23 Ապրիլ, Եշ, Հինանց ԺԹ օր
18/10/2016
Սոցիալական աջակցության ծրագրի մասին զրուցեցինք Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի հետ: Մի օր` գիշերը, մի մարդ երազում մի ձայն է լսում, որը նրան ասում է. «Արի գնանք, ես քեզ ցույց կտամ դժոխքը»: Այդ ժամանակ նա հայտնվում է մի սենյակում, որի կենտրոնում մի սեղան էր դրված՝ շուրջը բազմաթիվ մարդիկ նստած: Սեղանին սնունդով լի կաթսա կար, բայց մարդիկ սոված էին. նրանք փորձում էին երկարապոչ գդալներով ուտել,
17/10/2016
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց եռօրյա ուխտագնացության դեպի Վիրահայոց թեմ: Մինչ մեկնելը, վաղ առավոտյան, թվով քսան ուխտավորներ Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար աղոթեցին: Հասնելով Թբիլիսի՝ ուխտավորները Սբ. Էջմիածին եկեղեցում (1805 թ.) մասնակից եղան Երեկոյան ժամերգության:
14/10/2016
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/156 հասցեում բնակվող Բարսեղյան ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Լուսինե Բարսեղյանն (36 տ.) ասաց, որ իրենց քառանդամ ընտանիքից ինքը, ամուսինը և որդիներից մեկն առողջական մի շարք խնդիրներ ունեն: Լուսինեի մոտ ութ տարի
13/10/2016
Հարցազրույց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի հետ: Բարեշնորհ Վաչագան սարկավագ, հոգևոր սպասավորի ուղին ընտրելով և ծառայելով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, Ձեր իսկ ընտրությամբ Ձեր ժամանակի մեծ մասն ընծայում եք Տիրոջը: Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար աստվածատուր ժամանակը: Ժամանակն աստվածատուր է, ինչպես նաև ամեն ինչ՝ մեր կյանքը, մեր հարազատները, մեր ունեցվածքը, մեր առողջությունը և ուրեմն՝ աստվածատուր
12/10/2016
«Ողորմության առաքինության մեջ գտնվողն ամեն անգամ բազումողորմ Աստծուց արժանանում է այն փրկարար օղակին, որը՝ որպես կենարար հոգևոր օդ, փրկում է մարդուն իր սեփական կրքերի ու մեղքերի մեջ խեղդվելուց: Կարիքավորին օգնության ձեռք մեկնողը Տիրոջից մի յուրօրինակ լույս ու թեթևություն, ուժ ու եռանդ է ստանում առաջ շարժվելու և առաքինությունների մեջ հարստանալու համար: Եվ մարդն այն սքանչելի զգացումն է ապրում, որ կրկին մոտեցել է Աստծուն, քանի որ
11/10/2016
Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սբ. Աստվածածինը, ամեն տարի Քրիստոսի 72 աշակերտներից Սբ. Անանիայի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորների է հյուրընկալում իր բազմադարյան սուրբ հարկից ներս: Սրբավայր այցելած յուրաքանչյուր հավատավոր հայորդի անմիջականորեն է զգում այն զորությունն ու օրհնությունը, որ բխում է այս սուրբ վայրից: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր
06/10/2016
Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին, որ նախաձեռնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից, մասնակցում
06/10/2016
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ‹‹Էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողության ներքո բերվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության