24 Հոկտեմբեր, Շբ
23/07/2026
«Սիրելինե՛ր, սիրե՛նք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված» (Ա Հովհ. 4. 7): «Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք» (Ա Հովհ. 3. 2): Այն Ավետարանը, որի մասին պետք է խոսեմ, նման է պատմության նշանավոր ամրոցներից մեկին, որի համար բազմաթիվ մարտեր են մղվել, և որն իր անառիկության շնորհիվ մի դյուցազուն ազգի ու քաղաքակրթության բախտն է որոշել: Նոր Կտակարանի գրքերից ոչ մեկի առնչությամբ այնքան քննադատություն ու
22/07/2026
«Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր» (Սաղմ. 39. 10): Վշտի ու սգի ժամանակ ավելի վեհ ու վսեմ «արտահայտություն» չեմ կարող երևակայել, քան լռությունն է: Սաղմոսերգուն իր դառը տառապանքի ու կսկծալի ցավի ամենապերճախոս «արտահայտությունն» է համարում լռությունը՝ մի քանի պարզ բառերով ու զգայուն շեշտադրումներով ասելով. «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»: Կյանքում քիչ չեն այն առիթները, երբ անհրաժեշտ է խոսել,
21/07/2026
«Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդ. 16. 8): Աբրահամի կինը՝ Սառան, արհամարհում էր իր աղախին Ագարին: Վշտահար Ագարը, տանտիրուհու անարգանքից հուզված, թողնում է իր գործն ու պարտականությունը և հեռանում անապատ: Երբ նա անապատում բոլորովին միայնակ էր մնացել, նրան մոտենում է Տիրոջ հրեշտակը և կոչ անում վերադառնալ ու անցնել իր պարտականություններին: Հրեշտակը Ագարի խիղճն «արթնացնում» է մի հարցադրմամբ, որը մենք իբրև բնաբան ենք ընտրել.
20/07/2026
«Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մեջ, Աստվա՜ծ» (Սաղմ. ԾԱ 12): Սուրբ սի՞րտ… Ի՞նչ ասել է՝ «սուրբ սիրտ»: Ո՞վ գիտի, թե ինչ է դա: Ո՞վ է իր մեջ զգում այն: Ո՞վ իրավունք ունի այդպիսի սրտի մասին խոսելու: Ո՞վ կարող է այդ թեմայի վերաբերյալ խոսել, եթե ինքը սուրբ սիրտ չունի: Սրանք հարցումներ են, որոնց մասին մենք պարտավոր ենք մտածել: Սակայն արդյո՞ք կարող եք ուրանալ սրտի ձգտումը դեպի մաքրություն և անեղծություն: Չե՞ք հիանում արդյոք բնության ծոցի անաղարտությամբ,
18/07/2026
«Տե՜ր, Դո՛ւ ես իմ Աստվածը» (Սաղմ. ԼԱ 15): Ժամանակի ըմբռնման համեմատ՝ յուրաքանչյուր ազգ ուներ իր Աստվածը: Հրեաները հավիտենական Աստծուն միմիայն Իսրայելի ժողովրդին «պատկանող» Աստված էին համարում: Հռոմեացիները Զորությունն էին պաշտում իբրև Աստված և այդ Զորությունն էին համարում իրենց ազգի սեփական Աստվածը: Հույները գեղեցկության աստված Վինիուսին (=Աստղիկ) էին պաշտում՝ իբրև իրենց ազգային Աստծու: Այսպես՝ յուրաքանչյուր ազգ ըստ իր ըմբռնողության
17/07/2026
«Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ․ Ե 17)։ Հիսուս այսպես պատասխանեց բոլոր նրանց, ովքեր Իրեն քննադատում էին շաբաթ օրերին ևս բժշկություններ կատարելու և աշխատելու համար։ Ո՜վ սիրելի ունկնդիրներ, աշխատելն Աստծուն նմանվել է նշանակում, քանի որ Աստված միշտ աշխատանքի մեջ է, ուստի և հարկ է, որ մարդն էլ մշտապես աշխատանքի մեջ լինի։ Համայն տիեզերքը աշխատանքի մեջ է․ ամեն ինչ շարժվում է, հակվում որևէ կետի, միտվում, փոփոխվում։ Երկրի
16/07/2026
Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ, ուներ մարգարեուհի կին և զավակներ: Սուրբ Եսայու մարգարեական գործունեությունը սկսվում է Երուսաղեմի Ոզիա թագավորի մեռնելու
15/07/2026
«Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև ծնվեց Փրկիչը» (Ղուկ. Բ 10)։ Ասում են, թե Միացյալ Նահանգներից ծովով Եվրոպա ուղարկված առաջին հեռագիրը Հիսուսի ծննդյան գիշերվա հրեշտակների երգն է եղել. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս նույն կերպ նաև Ջենովայի՝ 1896 թվականի ազգային ցուցահանդեսի շքեղ հանդիսությունների փակման առիթով,