13 Դեկտեմբեր, Շբ
17/08/2025
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի 15-ի մոտակա, այսինքն՝ օգոստոսի 12-ից 18-ը հանդիպող կիրակի օրը: Այս տոնը ծագել է քրիստոնեության հնագույն ժամանակներից ու հաստատվել 582թ-ին Մավրիկիոս կայսեր կողմից: Իր Աստվածային Որդու համբարձումից հետո Սուրբ Մարիամի ապրած կյանքի մասին խոսում է միայն ավանդությունը: Ըստ այդմ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամայրը՝ իր Որդու պատգամին
16/08/2025
Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես
15/08/2025
Երբ մահանում է լեզուն, որով գրված է գիրքը, փաստորեն այն ևս մահանում է: Քչերը կարող են կարդալ այն հին լեզուներով, որոնցով գրվել է Աստվածաշունչը: Սակայն գիրքը ողջ է: Ինչպե՞ս է այն վերապրել և սովորել խոսել մարդկության ժամանակակից լեզուներով: Աստվածաշունչը գրվել է եբրայերեն և հունարեն: Եբրայերեն գրվել է Հին Կտակարանը, հունարեն` Նոր Կտակարանը: Նոր Կտակարանի հունարեն լեզուն տարածված էր հռոմեական կայսրության սահմաններում, որը և նպաստեց նաև նորկտակարանյան
14/08/2025
Դարձի եկած մը կրնա՞յ իր փրկութիւնը կորսնցնել։ Գտնելու համար այս հարցումին ճշգրիտ պատասխանը, նախ պէտք է փորձենք գտնել պատասխանը ուրիշ մէկ հարցումին.- կարելի՞ է դէմ դնել Աստուծոյ շնորհքին թէ ոչ։ Ե՛ւ Աստուածաշունչը ե՛ւ մարդկային փորձառութիւնը ցոյց կու տան, որ այո՛, կարելի է դէմ դնել Աստուծոյ շնորհքին։ Փրկութեան հրաւիրող Աստուծոյ շնորհքը անդուլօրէն կը գործէ բոլոր մարդոց մէջ, եւ սակայն, անուրանալի է որ մարդոց ջախջախիչ մեծամասնութիւնը իրենց
13/08/2025
Ճշմարտություն փնտրող մարդը Ավետարանում հանդիպում է մի դրվագի, ուր Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ 16.24): Եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոսը Ավետարանի այդ հատվածը հղում է անում աշակերտներին, Մարկոսը` ժողովրդին, աշակերտներին (Մարկ. 8.34), իսկ Ղուկասը նշում է, որ այդ պատգամը վերաբերում է ամենքին (Ղուկ. 9.23): Այս առիթով երբեմն հարցնում են, թե ինչպե՞ս թողնենք ամեն ինչ ու հետևենք
12/08/2025
Նախորդ գլուխին մէջ հաստատեցինք որ երբ հաւատացեալ մարդը ննջէ, իր հոգին կը տարուի դրախտ եւ ո՛չ թէ Աստուծոյ թագաւորութիւն։ Ասոր ապացոյցը Քրիստոս կու տայ երբ իրեն խաչակից եղող աւազակին կըսէ. «Վստահ եղիր, այսօր ինծի հետ պիտի ըլլաս դրախտին մէջ» (Ղկ․ 23.43)։ Հետաքրքրական է որ աւազակը կը խնդրէ Քրիստոսէ զինք յիշել երբ իր թագաւորութեամբ գայ, իսկ Քրիստոս ճշդում մը կը կատարէ, յիշեցնելով անոր որ զինք թագաւորութեան մէջ յիշելէ առաջ նախ դրախտին մէջ
11/08/2025
Մարդիկ այսօր շատ հաճախ տրտնջում են, դժգոհ են, իսկ առավել գանգատվում են եղանակից: Տրտունջի և դժգոհության տարափները սկսում են տեղալ, երբ խոսակցություն է բացվում եղանակի հետ կապված: Եվ երբ մարդկանց հարցնում ես՝ ո՞նց եք, ի պատասխան հնչում է. «Եղանակի հետ», «Էլ ոնց պիտի լինեմ, անձրև ա գալիս», կամ «Աննորմալ եղանակ ա», «Ձմեռը եկավ, մարդու տրամադրությունն էլ ընկավ», կամ էլ՝ «Շոգ է, օդ չկա շնչելու»: Սակայն այստեղ խնդիրը եղանակի
09/08/2025
Մարդը հոգի, միտք եւ մարմին է։ Սա ապացուցուելու չի՛ կարօտիր։ Ժողովողը կը հաստատէ որ մահուան պահուն մարմինը հողին կը դառնայ ուրկէ առնուեցաւ եւ հոգին կը դառնայ իր տուիչին՝ Աստուծոյ (Ժղ. 12.7)։ Հոգին հողէն չառնուեցաւ ինչպէս մարմինը։ Հոգիին ծագումը երկնային է, ահա թէ ինչո՛ւ երբ ատիկա բաժնուի մարմինէն՝ իր ծագման վայրը՝ երկինք կերթայ։ Եղիշէ պատմիչ կըսէ. «Թէ երկնային է հոգիին բնութիւնը՝ յայտնի է անկէ, որ երբ ան բաժնուի մարմինէն, երկրին ստորին