27 Օգոստոս, Եշ
16/02/2022
- Մի բան էլ իմացեք,- մի առիթով ասաց ծերը։- Տառապող, վշտակիր հոգիները, որ տանջվում են կրքերից, արժանանում են Աստծու մեծ սիրուն ու շնորհին։ Նման մարդիկ սրբանում են, իսկ մենք հաճախ քննադատում ենք նրանց։ Հիշե՛ք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը․ «Որովհետև, ուր մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ․ 5։20)։ Երբ հիշեք սա, կզգաք, որ կրքերից տառապող մարդիկ ավելի արժանավոր են քան ես և դուք։ Մենք նրանց տեսնում ենք, որ նրանք տկար են, բայց երբ
14/02/2022
Մատիք առ Տէր և առէք զլոյս։ Մոտեցե՛ք Տիրոջը և լո՛ւյս առեք (Սաղմոս 33։6)։ Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Տյառնընդառաջը։ Այսօր եկել ենք Տիրոջն ընդառաջ, սակայն լավ է, որ միշտ գանք և միշտ լինենք Տիրոջ հետ։ Հաճախ մարդկանց Աստվածպաշտությունն ու հավատը, Աստծուց սպասելիքներն ու ակնկալիքները Տյառնընդառաջին դրսևորվում է միմիայն տուն տարված ճրագներով։ Այո՛, այդ ճրագները պիտի տանենք մեր տները, բայց չպիտի սահմանափակվենք
13/02/2022
Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն (Բ Տիմ․ 3։12)։ Սիրելի՛ հավատացյալ զավակներ, Սա ասում է մի մարդ՝ սուրբ Պողոս առաքյալը, որը լսածով չէ, որ գիտեր, թե ինչ է հալածանքը։ Դեռ երեկ ինքն էր քրիստոնյաներին մոլեռանդորեն հալածում, իսկ այսօր արդեն սեփական մաշկին է զգում հալածանքի դառնությունը և հավատակից եղբայրներին էլ զգուշացնում է, որպեսզի պատրաստ լինեն հալածվելու հանուն Քրիստոսի։
12/02/2022
Քրիստոսի մեծ վկա սուրբ Սարգիսը Գամիրքից էր, ազգությամբ՝ հռոմեացի: Նա իր քաջասիրտ արիության համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից Կապադովկիայի փառավոր իշխան ու կառավարիչ էր կարգվել: Սուրբ Սարգիսը, որ աչքի էր ընկնում իր քրիստոնեական բարեպաշտությամբ, կործանում էր չաստվածների մեհյաններն ու եկեղեցիներ էր կառուցում, խորտակում էր կուռքերի զոհարաններն ու տերունական Խաչն էր կանգնեցնում: Նա առավել բազմաքանակ էր դարձնում քահանաների ու Քրիստոսին
11/02/2022
Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաքը և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: Այս մասին պատմվում է Հովնանի անունը կրող մարգարեական գրքում: Այն սքանչելի լեզվով գրված բազմախորհուրդ գիրք է և աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը: Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Նա Թարսիս գնացող նավ նստեց, որ Նինվեի հակառակ
10/02/2022
Մարդն իր հոժարակամությունն է ցույց տալիս պահքի միջոցով: Նա սխրանք, ճգնություն է գործում բարեպաշտությունից մղված և Աստված օգնում է նրան: Սակայն, եթե մարդ բռնանում է ինքն իր վրա և ասում. «Ո՞ւր կարող եմ փախչել: Կրկին ուրբաթն եկավ և պետք է պահք պահել», ապա նա տանջում է իրեն: Իսկ պահքի իմաստն ընկալելով և Քրիստոսի հանդեպ սիրուց մղված պահքը պահելով՝ նա ուրախանում է: «Այս օրը Քրիստոս խաչվեց,- կմտածի այդպիսի մարդը: Նրան նույնիսկ ջուր չտվեցին
09/02/2022
Աստվածահաճո կյանքով ապրողների համար զարմանալի չեն իրենց հավատի և սրբության դեմ ուղղված հալածանքները: Թե՛ առաքյալները և թե՛ Ինքը՝ Քրիստոս, հալածվեց: «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»,- ասում է Քրիստոս (Հովհ. 15:20): Հանուն հավատի և արդարության հալածվողներին Քրիստոս ոչ թե դժբախտներ կամ թշվառներ անվանեց, այլ՝ երանելիներ, երջանիկներ (Մատթ. 5:10): Արդարության համար հալածվողները երանելի են, քանի որ նրանք թե՛ հալածանքների ընթացքում և թե՛
07/02/2022
Երևի թե չկա եկեղեցու գիտակից հավատացյալ, որը չգիտի՝ աշխարհը, որում ապրում ենք, ունի վերջ։ Չկա մի հավատացյալ, որը երբևէ կարդացած չլինի սուրբ Հովհաննես առաքյալ-ավետարանչի Հայտնությունը և պատկերացում չունենա այն իրադարձությունների մասին, որոնք հայտնում են մարդկության երկրային պատմության ավարտի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ ու փառավոր Գալստյան մասին։ Սակայն եկեղեցական համայնքի մի որոշակի մաս կա, որը ոչ թե ուղղակի հիշում է, որ հայտնությունն