27 Օգոստոս, Եշ
09/04/2022
Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս մասին պատմում են բոլոր չորս Ավետարանիչները (Մատթեոս 21:1-11, Մարկոս 11:1-11, Ղուկաս 19:28-40, Հովհաննես 12:12-19): Քրիստոս Իր աշակերտների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Երուսաղեմ քաղաք: Այս անգամ Նա ցանկացավ Երուսաղեմ գնալ առանձնահատուկ հանդիսավորությամբ: Մոտենալով Երուսաղեմին՝ Քրիստոս մոտակա Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղ ուղարկեց աշակերտներից
08/04/2022
Ավետարանը քրիստոնյայի առջև բացահայտում է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի զարմանալի կերպարը, Ում միջոցով ծանոթանում է մարդկային այն բոլոր առաքինություններին, որոնք վառ գույներով արտահայտվել ու արտահայտվում են աստվածահաճո անձանց կյանքում: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը հաճախ էր հիշեցնում, որ Քրիստոս Իր հետևորդներից չի պահանջում մեծ սխրանքներ և հրաշքներ, այլ նախ և առաջ սեր, գթասրտություն և ներողամտություն մերձավորի հանդեպ: Քանի
07/04/2022
Եւ յայտնի արասցէ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց։ Եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուածոյ մերոյ։ Տերն Իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը (Եսայի 52։10)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Ավետման տոնն է։ Այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետեց Սուրբ Մարիամ Աստվածածնին, որ նա կհղիանա և Աստծու
06/04/2022
«Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մատթ. 6:19-20): Քրիստոս հորդորում է չանհանգստանալ երկրային գանձեր կուտակելու համար, քանի որ դրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը՝ ոչ, այլ առավել ջանք գործադրել այն գանձերի համար, որ անկորնչելի են և անփոփոխելի:
05/04/2022
- Հա՛յր, ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, որն անարդարացի է մեր հանդեպ: - Ինչպե՞ս պետք է վերաբերվենք: Որպես մեր մեծ բարերարի, ով մեր անունով ներդրումներ է կատարում Աստծու խնայողական դրամարկղում: Այդպիսի մարդը մեզ դարձնում է հավիտյանս հարուստ: Մի՞թե քիչ է: Մի՞թե մենք չենք սիրում մեր բարերարներին, նրանց հանդեպ տածած երախտագիտությունը չե՞նք արտահայտում: Ճիշտ նույն կերպ պետք է սիրենք ու շնորհակալ լինենք մեզ անարդարացիորեն վերաբերվողին,
04/04/2022
Ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի առթիվ ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում երիտասարդաց միությունը, Ս. Գրիգոր
03/04/2022
Վերին բաների մասի՛ն խորհեցեք․․․ քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ (Կող․ 3։2, 3)։ Քրիստոսասեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Երկնառաք ողորմածությամբ հասանք ահա Մեծ պահքի Գալստյան կիրակիին, երբ Մայր եկեղեցին իր զավակներին հիշեցնում է Տիրոջ Երկրորդ փառավոր գալստյան և Ահեղ դատաստանի մասին, որ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի խոստման՝ պիտի տեղի ունենա ժամանակների ավարտին։ Եվ ահա Փրկչի համբարձման պահից, երբ Նա մեծ շուքով
02/04/2022
«Այսօր ժողովուրդք հայաստանեայց աշակերտեալք ճշմարտութեանն ի ձեռն սրբոյն Գրիգորի. Օրհնեցէք զլոյսն անըսկիզբն. բարձր արարէք զնա յաւիտեան»: (Շարակնոց) Սիրելի՛ բարեպաշտ հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է իր տոնացույցում տեղ գտած կարևորագույն տոներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ: Հայոց առաջին հովվապետի հիշատակը առանձնահատուկ սիրով և ջերմությամբ է պահպանվում հավատավոր հայորդիների սրտերում,