13 Դեկտեմբեր, Շբ
23/06/2025
Հավատամք նշանակում է հավատում ենք, իսկ հավատո հանգանակի լատինական անվանումը հայտնի credo բառն է, որ նշանակում է՝ ես հավատում եմ: Մարդն ինչին, որ հավատում է, այդ էլ լինում է իր կյանքում, իր հետ: Ըստ Օգոստինոս Ավրելիոսի՝ մարդկային ճանաչողությունն ունի երկու աղբյուր. առաջինը անձնական փորձն է, որը մարդ ձեռք է բերում իր զգայարանների ու բանականության միջոցով, որի հնարավորությունները սահմանափակ են, գիտելիքները՝ մակերեսային ու երկրորդական։
22/06/2025
Հունիսի 22-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և խորհրդակատար Տեր Մովսես քահանա Սահակյանի ուղեկցությամբ, ուխտի մեկնեց Սուրբ Էջմիածին՝ իր մասնակցությունը բերելու տոնական Սուրբ Պատարագին: Համայնքի աղոթքի ուղին ուղղված էր Հայոց աշխարհի և եկեղեցու խաղաղությանն ու անսասանությանը: «Մայր եկեղեցու ծնունդը Աստծու հոգածության և ողորմության հաստատումն է
21/06/2025
Քրիստոսի պատարագումին կատարեալ նախապատկերացումն էր Հին Կտակարանին մէջ յիշուած զատկական գառնուկին զենումը։ Երբ Աստուած որոշեց ազատագրել Եբրայեցիները Եգիպտացիներուն ձեռքէն, հրահանգեց որ իւրաքանչիւր Եբրայեցի ընտանիք գառնուկ մը առնէ (Ել․ 12.3), զայն մորթէ եւ անոր արիւնէն քսէ իր տունին դրանը սեմին եւ երկու կողմի դրանդիքներուն վրայ (Ել․ 12.7), որպէսզի երբ սատակիչը Եգիպտոսէն անցընէր զարնելու համար Եգիպտացիներուն անդրանիկները, Աստուած թոյլ
20/06/2025
Ավետարանում կարդում ենք. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, թե սրտով մաքուր լինելն ինչքան կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում, որովհետև մաքուր սիրտ ունեցող անձն է կարողանում տեսնել Աստծուն: Մյուս կողմից՝ Աստվածաշունչը մատնանշում է, որ Աստված մարդու էությունը գնահատելու և արժևորելու համար նայում է ոչ թե նրա արտաքին երևույթներին, զարդարանքներին
19/06/2025
Սուրբ Պատարագը երեք ձեւերով նախապատկերացուած է Հին Կտակարանին մէջ։ Այս յօդուածով պիտի անդրադառնամ անոնցմէ միայն մէկուն։ Միւս երկուքը կարդալ յաջորդ յօդուածներուն մէջ։ Երբ Աբրահամ պատերազմէ յաղթական կը վերադառնար, դիմաւորուեցաւ Բարձրեալ Աստուծոյ քահանային՝ Մելքիսեդեկի կողմէ, որ իրեն հաց եւ գինի տուաւ եւ օրհնեց զինք (Ծն․ 14.18-19)։ Ո՞վ էր Մելքիսեդեկ։ Նոր կտակարանը ցոյց կու տայ մեզի որ Մելքիսեդեկը Քրիստոսի նախատիպն էր յայտնուած Հին Կտակարանին
18/06/2025
Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվում են արևելյան ուղղվածությամբ: Եկեղեցիների խորանները գտնվում են արևելյան կողմում: Քրիստոնյաները թե՛ եկեղեցում և թե՛ տանը աղոթում են դեմքով դեպի արևելք: Եկեղեցում, երբ հրաժարվում են սատանայից, այսինքն՝ մեղքերից հավատքի դառնալու համար շրջվում են դեպի արևմուտք, իսկ Աստծուն խոստովանելիս՝ դեպի արևելք: Քրիստոնյայի համար մահվանից հետո էլ արևելքը չի կորցնում իր խորհուրդը, քանի որ ննջեցյալին թաղում են դեմքով
17/06/2025
Սուրբ Գիրքի ուսանող մը շատ լաւ գիտէ որ Աստուած չի վերաբերիր մեղքին հետ այնպէս ինչպէս մենք պիտի վերաբերէինք։ Մենք սովորաբար չենք ուզեր որ մարդիկ գիտնան մեր մեղքերուն մասին, չենք ուզեր զանոնք հրապարակել։ Աստուածաշունչը սակայն կը պարզէ որ Աստուած երբեք չի ծածկեր իր հաւատացեալներուն ու հետեւորդներուն մեղքերը։ Աստուածաշունչին նպատակը կատարեալ տիպարներ ներկայացնելը չէ։ Օրինակ, Աստուած չծածկեց Յակոբին խաբեբայ նկարագիրը, եւ ինչո՞ւ. որպէսզի
16/06/2025
Քրիստոնեավայել կյանքով ապրող, Աստծուն մշտապես հուսացող և հավատացող քրիստոնյան, ով շոշափելիորեն զգում է Աստծու ներկայությունն ու օգնականությունն իր կյանքում, ժամանակ առ ժամանակ հարկ է, որ մտորի. «Ինչո՞ւ է Աստված հանապազ օգնում ինձ, չէ՞ որ ես այնքա՜ն մեղավոր եմ, անարժան...»: Ցավով պետք է նկատել, որ այսօր շատ հայորդիք մեծագույն վստահությամբ իրենք իրենց մասին ասում են, թե որևէ վատ արարք չեն գործում, ոչ ոքի չեն սպանում, չեն գողանում, որևէ