24 Հոկտեմբեր, Շբ
10/06/2026
«Տվե՛ք կայսրինը՝ կայսերը, և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. ԻԲ 21)։ Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը
09/06/2026
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. ԻԲ 37-40): Հիսուս Իր այս երկու՝ մեկմեկու լծորդված պատվիրաններով ցույց է տալիս, որ մարդու անհատական, ընկերային և ընտանեկան կյանքում խիստ կարևորություն ունեն հավատն ու բարոյականությունը, առանց
08/06/2026
«Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» (Եսայի ԽԵ 15): Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել:
07/06/2026
«Ու՞ր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ու՞ր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, Եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սղմ․ ՃԼԹ 7-8)։ Շատ անգամներ է խոսվում աչքի զորության ու նշանակության մասին՝ իբրև հոգու պատուհան, որի միջով հնարավոր է տեսնել հոգու խորքում եղած-անցածն ու սրտի ամենածածուկ խորհուրդները։ Զգացումներ կան, որոնք հազիվ կարող ես շուրթերով, խոսքով արտահայտել ու բացատրել, սակայն միայն մի ակնարկը, մի պարզ ակնարկը, աչքի ծայրով
06/06/2026
«Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղուկ. 1:48—49): Քրիստոնեության էական իմաստը, որ է փրկագործությունը, իր մեջ բովանդակում է նաև ընտանիքի պատվի ու արժանիքների բարձրացումն ու ազնվացումը: Քրիստոնեությամբ է, որ կինը բարձրացավ, սրբացավ ու ընտանիքի այս սրբացումով էլ, բնականաբար, փոխվեցին նաև բարքերը, մոլությունները վերացան, և առաջին հերթին, ինչպես որ ակնհայտ
05/06/2026
«Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մտթ. 17:8): Այլևս ժամանակն էր, որ Հիսուսը աշակերտներին ցույց տար Իր աստվածային փառքի մեծ վայելչությունը և Իր երկնային լույսի գեղեցկությունը: Սրա համար աշակերտներից ընտրեց ամենավստահելիներին, նրանց, որոնց վկայությունները մեծ արժեք կարող էին ունենալ և որոնց սրտի և մտքի տրամադրվածությունը կարող էր մեծ ազդեցություն ունենալ իրենց ընկերների վրա: Պետրոսը՝ որպես հավատի մարդ, Հակոբոսն՝
04/06/2026
«Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» (Սղմ. 120:1) Լեռները մարդկային կյանքի պատմության մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում. լեռներն են, որոնց վրա բացվում են ամենամեծ տեսարանները, լեռները մեծ դեր ունեն բարքերի, սովորությունների և քաղաքակրթության մեջ, այնտեղ, այդ բարձունքներում, կամ բարձունքների ստորոտներում են ձևավորվել ազգերը և կրոնները: Նախ Արարատ լեռն էր, այնտեղ՝ այդ բարձրունքի վրա տապանը կանգնեց և արդար
03/06/2026
«Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթ. 16:24): Այս սուրբ կամարի տակ այսօր հավաքվելով՝ ջերմագին փափագով շտապում ենք երկրպագել բարձրացված և փառավորված և քրիստոնեության պարծանքն ու փառքը հանդիսացող Ս. Նշանի՝ Խաչի առջև: Նրա տեսքը ինչե՞ր չի ներշնչում, մի անգամ ևս կանգնենք Նրա սուրբ պատվանդանի առջև, խորհենք նրա շուրջ: Նա պիտի խոսի մեզ հետ, պիտի խոսի սիրո և անձնազոհության վսեմ սկզբունքների