5 Հոկտեմբեր, Շբ
07/11/2017
Նոյեմբերի 7-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Բաբայանի նախաձեռնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ուխտագնացությունը, ինչպես նշեց հայ եկեղեցու պատմության մանկավարժը, նաև ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտներն անձամբ կարողանային տեսնել եկեղեցու կառուցվածքը, ծանոթանային աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին և զգեստներին: Տեր
07/11/2017
Հարցազրույց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանի հետ: Արարիչն Աստված, ամենուր լինելով, սիրում է բնակվել Իր արարածների սրտերում՝ իրենց իսկ կամքի համաձայն: Ե՞րբ Տիրոջ առջև բացեցիք Ձեր հավատքի դուռը: Դեռ վաղ տարիքից ծնողներս են իմ սրտում հավատքի սերմեր սերմանել: Հիշում եմ, երբ դեռ տառաճանաչ չէի, առաջին գիրքը, որ գնեց մայրս ինձ համար, Աստվածաշունչն էր: Իսկ երբ երեք տարեկան
06/11/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի, երբ հալածվում էր Սավուղի կողմից, երգեց սա, հիշում է նաև Դովեկին ու զիփացիներին: [Այդ ժամանակ] նաև եդոմացիներն էին պատերազմում Դավթի դեմ: Մարգարեանում է նաև Տիրոջ չարչարանքների մասին և նաև նրանց մասին, ովքեր կանչում են Հորը, սա մարգարեություն է նաև առաքյալների մասին: 1. Դատեա, Տէր, զայնոսիկ, ոյք դատին զիս. մարտիր ընդ այնոսիկ, որ մարտնչին ընդ իս: Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում
04/11/2017
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ: Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով զարդարվի Ձերդ Սրբության հայրապետական գավազանն՝ ի շինություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո: Հայցում ենք, որ Ամենազոր Տերը քաջառողջություն, երկար տարիների արևաշատ ու նվիրական բազում իրագործումներով
03/11/2017
Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի
03/11/2017
Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի ստացվում: Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ
02/11/2017
Ի՞նչ է Դատաստանի օրը: «Դատաստանի օր» հասկացությունը պետք է ընկալել ոչ մարդկային այսօրվա պատկերացումներով: Նախ` օրն իբրև այդպիսին գոյություն չի ունենալու, որովհետև Դատաստանին նախորդելու է աշխարհի վախճանը: Հետևաբար, օրը` իբրև Երկիր մոլորակի պտույտ իր առանցքի շուրջը Արեգակի դիրքի հետ կապված, դադարելու է գոյություն ունենալուց: Դատաստանի պատկերավոր գաղափարը ևս տրված է մարդկանց ընկալողունակությանը համապատասխան, որպեսզի հնարավոր լինի
01/11/2017
Նոյեմբերի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մակարյան Ջանիբեկին (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բաղդասարյան Էդուարդը: Ջանիբեկն իր տարեց մոր, կնոջ և երկու զավակների հետ բնակվում է Կոտայքի մարզի գյուղ Քասախ 14 շ. 19 բն. հասցեում: Ընտանիքի ավագ զավակը զինծառայող է, իսկ աղջիկը՝ դպրոցահասակ: Ջանիբեկը երկրորդ կարգի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու: Մակարյան