5 Հոկտեմբեր, Շբ
11/02/2017
Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպված քայլերթը դեպի սիրահարների պուրակ: Թափորն առաջնորդում էին հոգևորականները՝ խաչով, խաչվառներով: Թափորին ուղեկցում էին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տան թմբկահարների խումբը, ռազմական նվագախումբը: Քայլերթին մասնակցում էին զինվորներ, ոստիկաններ,
11/02/2017
Փետրվարի 11-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ,
11/02/2017
Փետրվարի 11-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,
10/02/2017
Փետրվարի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ճեմասրահում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ ամփոփվեց նկարչական մրցույթը: Առաջին անգամ ՀՀ Մշակույթի նախարարությունը Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում հայտարարել էր մրցույթ՝ մինչև 30 տարեկան նկարիչների համար: Նկարիչները երեք օր շարունակ
09/02/2017
Փետրվարի 9-ին, Ս. Սարգսի տոնին ընդառաջ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ, ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում-զրույց: Համալասարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներին Ս. Սարգսի վարքագրության, տոնի խորհրդի, ժողովրդական սովորույթների և Վալենտինի մասին ներկայացրեցին
07/02/2017
Փետրվարի 7-ին Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթը մեկնարկեց Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Այն կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ: Մրցույթին մասնակցում են մինչև երեսունհինգ տարեկանները: Մրցույթը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդատակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը
03/02/2017
«Տաճարը ոչ միայն հոգու բարձր թռիչքների, վեհ կրոնական զգացմունքների վայր է, այլ նաև մի տեղ, ուր մեր հոգին տրամադրվում է առաքինի գործեր հանդես բերելու: Արարիչը դրել է հոգու մեջ առաքինության աստվածային լարեր, որոնք երբեք չեն լռում: Այդ աստվածային լարերը մեր խիղճն է, որ անդադար պահանջում է քրիստոնեական առաքինությունները մարմնացնել կյանքի մեջ»,- ասել է հայոց հայրապետներից Գևորգ Զ Չորեքչյանը: Բոլոր ժամանակներում Հայ Առաքելական Սուրբ
02/02/2017
Երկրորդ դարում, Ադրիանոս կայսեր (118-138թթ.) օրոք, Հռոմում ապրում էր Սոփիա (Սոփիա հունարեն նշանակում է իմաստություն) անունով բարեպաշտ մի կին, ազնվական ընտանիքից: Նա քրիստոնյա էր և իր անվան համապատասխան էլ ապրում էր խոհեմաբար, այն խորիմաստությամբ, որ գովաբանում էր Հակոբոս առաքյալը՝ ասելով. «Մինչդեռ երկնային իմաստություն ունեցող մարդը նախ մաքուր է լինում, ապա նաև խաղաղարար, ազնիվ, բարյացակամ, ողորմածությամբ և բարի գործերով արդյունավոր, անկողմնակալ