06/05/2025
Սբ. Իսահակ Ասորին նշում է Աստծո նախախնամության երկու տեսակ՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր նախախնամության ներքո գտնվում է ամեն ոք: Իսկ հատուկ նախախնամության ներքո այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով Աստծուն են փնտրում և հավատում: Այդպիսիք էին Դանիել, Եղիա մարգարեները, առաքյալները և այլք: Պարզապես հիշենք, թե ինչպես Աստծո առանձնահատուկ նախախնամության ներքո գտնվող Պողոս առաքյալի պատճառով Աստված ոչ միայն առաքյալի կյանքը փրկեց նավաբեկությունից,
05/05/2025
Ոեւէ մարդ չի կրնար երկու տէրերու ծառայել. որովհետեւ կա՛մ մէկը պիտի սիրէ եւ միւսը ատէ, կա՛մ մէկը պիտի մեծարէ եւ միւսը արհամարհէ։ Նոյնպէս ալ դուք, չէք կրնար Աստուծոյ ծառայել, որքան ատեն որ կը ծառայէք դրամին» (Մտ․ 6.24)։ Աշխարհի մէջ ապրող ամէն մարդ կամայ թէ ակամայ ծառայութիւն մատուցանող էակ մը կը նկատուի։ Կարեւորը այն է, թէ որո՞ւ կամ ի՞նչ բանի է որ կը ծառայենք։ Ընդհանրապէս մենք կը ծառայենք ա՛յն բանին կամ ա՛յն անձին որ կը սիրենք։ Եթէ զԱստուած
04/05/2025
Ուշադիր նայելով մարդկային կյանքի առօրյա եռուզեռին՝ դժվար չէ նկատել, որ այն ուղղված է հանապազօրյա հացի, առողջության, երջանկության, իսկ հաճախ նաև հարստության և փառքի ձգտմանը: Առօրյա այս եռուզեռում քրիստոնյան ձգտում է իր կյանքն ապրել Քրիստոսով, իր քայլերն ուղղել մի վայր, որ իր համար սրբազան է և ուր նա մուտք է գործում հատուկ ակնածանքով ու երկյուղածությամբ, քանի որ այնտեղ է Բարձրյալի բնակության վայրը՝ Աստծու տունը: Ուխտի ճանապարհները Քրիստոսի
03/05/2025
Վերջերս դիտեցի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Որբերի ընտանիք» ներկայացումը: Ներկայացումը շատ հաջողված էր: Սյուժեն կայանում էր նրանում, որ հարազատներին կորցրած և միայնակ դարձած երիտասարդը փորձում է մի հարկի տակ հավաքել անտուն որբերի և ստեղծել նոր ընտանիք` հայր, մայր, տատիկ, կին, երեխա: Ներկայացումը լի էր մարդասիրական և ուսուցողական տարրերով: Ընտանիքը չափազանց կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, ծնված օրվանից
02/05/2025
Ինչո՞ւ աստուածսիրութեան եւ մարդասիրութեան պատուիրանները իրարմէ անբաժան կը ներկայացուին (Մր․ 29-31, Մտ․ 22.37-39, Ղկ․ 10.27)։ Աստուածասէր եղողը չի՛ կրնար մարդասէր չըլլալ։ Ան որ աստուածամօտ է, նաեւ մարդամօտ պէտք է ըլլայ։ Աստուածսիրութիւնն ու մարդասիրութիւնը միեւնոյն ճիւղին վրայ հասունցած երկու պտուղներ են։ Միեւնոյն երկնակամարին վրայ քով-քովի պսպղացող երկու աստղեր են։ Անոնք երկաթուղի զուգահեռ երկու գիծերուն նման զուգընթացաբար
01/05/2025
«Թշնամի» բառը լսելիս յուրաքանչյուրիս մտքում, հավանաբար, ազգերի անուններ կամ անհատներ են առաջ գալիս: Իսկ Աստված ունի՞ թշնամիներ: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ինչպիսի՞ մարդկանց կամ ի՞նչն էր իրեն «թշնամի» նկատում: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Քրիստոս չար մտածումներն ու անմաքուր սիրտը համարեց մեծագույն թշնամիներ և պայքարեց դրանց դեմ (Մարկոս 7:14-16): Մեր միջավայրում գոյություն ունեցող չարիքները բազմաթիվ են, և եկեղեցու հայրերից,
30/04/2025
Թէպէտ Աստուծոյ ծրագիրն է գեղեցիկ ապագայ մը շնորհել մարդուն (Եր․ 29.11), փրկել եւ ազատել զայն (Եր․ 15.20), բարին գործել անոր համար (Եր․ 32.40), եւ սակայն, եթէ մարդը յամառի իր անզիղջ եւ անապաշխար ընթացքին մէջ մնալ, Աստուած իր բարի ծրագիրը ի գործ պիտի չդնէ անոր կեանքին մէջ։ Աստուածաշունչը բազմաթիւ կերպերով նո՛յն այս իրողութիւնը կը հաստատէ։ Աստուած Երեմիա մարգարէին բերնով կ՚ըսէ. «Եթէ ազգի մը կամ թագաւորութեան մը համար ըսելու ըլլամ թէ պիտի քակեմ,
29/04/2025
«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում՝ նաև նշելով, որ փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց: Փորձության պատճառները