5 Հոկտեմբեր, Շբ
29/03/2017
Այսօրվա զրույցը «Երեխային հանգիստ թող» անվանեցի: Այս թեման երեխա չունեցողների համար էլ է կարևոր, քանի որ մեր կյանքում առկա հոգեբանական ճնշման ու բռնության տանջալի խնդրի մի մասն է կազմում: Այն կարելի էր անվանել նաև «Մարդուն հանգիստ թող», այսինքն մի՛ անհանգստացրու և մի՛ արհամարիր ուրիշ մարդկանց: 1986 թվականին, երբ առաջին անգամ Սուրբ լեռ գնացի, սուրբ Աննայի ճգնարանում ճգնող վանականին հարցրեցի. - Հա՛յր, դու վանական ես, ընտանիք ու
28/03/2017
Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմի համար մարտի 28-ի աշխատանքային օրն սկսվեց մյուս օրերից տարբեր. աշխատակիցներն աշխատանքի էին ներկայացել աշխատանքային ժամից մեկ ժամ առաջ: Պատճառը պահքի վերաբերյալ այն հանդիպում-զրույցն էր, որ կազմակերպվել էր՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ: Թանգարանի աշխատակիցների հետ հանդիպեցին և պահքի վերաբերյալ
27/03/2017
Բանն այն է, որ մարդը պետք է ամեն ինչից օգուտ քաղի հոգևոր պայքարի համար: Պետք է ջանալ ներքին լռություն ձեռք բերել: Արդար մտքերը գործի դնելով՝ պետք է աղմուկից էլ օգուտ ստանալ: Ամենակարևորը կատարվող ամեն ինչի հանդեպ ունեցած ճիշտ վերաբերմունքն է: Ամեն ինչին պետք է բարի մտքերով հակազդել: Եթե կարողանաս աղմուկի մեջ ներքին լռության հասնել, ապա դա մեծ արժեք կունենա: Իսկ եթե մեկն, արտաքին իրարանցման մեջ լինելով, չի կարողացել ներքին լռության հասնել,
26/03/2017
Մարտի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Վայոց Ձորի սրբավայրեր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքից հետո թվով քառասուն ուխտավորներն անցան այս տարվա իրենց առաջին աղոթքի ուղին, որ համահունչ էր օրվա՝ Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիի խորհրդին, թե անհրաժեշտ է հարատև, ամեն ժամ և անձանձրույթ աղոթել: «Մեծ
25/03/2017
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողակարգի՝ տարվա ընթացքում որոշ տոների և սրբերի հիշատակությունների օրերին կատարվում են ջրի, ձեթի, կարագի և խաղողի օրհնության կարգեր: Նշյալ կարգերից ձեթի օրհնության կարգն ամեն տարի տեղի է ունենում Սեբաստիայի Ս. քառասուն մանուկների հիշատակության օրը, որ Հայ եկեղեցին տոնախմբում է Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը: Այս տարի սրբերի հիշատակության օրը մարտի 25-ին է: Սուրբ քառասուն
25/03/2017
Լիկիանոս թագավորի ժամանակներում քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսվեցին, և բարեպաշտությամբ ի Քրիստոս հավատացողներին ստիպում էին զոհ մատուցել կուռքերին: Պարտադրում էին զոհ մատուցել նաև բանակում եղած քրիստոնյաներին: Եվ ժանտ, հանդուգն և սատանայի արբանյակության ձգտող Ագրիկողայոսի դատարանի առջև կանգնեցին Գամրաց գավառի մի խումբ զինվորներ, որ Աստծու բարեպաշտությամբ էին ապրում: Եվ նրանք թվով քառասուն հոգի էին` պատերազմում հաղթող: Եվ
24/03/2017
Քրիստոնյայի համար երկրային կյանքը պատրաստություն է երկնային երանելի կյանքին: Սիրով շաղախված այս պատրաստության շրջանից որպես հետևանք հորդում է ողորմածության առաքինությունը: Որքան կատարյալ է սերը, նույնքան լիարժեք և կատարյալ է նաև ողորմածությունը: «Բոլոր մարդիկ տարբեր են, օժտված են տարբեր հատկություններով ու շնորհներով, ոմանք իրենց մեջ տաղանդ են հայտնաբերում և կարևոր է գիտակցել, թե Աստծուց իրենց տրված այդ կարողության ո՛ր մասն են
23/03/2017
Խորհրդածե՞լ է արդյոք որևէ մեկը, որ մեր այս կյանքը նույնն է, ինչ փախստական ստրուկը, փոփոխամիտ խաբեբան կամ խարխլվող տունը: Արդյո՞ք որևէ մեկը իր հոգին այնչափ գերիմաստորեն է պատսպարել, որպեսզի սպասվող սարսափելի և մեծ օրը Աստծո դատաստանին չարժանանա: Արտասուքի ո՞ր աղբյուրներն են բավական այն բանի համար, որ հուրն ավելի վաղ հանգցնենք, քան այն ճաշակել ենք: Եվ կամ մեր փոխարեն ո՞վ կշարժի Դատավորի գութը, որպեսզի չդատի մեզ՝ մեղավորներիս: Նույնիսկ սուրբերից