6 Հոկտեմբեր, Կիր
21/09/2016
Սեպտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Աբովյանի Սբ. Ստեփանոս, Սբ. Հովհաննես եկեղեցիներ և Ակունք գյուղի Սբ.Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր: Հայոց աշխարհը՝ երբեմնի երկրային Դրախտը համարվող խորհրդավոր մեր երկիրը, այսօր իր բազմադարյան պատմության էջերին ևս մեկը լրացրեց՝ թևակոխելով անկախության 25-րդ տարին: Եվ երիտասարդաց միության
20/09/2016
Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը,
20/09/2016
Եկեղեցուն անդամագրված և Աստծո որդեգրությունն ընդունած ամեն մի անձ աստվածապարգև իր կյանքն իմաստավորում և լուսավորում է պատվիրանապահությամբ, ճշմարիտ հավատին վայել կյանքով՝ նպաստելով իր և իրեն շրջապատող մարդկանց հոգևոր աճին: Այս դեպքում, Սբ. Պետրոս առաքյալի խոսքի համաձայն, բոլորը փորձում են համախոհ, ուրախակից և ցավակից լինել միմյանց հանդեպ, եղբայրասեր, բարեգութ և խոնարհամիտ (Ա Պետրոս 3:8): Սեպտեմբերի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու
19/09/2016
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, գործում է կիրակնօրյա դպրոց: Ամառային արձակուրդից հետո, նոր ուսումնական տարում կիրակնօրյա դպրոցի դասերի վերսկսումը ոգևորել էր և ուրախություն պատճառել թե՛ կիրակնօրյայի սաներին և թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանին: Եվ այդ ուրախարար առիթն էլ երեխաները նշեցին մանկավարժի հետ միասին: Կիրակնօրյա դպրոցի
19/09/2016
Աշխարհահռչակ ճգնավոր Սուրբ Սիմեոն Սյունակյացն Անտիոքի շրջանի Սիսան գյուղից էր: Ապրել է 4-5-րդ դարերում Ասորիքում Թեոդոս Բ-ի ժամանակշրջանում: Նրան կոչել են «անմարմին հրեշտակ», քանի որ անհնար է պատկերացնել այն արտասովոր խստակյաց կյանքը, որով ապրել է նա: Բարեպաշտ ծնողների զավակն իր կյանքն անցկացնում է նախ վանքում, ապա՝ սկզբում ավելի ցածր, իսկ տարիներ անց՝ չափազանց բարձր մի սյան վրա, առանց նրանից երբևէ իջնելու: Սյան գլուխը շրջապատված էր
18/09/2016
Շնորհավո´ր Ձեր տարեդարձը, սիրելի˜ Սրբազան Հայր Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի ողջ հավատացյալների ու հոգևորականաց դասի անունից մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ տարեդարձի առթիվ: Ձեր անսահման հոգատարության և իմաստության շնորհիվ թեմական կյանքում օր օրի բազմապատկվում են տերունապատվեր առաքելության ազգօգուտ ու եկեղեցանվեր ձեռնարկները: Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝
15/09/2016
Սեպտեմբերի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի Չարենցի 591 հասցեում բնակվող Մկրտչյան ընտանիքին: Սոցիալապես անպահով վիճակում հայտնված ընտանիքն այժմ երեք հոգուց է բաղկացած. երեխաների հայրը դատապարտվել է 2.7 տարվա ազատազրկման, մայրը լքել է երեխաներին և 56-ամյա Գրիգորյան Նինելի
14/09/2016
- Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս պետք է օգտվի ժամանակակից տեխնիկական միջոցներից: - Վանականը պետք է ձգտի, որպեսզի իր օգտագործած միջոցները միշտ ավելի հասարակ լինեն, քան աշխարհիկ մարդկանցը: Օրինակ՝ ես փայտն եմ նախընտրում վառարանը վառելու, տաքանալու, կերակուր եփելու և ձեռքի աշխատանքներ պատրաստելու համար: Սակայն, եթե Աթոսի անտառների այս ողջ առուծախն էլի որոշ ժամանակ շարունակվի նույն ոգով, և այլևս փայտ չլինի, ապա կսկսեմ որևէ այլ միջոցից օգտվել,