5 Հոկտեմբեր, Շբ
24/08/2017
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝
23/08/2017
Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան: Սնահավատությունը տրամաբանությանը հակառակ անբացատրելի նախապաշարմունքներն են, որոնք կարող են առնչվել նաև կրոնական հարցերին: Ըստ այդ նախապաշարմունքի` կան իրողություններ, արարքներ կամ առարկաներ, որոնք երջանկություն կամ դժբախտություն
22/08/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի Նույն դեմքն է, ինչ նախորդ սաղմոսինն էր, քանզի Փրկչի չարչարանքների միջոցով նաև կերակրողն է այստեղ հովիվ կոչվում, ըստ իր այն պատգամի, թե «Ես եմ լավ հովիվը» (Հովհ. 10:11): 1. Տէր հովուեսցէ զիս. և ինձ ինչ ո՛չ պակասեսցի: Ի վայրի դալարւոջ՝ անդ բնակեցոյց զիս և առ ջուրս հանգստեան սնոյց զիս: Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց: Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը:
22/08/2017
Հովակիմն ու Աննան Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողներն են: Քանի որ նրանց մասին Նոր Կտակարանում գրված չէ, ուստի նրանց մասին տեղեկություններ գիտենք եկեղեցու սրբազան ավանդությունից, որը հիմնականում ներկայացված է «Հակոբոսի նախավետարան» կոչվող պարականոն գրվածքում: Հովակիմը Դավթի ցեղից բարեպաշտ և մեծահարուստ մարդ էր, իսկ Աննան՝ քահանայական տնից, համեստ ու երկյուղած կին: Այս երկու արդար հոգիները բարեպաշտ, արդար, աստվածավախ ամուսիններ էին,
22/08/2017
Հուդայի մատնությունից հետո աշակերտները թողեցին Քրիստոսին ու փախան: Պետրոս առաքյալը Քրիստոսին հետևեց մինչև քահանայապետի տան գավիթը, ուր երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Իսկ հետո ողջ ժողովուրդը, Պիղատոսին բարձր աղաղակելով, պահանջում էր՝ սպանի՛ր նրան, խա՛չը հանիր նրան: Ապա Գողգոթա բլրի վրա խաչի առջևից անցնողները, նայելով Քրիստոսին, նախատում էին ու ծաղրում Նրան: Խաչի մոտ էին միայն Աստվածամայրը, սիրելի առաքյալ Հովհաննեսը և կանայք, ովքեր առաքյալների
21/08/2017
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո կամոք տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Ձեր եկեղեցասիրությամբ, անձանձիր ծառայասիրությամբ և անսակարկ նվիրումով Դուք եղաք համայն հայության և հոգևորականության հավատքի առաջնորդը: Ձեր հայրախնամ հոգածությունը, ողջախոհությունն ու ապրեցնող
21/08/2017
Յուրաքանչյուր անձ ունի իր կյանքը յուրովի կերտելու առանձնահատուկ արժեքի անկրկնելիությունը՝ ազատության և ինքնիշխանության արժանապատվությամբ, որը բացահայտում է Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելու իսկությունը: Բայց այդ յուրահատկությունը կորցնում է իր արժեքը, երբ անձն իր ազատ կամքի արտահայտությամբ հայտնվում է որևէ արարածի ստեղծած իրողության մեջ՝ դառնալով ոչ թե իրողություն ստեղծող ու համագործակից Աստծո կամքին, այլ՝ որպես մեկ
19/08/2017
Ամեն չարիք սկսվում է բանականությունից, երբ այն միայն գիտության շուրջն է պտտվում և ամբողջովին հեռացած է Աստծուց: Այդ պատճառով էլ նման մարդիկ ներքին խաղաղություն և հավասարակշռություն չեն գտնում: Իսկ երբ մարդկանց միտքն Աստծո շուրջն է պտտվում, ապա գիտությունն էլ օգտագործում են իրենց վրա ներքին աշխատանք կատարելու և աշխարհի բարօրության համար, որովհետև այդ դեպքում նրանց բանականությունը լուսավորված է: - Այսինքն գիտությունը մարդուն օգուտ չի՞