6 Հոկտեմբեր, Կիր
07/02/2016
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում փետրվարի 7-ից սկսվեց Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան: Առաջին կիրակի օրը՝ Բուն բարեկենդանին, Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը հանդես եկավ գրական-երաժշտական կոմպոզիցիայով: «Զորավոր մանկունք»-ը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ իր յուրահատուկ
05/02/2016
Փետրվարի 5-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երկրորդ ցուցահանդեսը: Ներկայացված էին բուհի ուսանողների գործերը` սիրո տոնի առթիվ: Սրբազան հայրը ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի և ուսանողների ուղեկցությամբ դիտեց ներկայացված ստեղծագործությունները, զրուցեց հեղինակների
04/02/2016
Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, հավատացյալ հայորդյաց և թեմի պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբության անվանակոչության տոնն՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ծաղկուն պահի Ձեր հովվապետական գավազանը՝ հովվելու և առաջնորդելու հավատավոր Ձեր հոտին բազում տարիներ: Ս. Վարդանանց նահատակությունն ապրված հայրենասիրության ու քրիստոսասիրության այն ոգին է, որով առաջնորդում եք ամենքիս՝ «կյանք իմացյալ
03/02/2016
Փետրվարի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթը: Ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ողջունելով հյուրերին` քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին, որ Ս. Սարգսի տոնի առթիվ հնարավորություն են ունեցել
02/02/2016
Փետրվարի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում ու Հայոց Եկեղեցու թեմերում սպասավորող քահանաների պարգևաբաշխման արարողություն, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի
02/02/2016
Քահանա (kahna) բառն արամեերենից թարգմանաբար նշանակում է Աստծո սպասավոր`անձ, ով կատարում է եկեղեցու արարողությունները, ծեսերն ու խորհուրդները, ով նաև միջնորդն է Աստծո և մարդկանց միջև և մեղքերին քավություն տվողը: Քահանայության մասին խոսվում է դեռևս Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, թե ինչպես է Աստված Ղևիի ցեղի ժառանգներին առանձնացնում` քահանայանալու համար: Արդեն Նոր Կտակարանում, ի տարբերություն Հին Ուխտի ժառանգական քահանայության, Հիսուս
29/01/2016
Ամեն մի մանրուքի վրա մի՛ բարկացիր Քանի՞ տարի է Եկեղեցում ես: Եվ ի՞նչ ես անում այսքան տարի: Առաջընթաց ունե՞ս: Փոփոխություններ տեսնո՞ւմ ես: Աճո՞ւմ ես: Թե՞ շարունակում ես անհանգստանալ, նյարդայնանալ, վիճել քեզ շրջապատող մարդկանց հետ և շարունակում ես արտաքին մարդ մնալ միայն, ում ետևում անկարգությունն ու սուտն են թաքնվում: Այդքան տարի Քրիստոսի հետ ես, իսկ արդյո՞ք հասել ես իրական բարոյականության ու պարզության: Արդյո՞ք դարձել ես իսկական մարդ: Այստեղ
28/01/2016
Սիրելի´ հայորդիներ, շնորհավորում ենք հայոց հաղթական բանակի տոնը: Մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով դարձել է շարունակողը Հայկյան ոգու, Վարդանանց արիության ու Սարդարապատի սխրագործության: Հատկապես այսօր դժվար է պատկերացնել մեր ժողովրդի և պետության խաղաղ արարումն առաց Հայոց բանակի: Աղոթքում ենք, որ Աստված իր հոգատար ձեռքերում պահի մեր բոլոր զինվորներին: Թող հայ մայրերի աչքերը չոր մնան, հայ մանուկներն ապրեն երջանկության