30 Սեպտեմբեր, Բշ
09/07/2022
Օ՜հ, եթե միայն գիտակցեինք, թե որքա՜ն համբերող է Աստված: Նոյյան տապանի շինարարության համար հարյուր տարի պահանջվեց (Ծննդ. 5:32): Կարծում եք Աստված չէ՞ր կարող այդ տապանն արագ կառուցել: Իհարկե, կարող էր, բայց Նա թույլ տվեց, որ Նոյը հարյուր տարի չարչարվի, որպեսզի մյուսներն էլ հասկանան, թե իրենց ինչ է սպասվում և ապաշխարեն: «Տեսե՛ք,- ասում էր մարդկանց Նոյը,- ջրհեղեղ է լինելու: Ապաշխարեցե՛ք»: Բայց մարդիկ ծաղրում էին նրան: «Ի՞նչ արկղ է կառուցում»,-
08/07/2022
Ժամանակակից աշխարհում մեղքի և գայթակղության բազմապատկումը քրիստոնյային առավել է ուղղորդում պահեցողության և աղոթքի: Եթե միայն նյութականի մասին մտածող անձն ամենայն բծախնդրությամբ հոգ է տանում միայն իր մարմնի մասին՝ անուշադրության մատնելով անմահ հոգին, կարծես այն անգամ գոյություն էլ չունի, ապա քրիստոնյան իր մարմինը խնամելուց զատ ամենայն ջերմեռանդությամբ խնամում, սնում և մաքրում է իր հոգին: Տան, մերձավորի, երկրի և շրջապատող
07/07/2022
Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր
06/07/2022
Քրիստոնեական կրոնի ողջ էությունն ըմբռնելու համար բավական է միայն ուսումնասիրել քրիստոնեության հիմնադրի՝ Քրիստոսի կյանքը: Բոլոր մյուս կրոնների հիմնադիրները չունեն այն բացառիկ նշանակությունը, որ ունի Քրիստոս քրիստոնեության մեջ: Եթե մյուս կրոնների հիմնադիրներն ուսուցիչներ են, ավետաբերներ, ապա Քրիստոս Աստվածորդի է և Փրկիչ, Ով Իր կյանքը զոհեց հանուն մարդկության փրկության: Նա Իր խաչելությամբ և հարությամբ մարդկային անկյալ բնությանը վերածնվելու,
05/07/2022
- Սիրելով Քրիստոսին՝ պետք է սովորենք ապրել Քրիստոսի կյանքով։ Եթե Աստծու շնորհի օգնությամբ հասնենք դրան, ապա կհայտնվենք նախանձելի վիճակում։ Մեզ համար գոյություն չունի որևէ տեսակի վախ՝ ո՛չ մահվան հանդեպ, ո՛չ սատանայի, ո՛չ դժոխքի։ Այդ ամենը գոյություն ունի այն մարդկանց համար, ովքեր հեռու են Քրիստոսից, քրիստոնյա չեն։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար, որ Նրա կամք ենք կատարում, նման բաներ գոյություն չունեն։ Այսինքն՝ դրանք, իհարկե, կան, սակայն այն
04/07/2022
«Որովհետև, թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ» (Եփես․ 5։8)։ Առաքյալը Եփեսոսի՝ քրիստոնյա դարձած բնակչությանն է ուղղում իր նամակն ու խոսքերը: Անշուշտ նրանք սկզբում հեթանոսներ էին և հետո միայն դարձան քրիստոնյա: Հետևաբար սուրբ առաքյալը, այդ բազմության կյանքին տեղյակ ու շատ մոտից ծանոթ լինելով, կարծես թե այդքան էլ գոհ չէ նրանց բարոյական կենցաղավարությունից: Ահա թե ինչու առաքյալը վերլուծում
01/07/2022
Հայրենիքը սուրբ և նվիրական հասկացություն է, հայրենիքի հանդեպ սերը սուրբ է, իսկ հայրենիքին ծառայելը սրբազան և պատվաբեր ծառայություն: Արարիչ Աստված յուրաքանչյուր ազգի շնորհել է մեծ ժառանգություն՝ հայրենի երկիր: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Հայաստանն է Աստծուց մեզ տրված բաժինը, մեր պարտքն է այն շենացնել, ծաղկեցնել, ինչպես արել են մեր հայրերն իրենց շնորհներով, իրենց տքնությամբ և իրենց արյամբ»: Յուրաքանչյուր հայորդու
30/06/2022
Փորձությունների տեսակները Փորձություն բառը, ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է փորձ, քննություն, աղետ, փորձանք, գայթակղություն, վտանգավոր տեղ: Փորձությունները գալիս են Աստծու կողմից. «Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից