5 Հոկտեմբեր, Շբ
02/10/2017
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը: Խորհրդանշում է գերությունից վերադարձը, բնության նորոգումը: Նաև հարություն է նշանակում, որը թեև ընդհանրական հարությունն է, սակայն համընդհանուր չէ փառքը և արքայությունը: 1. Բարձր առնեմ զքեզ Տէր, զի ընկալար զիս. և ոչ ուրախ արարեր զթշնամին իմ յիս: Պանծացնում եմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ և չթողեցիր, որ թշնամիներս չարախնդան վրաս: Խոսքով վկայելով բարձրությանդ մասին, քանզի դու իսկապես ընդունեցիր
01/10/2017
Հայ քրիստոնյայի հավատի զորացման աղբյուրներից են ուխտի ճանապարհները, որոնք ուխտի օրերին հարստանում և իմաստավորվում են ուխտավորների աղոթական շնչով: Այս տարի, ի ուրախություն հայ ուխտավորների, ուխտի օրերը համալրվեցին ևս մեկով՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օրով: Վարագա Սուրբ խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվեց որպես Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ
29/09/2017
Մեր հասարակության մեջ հաճախ զարմանում են, թե ինչու են մարդկային հասկացության մեջ բարի, բարոյական սահմանմամբ անձինք երբեմն դառնում դժբախտությունների, փորձությունների զոհ: Սակայն իրականությունը հասկանալու համար անհրաժեշտ է ընկալել, որ բարոյականությունը և հոգևոր կյանքը թեև միահյուսված և անբաժան են, այդուհանդերձ, մյուս կողմից` բարոյականությունը և հոգևորը տարբեր մակարդակներ ունեցող իրողություններ են: Այն անձինք, ովքեր չեն ապրում հոգևոր
28/09/2017
- Հա՛յր, առողջ դատողությունն ի՞նչ տեղ է գրավում հոգևոր կյանքում: - Ո՞ր առողջ դատողությունը: Աշխարհի՞կը: Նման առողջ դատողությունը ոչ մի տեղ էլ չի գրավում հոգևոր կյանքում*: Հոգևոր կյանքում հրեշտակներն ու սրբերը պատուհանից քեզ մոտ են գալիս, դու նրանց տեսնում ես, խոսում նրանց հետ, հետո նրանք հեռանում են: Եվ եթե ցանկանաս նման իրադարձությունները առողջ դատողության միջոցով հետազոտել, ապա ոչինչ չի ստացվի: Ցավոք, բազմապատկված գիտելիքների մեր դարաշրջանում
26/09/2017
Հյուրասիրություն և օտարասիրություն. ինչքանո՞վ են տարբեր և ի՞նչ ընդհանրություններ ունեն: «Հյուրասիրություն» և «օտարասիրություն» բառերը ցույց են տալիս հյուրի, օտարի հանդեպ սիրո դրսևորման երևույթը: Հյուրասիրությունն արտահայտվում է նաև սիրալիրության զգացումով, կերակուր հրամցնելով: Այստեղից էլ հյուրասիրել բայը նշանակում է մեկին ուտելիք կամ ըմպելիք տրամադրելը, նրա հետ հաց կիսելը: Հյուրասիրությունը և օտարասիրությունը նույն
25/09/2017
Սեպտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավագյան Կարինեին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Տաթևիկ Պետրոսյանը՝ թոռնիկի մկրտության առթիվ: Կարինեն իր տարեց մոր և որդու՝ Բաբիկյան Գոռի (11տ.) հետ բնակվում է Սարի թաղի 4-րդ շարքի 1/1 հասցեում: «Ութ տարի առաջ ամուսինս մահացավ գլխուղեղում ուռուցք ունենալու պատճառով: Առողջական մի շարք խնդիրների պատճառով
25/09/2017
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը. քանի որ սաղմոսը տաճար մտնելու և ելնելու ու խորանի առջև սպասավորելու մասին է, ապա թվում է, թե վերնագիրն այդպես դրեց, երբ Դավիթը տապանակը Երուսաղեմ բերեց և այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: Սակայն սա Եզեկիային է վերաբերվում, երբ կոտորվեցին ասորիները և մեծ երկյուղի մեջ ընկան ու չհամարձակվեցին տաճար մտնել և սրբություններին մոտենալ, այլ թագավորը հրամայեց գավթում և սրահում վրան կանգնեցնել և նվերներ
24/09/2017
Սեպտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադամյան Սիրանուշին (58 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսահայ Քրիստինե Բարսեղյանը: Տիկին Սիրանուշն իր որդու՝ Շահբազյան Մարութի (34 տ.) հետ բնակվում է Ավանի Իսահակյան թաղ. 3/2 շ. 17 հասցեում: «Տղայիս վաստակած գումարը չի բավարարում, որ վճարենք մեր կոմունալ վարձերը, մարենք կուտակված պարտքերը և լուծենք առողջական խնդիրներս: