26 Հոկտեմբեր, Բշ
12/04/2022
Ժողովրդական սխալներ Մեր ժողովրդի մոտ մի քանի սխալ սովորույթներ կան. եթե տանը մինչև Սուրբ Զատիկ ընտանիքի անդամներից մեկը մահացած է լինում, ապա տանեցիները ձու չեն ներկում և փլավի մեջ չամիչ չեն գցում։ Սա անտեղյակ տրամաբանության արդյունք է, ըստ որի` կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղող մարդիկ չպետք է ուրախանան։ Սակայն սա հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն չէ, քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան է,
11/04/2022
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնեց ապրիլի 10-ին: Տոնական օրը մեծաթիվ ընտանիքների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս՝ մասնակից դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողություններին: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին և ներկաներին բաժանվեցին ուռենու
10/04/2022
Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը (Զաք․ 9։9)։ Մարգարեական այս գեղեցիկ տողերը, սիրելի՛ հավատացյալներ, գրվել են նկարագրված իրադարձությունից ավելի քան հինգ դար առաջ։ Ամենակարող Աստված, Որի տնօրինության ներքո են բնության տարերքներն ու օրենքները, ողջ տիեզերքն ու ժամանակը, Իր Միածնի երկրային ամենաօրհնյալ ծնունդից դեռևս հինգ
09/04/2022
Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս մասին պատմում են բոլոր չորս Ավետարանիչները (Մատթեոս 21:1-11, Մարկոս 11:1-11, Ղուկաս 19:28-40, Հովհաննես 12:12-19): Քրիստոս Իր աշակերտների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Երուսաղեմ քաղաք: Այս անգամ Նա ցանկացավ Երուսաղեմ գնալ առանձնահատուկ հանդիսավորությամբ: Մոտենալով Երուսաղեմին՝ Քրիստոս մոտակա Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղ ուղարկեց աշակերտներից
08/04/2022
Ավետարանը քրիստոնյայի առջև բացահայտում է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի զարմանալի կերպարը, Ում միջոցով ծանոթանում է մարդկային այն բոլոր առաքինություններին, որոնք վառ գույներով արտահայտվել ու արտահայտվում են աստվածահաճո անձանց կյանքում: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը հաճախ էր հիշեցնում, որ Քրիստոս Իր հետևորդներից չի պահանջում մեծ սխրանքներ և հրաշքներ, այլ նախ և առաջ սեր, գթասրտություն և ներողամտություն մերձավորի հանդեպ: Քանի
07/04/2022
Եւ յայտնի արասցէ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց։ Եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուածոյ մերոյ։ Տերն Իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը (Եսայի 52։10)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Ավետման տոնն է։ Այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետեց Սուրբ Մարիամ Աստվածածնին, որ նա կհղիանա և Աստծու
06/04/2022
«Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մատթ. 6:19-20): Քրիստոս հորդորում է չանհանգստանալ երկրային գանձեր կուտակելու համար, քանի որ դրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը՝ ոչ, այլ առավել ջանք գործադրել այն գանձերի համար, որ անկորնչելի են և անփոփոխելի:
05/04/2022
- Հա՛յր, ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, որն անարդարացի է մեր հանդեպ: - Ինչպե՞ս պետք է վերաբերվենք: Որպես մեր մեծ բարերարի, ով մեր անունով ներդրումներ է կատարում Աստծու խնայողական դրամարկղում: Այդպիսի մարդը մեզ դարձնում է հավիտյանս հարուստ: Մի՞թե քիչ է: Մի՞թե մենք չենք սիրում մեր բարերարներին, նրանց հանդեպ տածած երախտագիտությունը չե՞նք արտահայտում: Ճիշտ նույն կերպ պետք է սիրենք ու շնորհակալ լինենք մեզ անարդարացիորեն վերաբերվողին,