24 Հոկտեմբեր, Շբ
14/07/2026
«Պետրոսը բացեց բերանն ու ասաց… «Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը տարածվեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրեաստանով մեկ. Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված Նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց՝ բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր»» (Գործք Ժ 34, 37, 38): Ի՜նչ գեղեցիկ տեսարան են մեր առջև բացում Գործք Առաքելոցի ԺԲ գլխի 3-17 համարները: Այնտեղ նկարագրվում է Պետրոսի՝ բանտից հրաշքով ազատվելն
13/07/2026
Մաս Ա Տասը բորոտների բժշկության պատմությունն իր մեջ ամփոփում է բազմապիսի ուսուցումներ: Այն պատմությունն է բոլոր դժբախտության ենթարկվածների, այն պատմություն է վշտի և ուրախության, որոնցով կազմվում է մարդկային կյանքը: Ինչի՞ն են ծառայում մեր վրա հասած դժբախտությունները, ինչի՞ն են ծառայում մեզ շնորհված բախտավորությունները: Ահա այս հարցերն են, որ կցանկանայի բացատրել` նյութ ունենալով «Տասը բորոտներ»-ի բժշկության պատմությունը: Հիսուս՝
12/07/2026
Քրիստոս Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ լեռ բարձրացավ: Քրիստոս երբեմն Իր հետ վերցնում էր տասներկու աշակերտներից միայն երեքին` Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (Մատթ. 17.1; Մարկ. 5.37, 9.1, 14.33; Ղուկ. 9.28): Պետրոսը ամենից շատն էր սիրում Քրիստոսին (Հովհ. 21.15-17), Հակոբոսը առաքյալներից առաջին նահատակը եղավ (Գործք 12.1-2), իսկ Հովհաննեսը Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր (Հովհ. 13.23, 19.26, 21.20): Լեռան վրա Քրիստոս առաքյալների առջև պայծառակերպվեց, նրանց հայտնվեցին
11/07/2026
Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Այս տոնը Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Զնաբերդ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ) և այլն: Բազում այս անվանաձևերով հանդերձ, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր
10/07/2026
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան
09/07/2026
«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ․ Է 1-2)։ «Այսուհետև միմյանց չդատե՛նք» (Հռոմ․ ԺԴ 13)։ Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ մենք մեր կյանքն անցկացնում ենք մեր նմաններին դատելով։ Մենք առավոտից մինչ երեկո նստում ենք դատավորի աթոռին ու մեր առջևով հերթով անցկացնում ենք բոլոր ամբաստանյալներին՝ ամենամտերիմ անձանցից սկսած մինչև այնպիսի անձինք, որոնք ղեկավարում են ազգի ճակատագիրը:
08/07/2026
«Ո՞ւր է քո Աստված» (Սաղմ. ԽԲ 4): Այս հարցումը, թե՝ «ո՞ւր է քո Աստված», փոխ եմ առել քառասուներկուերրորդ սաղմոսից: Այս հարցումը չի պատկանում սաղմոսերգուին, այլ՝ նրա թշնամիներին: Այս սաղմոսն արտահայտում է բաբելացիներից պարտված ու գերեվարված Իսրայելի ժողովրդի տրտունջները: Այս հարցումը հեթանոս հաղթողների կողմից ուղղված էր այն պարտվածներին, որոնք հավատացյալներ ու ճշմարիտ Աստծու երկրպագուներ էին: Սաղմոսի երեք տների միջոցով սաղմոսերգուն
07/07/2026
«Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը… և քարոզում էր արքայության Ավետարանը» (Մտթ. Դ 23): «Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. Զ 33): Հիսուս շուրջ 2000 տարվա դեմք է: Ոչ մի հնագույն պատմական դեմք այսօր այնքան հատկանշականորեն ճանաչված չէ աշխարհում, որքան որ Հիսուս: Հին և նոր աշխարհների ոչ մի անձի մասին այնքան մանրակրկիտ ուսումնասիրություններ ու բարեխիղճ պրպտումներ