04/07/2025
Հատված Որոգինեսի «Նավեի որդի Հեսուի գրքի Մեկնություն» գրքից, կապված Ռահաբ պոռնիկի հետ, որի տունը ունի Եկեղեցու խորհուրդը: ․․․․ Այժմ տեսնենք, թե ինչպես է այս իմաստուն պոռնիկը (Հեսու 2:1) վարվում լրտեսների հետ: Չունենալով հող, նա լրտեսներին տալիս է առեղծվածային և երկնային խորհուրդ: Նրանց ասում է. «Գնացե՛ք լեռների վրայով» (Հեսու 2:16): Մի՛ գնացեք հովիտներով, խուսափեք ցածրից և ստորից, ձգտեք բարձր ու վեհին: Իսկ ինքն իր տան մեջ ունի ալ
02/07/2025
Քրիստոնեական ժառագնության մատյանները թերթելիս նկատում ենք, որ հոգևոր հայրերը հոգևոր կյանքի վերաբերյալ բավականաչափ աշխատություններ են փոխանցել, որոնք յուրաքանչյուր անհատի կարող են ծառայել Աստծուն մոտենալու համար` իբրև երկնային լույսով լեցուն ուղեցույցներ դեպի Երկնքի Արքայություն, որովհետև խավարով պատված աշխարհում այդ հոգևոր հայրերը նման են երկնքից կախված հրափայլ կանթեղների` բոցավառված Սբ. Հոգու հավիտենականության լույսով: Հոգևոր
01/07/2025
1. Խոստովանութիւն։ Մեղքերու խոստովանութեամբ պէտք է պատրաստենք մեր սիրտերը դառնալու բնակարան Անմեղին։ Չխոստովանուած մեղքեր արգելք են որ Քրիստոս մուտք գործէ մեր հոգիներէն ներս։ «Եթէ խոստովանինք մեր մեղքերը, վստահ եղէք՝ թէ Աստուած, որ արդար է, պիտի ներէ մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբէ մեր բոլոր անիրաւութիւններէն» (Ա.Յհ․ 1.9)։ Շատ ողորմելի ենք եթէ երբեք խոստովանութեան ճամբով մեղքերու թողութիւն ստանալու առիթը ունինք, իսկ մենք մեր մեղքերուն
30/06/2025
Ժամանակակից աշխարհում բազմաթիվ խնդիրներով շրջապատված մարդը վաղ թե ուշ այս հարցումների առջև է կանգնելու՝ կա՞ արդյոք հուսալի մի աղբյուր, որ կառաջարկի իրեն ճիշտ լուծում գտնել, կսովորեցնի ճիշտ ուղի գտնել և խուսափել սխալներից, կօգնի շտկել թերությունները, կամ կա՞ արդյոք որևէ ուղեցույց, որը կօգնի իրեն ճիշտ գործել ցանկացած հանգամանքներում։ Հայ եկեղեցու համայնքային կյանքի կարևոր օղակներից կիրակնօրյա դպրոցը քրիստոնյա անձին դեռ փոքրուց ծանոթացնում
28/06/2025
Չորս բաներ հիմնական են Սուրբ Խորհուրդին մօտենալէ առաջ.- ինքնաքննութիւն, ծոմապահութիւն, խոստովանութիւն եւ աղօթք։ Այս յօդուածով պիտի անդրադառնամ առաջին երկուքին։ Միւս երկուքին մասին կարդալ յաջորդ յօդուածին մէջ։ 1. Ինքնաքննութիւն։ Պօղոս առաքեալ կ՚ըսէ. «Ամէն մարդ նախ ինքզինքը թող քննէ եւ ապա միայն այս հացէն ուտէ եւ բաժակէն խմէ» (Ա.Կր․ 11.28)։ Սուրբ Հաղորդութիւն ստանալէ առաջ պէտք է մենք զմեզ ինքնաքննութենէ անցընենք։ Ինքնաքննութեան գործողութիւնը
27/06/2025
Հաճախ կարող ենք լսել մարդկանցից, թե հավատում են Աստծուն, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ հավատքը պարզապես համաձայնություն և կարծիք չէ, թե Աստված գոյություն ունի, այլ ձգտում և ջանք փոխվելու` հրաժարվելով հին կյանքից և քայլելով նոր կյանքով (Հռոմ. 6.4)` իբրև օրինակ ունենալով Քրիստոսի կյանքը, թե ինչպես էր ապրում և գործում: Այս ամենը էական նշանակություն ունի Աստծուն մոտենալու և Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու համար: Հոգևոր կյանքում
26/06/2025
Ղեւտացւոց գիրքին 16-րդ գլուխը մեզի կը ներկայացնէ Եբրայեցիներուն տօներէն «Քաւութեան Օր» տօնը։ Այս գլուխը մեզի կը խօսի մէկ զուարակի (մատղաշ ցուլ) եւ երկու նոխազներու (արու այծ) մասին։ Զուարակը պէտք էր զենուէր Քահանայապետին ձեռքով՝ Քահանայապետին եւ բոլոր քահանաներուն մեղքերուն քաւութեան համար (11-րդ համար)։ Իսկ երկու նոխազներուն վրայ Քահանայապետը վիճակ պիտի ձգէր՝ ճշդելու համար թէ ո՛ր մէկ անոնցմէ Աստուծոյ պիտի ընծայուէր իբրեւ մեղքի
25/06/2025
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, վայ տալով փարիսեցիներին, ասաց. «Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ» (Մատթեոս 23:28): Հիսուս Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլխում յոթ անգամ կրկնում է. «Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ Օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ»: Քրիստոս կեղծավորներին անվանում է «հիմարներ», «կույրեր» (Մատթեոս 23:19, 24, 26), «օձեր», «իժերի ծնունդներ» (Մատթեոս 23:33), «հափշտակիչներ»