5 Հոկտեմբեր, Շբ
23/09/2017
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 23-ին այցելեց Տիգրան Մեծ 36/134 հասցեում բնակվող 1-ին խմբի հաշմանդամ Նինա Գյուլնաշյանին (60 տ.): Նինան ազգությամբ մոլդովացի է, սակայն ամուսնանալով հայի հետ, բնակություն էր հաստատել Գյումրիում: 1988թ-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել են նրա ընտանիքի բոլոր անդամները՝
23/09/2017
Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Սուրբ հայրերն ասում են, թե երկարամյա աղոթքի փորձառությունը միանշնակորեն աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում: Երբ մաքրագործում ես սիրտդ, այն լցվում է աստվածային լույսով և խնդությամբ: Ուրախ մարդու համար որևէ բան դժվար չէ, որովհետև նա լեցուն է սիրով: Իսկ սերը ուժ է, զորություն, որ թույլ չի տալիս մարդու հոգուն սեղմվել, ընկճվել ու սպառվել: Աղոթքի աստվածային զորությունը հեղվում
22/09/2017
Սեպտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց մանկուց 1-ին խմբի հաշմանդամ Տոնոյան Կարինեին (65 տ.), որ բնակվում է Ծատուրյան 34 շ. 7 բն. հասցեում: Ծնողների մահից հետո Կարինեն սայլակի և քայլակի օգնությամբ միայնակ է հաղթահարում իր ամենօրյա խնդիրները: Երկու անգամ նա ընկել է և ոտքի երկու ծանր վիրահատություն տարել: Տարին մեկ անգամ նա «Կուրորտաբանության և ֆիզիկական
22/09/2017
- Հա՛յր, զգում եմ, որ սիրտս քարի պես կարծր է: Ի՞նչ անեմ խստասրտությանս հետ: - Դու ոչ թե խստասրտություն ունես, այլ «գլխասրտություն»: Սիրտդ ամբողջությամբ գլխումդ է հավաքվել, և այժմ միայն դա է աշխատում: Բայց դու դեռ ուղղվելու հնարավորություն ունես՝ սիրտը կարող է իր տեղը վերադառնալ: - Ինչպե՞ս: - Ամեն օր Թեոտոկարիոնի* մեկ կանոն կարդա: Դա սիրտը աշխատեցնելու լավագույն դեղամիջոցն է: Դու սիրտ ունես, բայց դատողականությունը ծածկում է այն իրենով:
21/09/2017
Բոլոր քրիստոնյաները կոչված են իրենց կյանքում իրագործելու Աստծո կամքը և հաճելի լինելու Նրան: Աստվածահաճո կյանքով ապրելը մեծ ջանքեր է պահանջում քրիստոնյայից: Այն հարցին, թե ինչպե՞ս առավել հաճելի լինել Աստծուն, Ս. Անտոն Մեծը պատասխանում է՝ Աստծո համար ամենահաճելի գործերը սիրո գործերն են: Սեպտեմբերի 21-ին, սոցիալական ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Արևշատյան Կարենին (55
21/09/2017
Քրիստոսով նորոգված նոր մարդու համար կարևոր հիմք է հանդիսանում խոնարհությունը: Պատվիրանների իրագործումն առանց այս առաքինության ոչ միայն չի մոտեցնում մարդուն Աստծուն, այլ հակառակը՝ հեռվացնում է՝ դարձնելով Նրա թշնամին: Երբ բացակայում է խոնարհությունը, ներկա է հպարտությունը: «Ճշմարիտ է ասված, թե մեղքի սկիզբը հպարտությունն է: Քանի որ չարը, որից առաջ եկավ մեղքը, հպարտության պատճառով անկում ապրեց, իսկ հետո նախանձից գայթակղեցրեց մարդուն
20/09/2017
Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո առաքյալները նորադարձ քրիստոնյաներից ընդունում էին նվիրատվություններ, որոնք բաշխում էին բոլորին՝ նայած թե ով ինչ բանի կարիք ուներ (Գործք Առաքելոց 2:45): Օրինակները խոսում են հավատացյալների անկեղծ, զոհաբերվող և մերձավորի կարիքներին մասնակից սիրո մասին: Ողորմածությամբ և գթասրտությամբ քրիստոնյան իր բարոյական պարտքն է կատարում իր մերձավորի հանդեպ: Այդ պարտքի մասին է հիշեցնում Հովհաննես առաքյալն
19/09/2017
Սեպտեմբերի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դրամական օգնություն (50 000 դրամ) հանձնեց Սարգիս Աշտոքենյանին (59 տ.), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Սարգիսն իր կնոջ, աղջկա, փեսայի և երեք թոռնիկերի հետ հինգ տարի է, ինչ Սիրիայից եկել է Հայաստան: