27/06/2025
Հաճախ կարող ենք լսել մարդկանցից, թե հավատում են Աստծուն, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ հավատքը պարզապես համաձայնություն և կարծիք չէ, թե Աստված գոյություն ունի, այլ ձգտում և ջանք փոխվելու` հրաժարվելով հին կյանքից և քայլելով նոր կյանքով (Հռոմ. 6.4)` իբրև օրինակ ունենալով Քրիստոսի կյանքը, թե ինչպես էր ապրում և գործում: Այս ամենը էական նշանակություն ունի Աստծուն մոտենալու և Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու համար: Հոգևոր կյանքում
26/06/2025
Ղեւտացւոց գիրքին 16-րդ գլուխը մեզի կը ներկայացնէ Եբրայեցիներուն տօներէն «Քաւութեան Օր» տօնը։ Այս գլուխը մեզի կը խօսի մէկ զուարակի (մատղաշ ցուլ) եւ երկու նոխազներու (արու այծ) մասին։ Զուարակը պէտք էր զենուէր Քահանայապետին ձեռքով՝ Քահանայապետին եւ բոլոր քահանաներուն մեղքերուն քաւութեան համար (11-րդ համար)։ Իսկ երկու նոխազներուն վրայ Քահանայապետը վիճակ պիտի ձգէր՝ ճշդելու համար թէ ո՛ր մէկ անոնցմէ Աստուծոյ պիտի ընծայուէր իբրեւ մեղքի
25/06/2025
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, վայ տալով փարիսեցիներին, ասաց. «Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ» (Մատթեոս 23:28): Հիսուս Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլխում յոթ անգամ կրկնում է. «Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ Օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ»: Քրիստոս կեղծավորներին անվանում է «հիմարներ», «կույրեր» (Մատթեոս 23:19, 24, 26), «օձեր», «իժերի ծնունդներ» (Մատթեոս 23:33), «հափշտակիչներ»
24/06/2025
Քրիստոսի խաչելութիւնը տեղի ունեցաւ ճիշդ ա՛յն պահուն՝ երբ Հրեաներ պատրաստութիւն կը տեսնէին իրենց զատկական գառնուկները մորթելու (30 թուականի Ապրիլ 1-ին)։ Արդ, կարեւոր է գիտնալ թէ անոնք ե՞րբ կը մորթէին իրենց զատկական գառնուկները։ Անոնք կը սկսէին մորթել երեկոյեան ժամը 3-ին տաճարի շրջափակին մէջ։ Գառնուկին զենումը պէտք էր որ աւարտէր երեկոյեան ժամը 6-էն առաջ։ Այս իմաստով, գառնուկին զենումը տեղի կ՚ունենար երեկոյեան 3-6-ի միջեւ։ Խորքին մէջ, ասիկա
23/06/2025
Հավատամք նշանակում է հավատում ենք, իսկ հավատո հանգանակի լատինական անվանումը հայտնի credo բառն է, որ նշանակում է՝ ես հավատում եմ: Մարդն ինչին, որ հավատում է, այդ էլ լինում է իր կյանքում, իր հետ: Ըստ Օգոստինոս Ավրելիոսի՝ մարդկային ճանաչողությունն ունի երկու աղբյուր. առաջինը անձնական փորձն է, որը մարդ ձեռք է բերում իր զգայարանների ու բանականության միջոցով, որի հնարավորությունները սահմանափակ են, գիտելիքները՝ մակերեսային ու երկրորդական։
22/06/2025
Հունիսի 22-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և խորհրդակատար Տեր Մովսես քահանա Սահակյանի ուղեկցությամբ, ուխտի մեկնեց Սուրբ Էջմիածին՝ իր մասնակցությունը բերելու տոնական Սուրբ Պատարագին: Համայնքի աղոթքի ուղին ուղղված էր Հայոց աշխարհի և եկեղեցու խաղաղությանն ու անսասանությանը: «Մայր եկեղեցու ծնունդը Աստծու հոգածության և ողորմության հաստատումն է
21/06/2025
Քրիստոսի պատարագումին կատարեալ նախապատկերացումն էր Հին Կտակարանին մէջ յիշուած զատկական գառնուկին զենումը։ Երբ Աստուած որոշեց ազատագրել Եբրայեցիները Եգիպտացիներուն ձեռքէն, հրահանգեց որ իւրաքանչիւր Եբրայեցի ընտանիք գառնուկ մը առնէ (Ել․ 12.3), զայն մորթէ եւ անոր արիւնէն քսէ իր տունին դրանը սեմին եւ երկու կողմի դրանդիքներուն վրայ (Ել․ 12.7), որպէսզի երբ սատակիչը Եգիպտոսէն անցընէր զարնելու համար Եգիպտացիներուն անդրանիկները, Աստուած թոյլ
20/06/2025
Ավետարանում կարդում ենք. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, թե սրտով մաքուր լինելն ինչքան կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում, որովհետև մաքուր սիրտ ունեցող անձն է կարողանում տեսնել Աստծուն: Մյուս կողմից՝ Աստվածաշունչը մատնանշում է, որ Աստված մարդու էությունը գնահատելու և արժևորելու համար նայում է ոչ թե նրա արտաքին երևույթներին, զարդարանքներին