8 Դեկտեմբեր, Բշ, Պահք
15/07/2025
Ան որ անհոգութեամբ կը մօտենայ սրբագործեալ հացին եւ գինիին, ոտնակոխ ըրած կ՚ըլլայ Աստուծոյ Որդին, համաձայն Պօղոս առաքեալի խօսքին. «Եթէ Մովսիսական Օրէնքը խախտողը երկու կամ երեք հոգիի վկայութեամբ մահուան կը դատապարտուի առանց գթութեան, որքա՜ն աւելի ծանր պատիժի արժանի պիտի համարէք այն անձը՝ որ ոտնակոխ կ՚ընէ Աստուծոյ Որդին, կ՚արհամարհէ Նոր Ուխտի կնքումին համար թափուած արիւնը, որով Քրիստոս զինք սրբեց, եւ կ՚անարգէ շնորհքները պարգեւող Սուրբ
14/07/2025
Հուլիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի տուփի գտնվելու տոնը: «Զորավոր» երիտասարդաց միությունը տոնը նշանավորեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագին մասնակցությամբ և ուխտագնացությամբ: Աղոթքի ուղին երիտասարդներն անցան՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ: Առաջին
12/07/2025
Աստված ոչ միայն մեր Արարիչն է, այլ նաև մեր Հայրը և Նախախնամողը: Աստված մեզ իշխանություն է տվել լինելու Աստծո որդիներ (Հովհաննես 1:12): Աստծո արքայության մեջ որդեգիրները ոչ թե օտար, այլ հարազատ որդիներ են, ովքեր դառնում են հավիտենականի ժառանգորդը ու համաժառանգակիցները Քրիստոսի: Կարևոր է, որ Աստծո որդին նմանվի իր Հորը, քանի որ բնական է, որ որդին նման լինի իր հորը: Իսկ աստվածնմանությունն իրականացվում է առաքինությունների և նրանցից մեծագույնի՝
11/07/2025
Սուրբ Հաղորդութեան խորհուրդին հաստատումը Քրիստոսի խորախորհուրդ մարդասիրութեան բացառիկ եւ բացարձակ արտայայտութիւնն է։ Քրիստոս երկինք համբարձաւ, բայց իր մարմինն ու արիւնը թողուց երկրի վրայ՝ երկիրը երկնայնացնելու, օրհնելու, պաշտպանելու, արգասաբեր դարձնելու եւ երկինք առաջնորդելու։ Քրիստոսի մարմինն ու արիւնը երկինքն ու երկիրը իրարու կը կապեն։ Երկնաւորն ու երկրաւորը իրարու հետ յարաբերութեան մէջ կը պահեն։ Սուրբ Հաղորդութիւն ստանալը
10/07/2025
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» տոնը: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական՝ սբ. Մեսրոպի գերեզման: Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 360-ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մանկությունից սովորել է հունարեն, պարսկերեն և ասորերեն: Երիտասարդ տարիքում, իբրև բանիմաց անձնավորություն, ծառայության է անցնում հայոց արքունիքի
09/07/2025
Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց
08/07/2025
Մենք բոլորս մէկ հաց, մէկ մարմին ենք, որովհետեւ նոյն եւ միակ հացէն կը ճաշակենք» (Ա.Կր․ 10.17)։ Տիրոջ մարմինն ու արիւնը ո՛չ միայն մեզ հաղորդակցութեան մէջ կը դնեն եւ մէ՛կ կը դարձնեն Աստուծոյ հետ, այլ նաեւ հաղորդակցութեան մէջ կը դնեն եւ մէ՛կ կը դարձնեն եկեղեցւոյ բոլոր անդամներուն հետ։ Արդարեւ, Քրիստոսի մարմինէն եւ արիւնէն զատ ուրիչ ո՛չ մէկ բան կրնայ վերամիացնել եւ հաշտեցնել իրարու հետ Աստուած եւ մարդ, եւ մարդ ու մարդ։ Ինչո՞ւ արդեօք Հին կտակարանին
07/07/2025
«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է սբ. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ՝ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել: Կյանքի գրքում գրված է. «Իմաստության սկիզբը