18 Հունիս, Եշ, Պահք
02/01/2022
Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար՝ դարման (Առակներ 3։21, 22)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորը։ Այս տոնական օրերին մշտապես հնչում են մաղթանքներ։ Մարդիկ ցանկանում են միմյանց առողջություն, երջանկություն, հաջողություն և խաղաղություն։ Սակայն հարկ
01/01/2022
Աստված ուզեց ցույց տալ նրանց, թե փառքի ի՜նչ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար. և այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի հույսը, ձեր մեջ (Կող․ 1։27): Մեր համայնքի սիրելի՛ հավատացյալներ, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Քրիստոս, Շնորհավորում եմ ամենքիդ տարեմուտի կապակցությամբ և փառաբանում Ամենախնամ Աստծուն, որ ողջ, առողջ ու միասնական եմ տեսնում ձեզ այսօր այստեղ։ Փա՜ռք Երկնակալին, որ հնարավորություն և ցանկություն ունեք Նոր տարվա
31/12/2021
Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները Սուրբ Ծնունդի տոնից առաջ հիսունօրյա պահեցողության շրջան են անցել, որ կոչվել է Հիսնակ: Այն սկսվել է Սուրբծննդյան տոնին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ այս շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծնունդին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ
31/12/2021
Սիրելի՛ հայրենակիցներ, ի Քրիստոս Հիսուս քույրեր և եղբայրներ, Օրացույցի վերջին ամսաթիվը հուշում է մեզ, որ բոլորեցինք ևս մեկ տարի մեր երկրավոր կյանքից, և արդեն նոր տարին դիմավորելու ժամանակն է։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ անցնող տարին անհանգիստ, մարտահրավերներով ու փորձություններով լի էր ոչ միայն համայն աշխարհի, այլև մասնավորապես մեր անգին հայրենիքի համար։ Արցախի ճակատագիրը դեռ անհայտ է, մեր սահմաններն՝ անհանգիստ։ Դեռևս ամոքված չէ
30/12/2021
Մինչ քարոզիս անցնելը իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել ազգիս Վեհափառ Հայրապետին, Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին հայրական այն հոգատարության և խնամքի համար, որի արդյունքը այս օրն է, նաև հոգևոր հորս՝ տ. Անուշավան եպս Ժամկոչյանին, Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց Վարժարան և ընծայարանի ողջ տեսչական, ուսուցչական և ուսանողական կազմին: Մանավանդ կցանկանայի երախտիքի, շնորհակալության խոսքեր ուղղել եկեղեցուս հոգևոր
26/12/2021
Եղերուք դուք կատարեալք, որպէս և Հայրն ձեր Երկնաւոր կատարեալ է։ Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթեոս 5։48)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Տարեվերջյան խոկումներով ու աղոթքներով յուրաքանչյուրս փորձում է ամփոփել անցնող տարին։ Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ մնասների առակի մասին է, մեզ օգնում է վերափոխել մեր կյանքը։ Իսկ ինչպե՞ս վերափոխել։ Վերափոխել՝ հետևելով մեր Տեր և Փրկիչ
25/12/2021
- Տեսե՛ք, մի պատմություն պատմեմ ձեզ,- ասաց հայր Պորֆիրոսը։ Մի միանձնուհի, որ ամեն բանում ձգտում էր կարգուկանոնի, բարկությամբ ասաց իր խոստովանահորը․ - Այսինչ քույրը բարկացնում է բոլորին իր դժվարություններով ու բնավորությամբ։ Չենք կարողանում համբերել նրան․․․ Այդժամ ծերը պատասխանեց․ - Ախր դու նրանից վատն ես․․․ Սկզբում միանձնուհին զարմացավ ու սկսեց հակաճառել, սակայն ծերի բացատրությունից հետո հասկացավ ու գոհ մնաց։ Ծերը նրան
24/12/2021
(Խոսվել է Հոգեգալստյան տոնին) «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»( Գործք 2․1): 1920 թվականի տարեվերջն էր, երբ աշխարհի բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայացուցիչներից կազմվեց Ազգերի միությունը (լիգան)։ 50 ազգերի այս ներկայացուցիչները, որ կազմում էին մարդկության ավելի քան երկու երրորդը, որքան մտքի, նույնքան էլ սրտի ու խղճի մարդիկ էին։ Նրանք շա՜տ աննպաստ պայմաններում արիաբար գործի լծվեցին՝ կազմակերպելու մի մնայուն