7 Հոկտեմբեր, Բշ
07/11/2014
Սուրբ Գրքի ամենավերջին գիրքը, որը կոչվում է <<Հովհաննեսի Հայտնություն>>, իր խորհդրաբանական պատկերներով ու նկարագրությամբ մշտապես մարդկանց գրավել է և ապագայի վերաբերյալ մարգարեական նկարագրությամբ հետաքրքրել, թեև համարվել է ամենադժվար մեկնելի գիրքը: Գրվել է Հովհաննես առաքյալի կողմից` Եգեյան ծովում գտնվող Պատմոս կղզում: Գրության ժամանակի վերաբերյալ տարակարծությունները դեռևս մնում են, այնուամենայնիվ այն գրվել է ոչ շուտ, քան 64թ. ներոնյան
05/11/2014
«Եվ հրաշալին այն է, որ ճշմարտապես փնտրողին միշտ ճշմարիտ առաջնորդ է տրվում: Եվ առաջնորդն ով էլ որ լինի, միշտ ստույգ ու հավատի առաջնորդություն է ցուցաբերում այնքանով, որքանով որ առաջնորդվողը հոգով ու հավատքով նվիրվի նրան. այդպիսի նվիրյալին արդեն Աստված Ինքն է հետևում… Աղոթի՛ր, և Աստված առաջնորդ ցույց կտա. նվիրվի՛ր առաջնորդին, և Տերը նրան կսովորեցնի առաջնորդության կերպը»: ՍՈՒՐԲ ԹԵՈՓԱՆՈՍ Վեհափա՛ռ Տեր, Մեկուկես տասնյակ տարի
03/11/2014
Մարդկության պատմության բովանդակ վշտերը, ողջ դառնությունը, բոլոր բռնությունները, ողբերգությունները ամփոփվում են մի փոքրիկ բառում, որն է` մեղքը: Մեղքի ճիշտ ըմբռնման պակասն է շատ քրիստոնյաների խանգարում անեղծ ու արդար կյանք վարել: Եթե մարդիկ գիտակցեին, թե իրականում դա ինչ կործանարար իրողություն է, ապա այլևս մեղք չէին գործի… Թեպետ մեղքը գերիշխում է ներկայիս աշխարհի մեջ, բայց կան շատերը, ովքեր չգիտեն դրա նշանակությունը ու չեն պատկերացնում
02/11/2014
Սիրելի՛ զինվոր, այսօր ուզում եմ քեզ հետ խոսել աղոթքի կարևորության մասին: Նախ միասին բացատրենք թե ի՞նչ է նշանակում աղոթք, այնուհետև ես քեզ կբացատրեմ աղոթքի կարևորության մասին: Քո կյանքում երբևէ եղե՞լ է այնպիսի դժվար իրավիճակ, որ ուրիշ ելք չես ունեցել, եթե ոչ միայն ապավինել Աստծու օգնականությանը: Այո՛, այո՛, գիտեմ շատ շատ են մեր կյանքում նմանատիպ իրավիճակներ: Երբևէ հարց չի՞ առաջացել ինչու՞, ո՞նց: Եթե թույլ տաս ես մի պատմություն կպատմեմ իմ
02/11/2014
<<Նախ խնդրեցեք Աստծո Արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը ձեզ ավելիով կտա>> (Մատթ.6.33) Ավետարանում կարդում ենք, ուր ասվում է, թե խնդրեք Աստծո Արքայությունը և ձեզ ավելիով կտրվի: Բազմաթիվ մարդկանց համար այս խոսքերը կարող են թվալ որպես վերացական մի պատգամ, որը կարող է համահունչ լինել որևէ մտահայեցողական փիլիսոփայության հետ: Խնդիրն այն է, երբ հոգևոր խոսքերն ու պատգամները առարկայական ու պարզունակ պատկերացումների սահմաններում
02/11/2014
<<Ոչ թե արդեն հասել եմ նպատակին կամ արդեն կատարյալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնված եմ Քրիստոս Հիսուսից>> (Փիլիպ. 3.12) Այս ժամանակավոր իրականության մեջ մարդն աշխարհ գալով փնտրում է կյանքի նպատակը: Նպատակը, որը պարգևում է նրան երջանկություն: Տարբեր անձինք զանազան իրողությունների ու երևույթների մեջ են փորձում գտնել: Այդ ճանապարհն անցնում են երբեմն նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելով,
01/11/2014
Համաշխարհային համատեսքում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, քան վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն, թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Սակայն ազգային յուրօրինակությունն ու ինքնատիպությունը պահպանելու և հունահռոմեական ու պարսկական ազդեցություններից ձերբազատվելու համար Մեծ Հայքի թագավորությունը որդեգրեց քրիստոնեական ուղին, որի պետական
01/11/2014
Ահա այն հարցը, որը վստահ եմ գոնե մեկ անգամ հնչել է յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում, քանզի դրա պատասխանը հանդիսանում է քրիստոնեական ճշմարիտ հավատքի հիմնաքարը: Եկեք մի պահ մտովի տեղափոխվենք դարերի խորքն ու պատկերացնենք այդ տեսարանը: Ինչպես հռոմեացի հռետոր Ցիցերոնն է գրում. <<խաչելությունը ամենադաժան և սարսափելի տանջանքն է>>: Խաչելությունից առաջ նախ Հիսուսին մերկացնում և կապում են սյունից: Ծեծում մտրակներով, որոնք ունեին չորս