7 Հոկտեմբեր, Բշ
06/07/2015
Երկնքի և երկրի Արարիչ Աստված, որ Իր անհուն սիրուց մղված` ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը և մեզ` մեղավորներիս համար երկնքից երկիր խոնարհվեց, խաչի անարգ մահը հանձն առավ հանուն աշխարհի փրկության, Իր համբարձումից առաջ խոստացավ մշտապես մեզ հետ լինել. «և ահա ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը»: Այո, Տերն, ըստ Իր անսուտ խոստման, մշտապես մեզ հետ, մեր կողքին է: Նա գթած Հայր է, որ հանապազ խնամում և հոգ է տանում մեզ նույնիսկ այնժամ,
05/07/2015
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում: - Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն
03/07/2015
Հուլիսի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական օգնություն բաշխվեց Արարատի մարզի 3-րդ խմբի 43 զինհաշմանդամների: Եկեղեցում Արարատի մարզի քահանաների մասնակցությամբ հաշմանդամ զինվորների համար կատարվեց բժշկության կարգ: Ապա Արտաշատի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը
03/07/2015
Այն մարդն ով փորձությունների միջով չի անցնում, չի ցանկանում ցավ ապրել, չի կամենում համբերել վշտերին, չի ուզում, որպեսզի իրեն նկատողություն անեն կամ դառնացնեն և ձգտում է անհոգ ապրել, ապա իրականությունից դուրս է գտնվում: «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տվիր» (Սղմ. 65:12),- ասում է սաղմոսերգուն: Տե՛ս, մեր Տիրամայր Ամենասուրբ Աստվածածինն էլ ցավ ապրեց, և մեր Եկեղեցու Սրբերն էլ դրա միջով անցան: Այդ պատճառով մենք ևս պիտի ցավ
02/07/2015
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են մեղք, մեղսավոր հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը: Այնուամենայնիվ ինչո՞ւ է հոգևոր կյանքն այդքան կարևոր: Քրիստոնեությունը կյանքն ապրելու ուղեցույցն է: Այն տալիս
01/07/2015
- Հա՛յր, ինձ լուր է հասել, որ իմ հարազատների տառապանքները չեն վերջանում: Երբևէ վերջ կլինի՞ նրանց վշտերին: - Համբերիր, քո՛ւյր, և հույսդ մի կտրիր Աստծուց: Հարազատներիդ ունեցած փորձություններին նայելով՝ պարզ է դառնում, որ Աստված սիրում է ձեզ և փորձություններ է թույլ տալիս, որպեսզի ձեր ողջ ընտանիքը հոգևոր առումով մաքրվի: Եթե աշխարհիկ տեսանկյունից նայես ընտանիքիդ պատահած փորձություններին, ապա դուք դժբախտ կթվաք: Սակայն, եթե հոգևոր տեսանկյունից
29/06/2015
«Քաղցր Դրախտ գնալու համար պետք է շատ դառնություն ճաշակել այս կյանքում և անցած փորձությունների ելքի անձնագիր ունենալ ձեռքում» «Մենք անցանք հրի ու ջրի միջով…» (Սղմ. 65:12) - Հա՛յր, Ձեր կողմից օրհնված խաչը ես մշտապես ինձ վրա եմ կրում: Այդ խաչն օգնում է ինձ դժվարությունների ժամանակ: - Գիտես, մեզնից յուրաքանչյուրի խաչերը հենց այդպիսի խաչեր են: Դրանք նման են փոքրիկ խաչերի, որ մենք կրում ենք մեր կրծքին և որոնք պահպանում են մեզ մեր
26/06/2015
Հունիսի 26-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնության վկայագրեր հանձնեց թեմի կիրակնօրյա դպրոցների շրջանավարտներին: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ԱՀԹ Մխչյանի ս. Հովհաննես և Մրգավետ համայնքի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմամբ: Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները պարային համարներով շնորհավորեցին շրջանավարտներին: ԱՀԹ