30 Սեպտեմբեր, Բշ
22/08/2022
«Եվ Հիսուս ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ․ 8։48)։ Մենք չէինք հասկանա Ավետարանի պատմվածքների, մասնավորապես՝ Հիսուսի գործած բժշկությունների ո՛չ գեղեցկությունն ու ո՛չ էլ շահեկանությունը, եթե ուշադրություն չդարձնեինք այն նպատակին, որը նկատի ունեն ավետարանիչները յուրաքանչյուր բժշկության պարագայում։ Առհասարակ կա կարծիք, որ Հիսուսի ձեռամբ գործված նշաններին ու սքանչելիքները Նրա ժամանակակիցների
21/08/2022
«Աղոթի՛ր, և Աստված առաջնորդ ցույց կտա. նվիրվի՛ր առաջնորդին, և Տերը նրան կսովորեցնի առաջնորդության կերպը» (սբ․ Թեոփանոս): Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո նախախնամությամբ շուրջ երկու տասնամյակ առաջ Դուք դարձաք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալը, հայության հավատքի առաջնորդը, հոգևորականության ողջախոհ, իմաստուն խորհրդատուն
20/08/2022
Մարդու ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը: Հոգևոր կյանքում էլ է այդպես. յուրաքանչյուր քրիստոնյայի մտածում, խոսք և գործ, եթե իմաստալից և Աստծու կամքի համաձայն չէ, ապա զուր են նրա ջանքերը հանուն փրկության: Եվ մարդը մեկ քայլով Աստծուն
19/08/2022
Հայր Պորֆիրիոսի կերպարը, որն արդեն քսան տարի անց հայտնվում է իմ առջև, լի է խաղաղությամբ և սիրելի է։ Չեմ հիշում մի դեպք, երբ հայր սուրբը կոպիտ լիներ կամ կշտամբեր որևէ մեկին։ Նա սիրո հայր սուրբ էր։ Երբ ուզում էր որևէ բան ասել, ասում էր առանց խստության։ Նրա ձայնը․․․ «Օրհնյա՛լ եղիր․․․»,- հաճախ էր ասում այդ արտահայտությունը։ Բոլորին ասում էր․ «Ի՜նչ լավն ես դու․․․»։ Միշտ հանգիստ, խաղաղ մթնոլորտ էր ստեղծում․․․ Որքա՜ն հաճախ
18/08/2022
Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։ Մինչ արարողությունը Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ
17/08/2022
«Ամբողջ աշխարհը չարի մեջ է» (Ա Հովհ. 5:19),- ասում է Սուրբ Գիրքը։ Ժամանակակից մարդն այսօր միայնության, վախի ու շփոթմունքի մեջ է, և այս հոգեվիճակը նկատելի է նաև հաջողակ, հարուստ ու կայացած մարդկանց մոտ: Պատճառն այն է, որ մարդ այսօր մտածում է միայն իր արտաքինի՝ մարմնի մասին՝ մոռացության մատնելով ներքինը՝ հոգին։ Մարդու ողջ ուշադրությունն ուղղված է ֆիզիկական մարմնին, կարծես հոգին գոյություն էլ չունի: Արդյունքում՝ մարդ կամա թե ակամա զրկում
16/08/2022
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1:26-27), շնորհեց նրան միտք, սիրտ, մարմին, հոգի, խիղճ, ինչպես նաև հավատքի մղում: Մարդկանց կյանքում տեսնում ենք երկու տեսակի հավատք. Տեսական հավատք: Այս հավատքը Աստծու գոյության մտավոր և փիլիսոփայական համոզմունք է, որ չունի որևէ ազդեցություն մարդու առօրյա կյանքի վրա: Գործնական հավատք: Այս հավատքը իր նշանները ցույց է տալիս գործնական կյանքում, երբ մարդը
15/08/2022
Ինչպե՞ս կարող են օտարները` այլահավատները, օրհնության արժանանալ: Այս հարցի պատասխանը տալիս է Եփեսոսի մանուկների օրինակը: Եփեսոսի քառասուն քրիստոնյա զինվորներին գցել էին սառած լիճը, որպեսզի ցրտից մեռնեն, և գայթակղության համար մեծ խարույկ էին վառել ափին: Եթե մեկն ուրանար Քրիստոսին, կարող էր ելնել ափ և տաքանալ: Զինվորներից մեկը չի դիմանում և ափ է ելնում, սակայն իսկույն մեռնում է: Այդ ժամանակ նահատակվող զինվորների վրա լուսե պսակներ են իջնում