10 Ապրիլ, Ուր, Սուրբ Զատկի Զ օր
26/01/2023
Հայր Պորֆիրիոսը միշտ տարբերություն էր դնում աշխարհիկ ու հոգևոր սիրո միջև․ - Քրիստոսի հանդեպ սերը տարբեր է աշխարհիկ սիրուց․․․ Այն չունի վերջ, չունի հագեցում։ Այն կյանք է տալիս, զորություն, առողջություն, տալիս է, տալիս․․․ Եվ որքան շատ է տալիս, այնքան մարդ ուզում է սիրել, իսկ մարդկային սերը կարող է պղծել մարդուն, մթագնել նրա գիտակցությունը։ Երբ սիրում ենք Քրիստոսին, ցանկացած այլ սեր նահանջում է։ Ցանկացած այլ սեր հագեցում ունի, իսկ Քրիստոսի
25/01/2023
Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Առաջին երեք դարերում Քրիստոսի հետևորդներն իրենց գաղափարներն արտահայտում էին զանազան խորհրդանկարներով, օրինակ՝ նավի, աղավնու, ձկան և այլն: Դա պայմանավորված էր եկեղեցու հալածական վիճակով: Հալածիչներից իրենց ինքնությունը քողարկելու
24/01/2023
«Երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն» (Ղուկ. 11:28), բայց անպտուղ է նրանց կյանքը, ովքեր լսում են Աստծու խոսքը, սակայն երկրային կյանքի հոգսերը, հարստությունը և հաճույքները, որոնցով ապրում են, խեղդում են նրանց մեջ ընկած սերմերը (Ղուկ. 8:14): Երուսաղեմ գնալիս կամ այնտեղից վերադառնալիս Հիսուս հաճախ էր այցելում Բեթանիայում ապրող Ղազարոսին և նրա քույրերին՝ Մարթային ու Մարիամին: Աղմուկից խուսափելու և հանգստանալու համար
23/01/2023
1․ Հարց- որո՞նք են Աստծու հատկությունները: Պատասխան- Սուրբ Գրքում Աստծու հատկությունները շատ են: Դրանք Աստծու բազմապիսի գործերը հայտնի դարձնող զանազան կատարելություններն են: 2․ Հարց- որո՞նք են աստվածային կատարելությունները, և Սուրբ Գրքի ո՞ր հատվածներում կամ ուրիշ ի՞նչ սրբազան գրություններում են դրանք գրված: Պատասխան- Աստծու հատուկ անունները, որոնք իսկապես Նրան են վերաբերում, հետևյալներն են. սուրբ - «Տիրոջ նման սուրբ չկա...
21/01/2023
Աստվածաշնչյան տողերում հյուսված՝ Պողոս առաքյալի մտքերից մեկն ուղենշում է քրիստոնյայի նպատակասլացության անհրաժեշտությունը։ Քրիստոնյան համեմատվում է վազորդի և բռնցքամարտիկի հետ (Ա Կորնթ. 9։24-27): Հայեցակարգային տեսակետից նկատում ենք, որ առաքյալը խոսում է մրցակցության մասին, այն ներկայացնում դրական դրույթներով, իսկ կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում համագործակցությունը բացարձակ արժեք չի դիտարկում. «Անհավատներին լծակից մի՛
20/01/2023
Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները (Սաղմ. ՃԺԸ 18): Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, որպեսզի Աստծու խոսքի սերմերը պտուղ տան իր մեջ: Քրիստոս ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ. փնտրեցե՛ք և կգտնեք. բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև ով որ ուզի, ստանում է. ով որ փնտրի, գտնում է. և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. Է 7-8): Քանի որ
19/01/2023
Պողոս առաքյալի միջոցով ասված՝ Աստծու այն խոսքը, թե՝ ապրեցե՛ք այնպես, ինչպես վայել է ձեր կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված (Եփես. 4:1), ուղղված է բոլորին, քանի որ բոլորն անխտիր կոչում և հրավեր ունեն Աստծու կողմից: Բոլորն առանց բացառության կանչված են Աստծու Արքայություն, քանի որ անհնար է, որ Աստված կողմնակալ լինի, այսինքն՝ մեկին հրավիրի իր Արքայություն, մյուսին ոչ, ոմանց ավելի շատ սիրի, մյուսներին՝ ավելի քիչ: Աստված հավասարապես սիրում է բոլորին,
18/01/2023
Մաս առաջին Աստվածաշունչը մարդու հոգու փրկության գիրքն է: Դրա մեջ տեսնում ենք Աստծու անսահման սերը հողեղեն արարածի նկատմամբ, պատվիրաներ և օրենքներ, բազմաթիվ դեմքերի հոգեկան և մտավոր կյանքի նվաճումներ ու անկումներ, հոգու փրկության՝ երկնքի արքայության ժառանգելու պայմաններ, պատմական դեպքեր, մարգարեություններ, խորհրդանիշներ, փառաբանական աղոթքներ և այլն: Աստվածաշունչը նկարագրվում է որպես պտղաբեր ծառ: Հին Կտակարանը ծառի արմատներն