաբան Շահանե Հարությունյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան