26 Հոկտեմբեր, Բշ
04/04/2022
Ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի առթիվ ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում երիտասարդաց միությունը, Ս. Գրիգոր
03/04/2022
Վերին բաների մասի՛ն խորհեցեք․․․ քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ (Կող․ 3։2, 3)։ Քրիստոսասեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Երկնառաք ողորմածությամբ հասանք ահա Մեծ պահքի Գալստյան կիրակիին, երբ Մայր եկեղեցին իր զավակներին հիշեցնում է Տիրոջ Երկրորդ փառավոր գալստյան և Ահեղ դատաստանի մասին, որ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի խոստման՝ պիտի տեղի ունենա ժամանակների ավարտին։ Եվ ահա Փրկչի համբարձման պահից, երբ Նա մեծ շուքով
02/04/2022
«Այսօր ժողովուրդք հայաստանեայց աշակերտեալք ճշմարտութեանն ի ձեռն սրբոյն Գրիգորի. Օրհնեցէք զլոյսն անըսկիզբն. բարձր արարէք զնա յաւիտեան»: (Շարակնոց) Սիրելի՛ բարեպաշտ հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է իր տոնացույցում տեղ գտած կարևորագույն տոներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ: Հայոց առաջին հովվապետի հիշատակը առանձնահատուկ սիրով և ջերմությամբ է պահպանվում հավատավոր հայորդիների սրտերում,
01/04/2022
Արարիչ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1.26): Մարդն, ի տարբերություն կենդանիների, օժտվեց Աստծու պատկերն ու նմանությունը կրելու մեծ պատվով: Պատկերն այն կարողություններն են, շնորհները, որ Աստված դրել է մարդու բնության մեջ, խղճի ձայնն է, բարու մեջ հարատևելու և հոգևոր կյանքում աճելու անհրաժեշտությունը: Նմանությունն Աստծուն նմանվելն է և կատարելության ձգտելը: Աստված անսահման բարի է և արդար: Նա ցանկանում է, որ Իր զավակները
31/03/2022
Հովակիմը և Աննան երկար ժամանակ զավակ չունեին և աղոթքներով խնդրում էին, որ Աստված իրենց ևս զավակ պարգևի: Եվ աստվածային նախախնամությամբ լույս աշխարհ եկավ մի մանկիկ, ով հետագայում, ինչպես մեր գեղեցիկ շարականներից մեկն է շատ պատկերավոր կերպով ասում, արևելք էր դառնալու աստվածային Արեգակի համար, այսինքն` լինելու էր Աստծո Միածին Որդու մայրը: Աստվածաշնչյան իմաստունն ասում է. «Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, և նա էլ հարստացնում է նրանց
30/03/2022
Ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ ուժը և ո՛չ գեղեցկությունը չեն կարող մարդուն իրական երջանկություն ու խաղաղություն պարգևել, եթե այդ ամենն ի փառս Աստծու և ի բարօրության մարդկանց ուղղված չեն, այլ ընդհակառակը կարող են բազմապատկել մարդու վշտերը և զրկել հավիտենական կյանքից: Վերը նշվածը մարդը կարող է կորցնել ժամանակի ընթացքում, որոշ հանգամանքների կամ հիվանդության պատճառով, որովհետև «բոլոր մարդիկ նման են խոտի, նրանց ամբողջ փառքն էլ նման
28/03/2022
«Ուզում էի գնալ հիպիների հետ ապրել Մատալայում»,- մի անգամ ասաց ծերը․․․ (Խոսքն այստեղ Հունաստանի կղզիներից մեկի մասին է, որտեղ հավաքվում են հիպիները՝ բողոքի բոլոր սովորական արտահայտություններով՝ թմրանյութեր, վայրի լողափ, բարքերի ազատություն – խմբ․)։ Քրիստոսի հանդեպ սերն անսահման է այնպես, ինչպես սերը մերձավորի հանդեպ։ Թող այն տարածվի ամենուր, մինչև աշխարհի ծայրը։ Ամենուր, բոլոր մարդկանց հանդեպ։ Ես ուզում էի գնալ հիպիների
27/03/2022
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան (Ղուկ․ 18։1)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Որքա՜ն ուրախություն և հույս կա այն բառի մեջ, որով դիմում եմ ձեզ, որքա՜ն շնորհ ու խորհուրդ, քանի որ կանգուն է աշխարհը և դեռ կմնա հենց ճշմարիտ հավատացյալ հոգիների ու նրանց աղոթքի շնորհիվ։ Տերը չի կործանի Իր ստեղծածը, քանի դեռ խոնարհ, անկեղծ ու մաքուր սրտից բխող աղոթք կա, որ համարձակորեն բարձրանում է Երկինք ու խոնարհեցնում