24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
24/03/2016
«Որդյա՛կ, քո գործը հեզությամբ կատարիր և կսիրվես ընտիր մարդկանցից: Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրու քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և Նա փառավորում է Իր կամքը կատարող խոնարհներին» (Սիրաքի իմաստություն 3:19-20): Խոնարհ կյանքով ապրելու բազմաթիվ պատգամների կարող ենք հանդիպել Սբ. Գիրքը ընթեցելիս: Իսկ խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացավ մեզ համար մեր Տերը. Նա կարող էր ծնվել իշխանական կամ թագավորական
20/03/2016
Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մանուկի համար Ծաղկազարդը օրհնություն ստանալու և ուրախ տոնախմբության մի օր է դարձել: Եվ յուրաքանչյուր մանկան այդ անկեղծ ուրախությունն ապրում է նաև նրա ընտանիքը: Երբ ծնողը, Քրիստոսի հետևյալ պատգամի համաձայն, թե՝ թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Երկնքի Արքայությունը (Մատթեոս 19:14), իր երեխային մոտեցնում է Քրիստոսին, ապա երեխայի մարմինը խնամելուց բացի, խնամում
18/03/2016
Ողորմությունը դա հանդիպում է. հանդիպում մարդու և Աստծո միջև: Դա մի հնարավորություն է կյանքի սրընթաց ռիթմի մեջ կանգ առնել Աստծո պատկերը և նմանությունը կրող այն անձի կողքին, ով կարիքի մեջ է և ցուցաբերել գթասրտություն: Ողորմություն-հանդիպումն անհրաժեշտ է և՛ տվողին և՛ վերցնողին, բայց, ըստ Սբ. Գրքի և եկեղեցու հայրերի խոսքի, այն առավել անհրաժեշտ է տվողին: Ամեն անգամ երկու միմյանց մեկնող ձեռքերի հանդիպումն աշխարհը դարձնում է առավել անշահախնդիր
16/03/2016
Քրիստոնեությամբ նոր կյանքի սկիզբը դրվեց: Քրիստոսի շնորհիվ մարդը, իր հին ինքնությունից հրաժարվելով, վերանորոգվեց հոգով՝ կարևորելով Տիրոջը հետևելու ընթացքն ոչ թե խոսքերով, այլ գործերով: Քրիստոսի պատկերը և արտացոլումը կրող ճշմարիտ քրիստոնյայի կապն ու միությունն իր Փրկչի հետ այնպիսին է, ինչպիսին յուրաքանչյուր մարմնի անդամի կապը գլխի կամ էլ ճյուղինը որթատունկի հետ: «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա
14/03/2016
Եկեղեցու հայրերի իմաստուն կարգավորությամբ Մեծ պահքի ապաշխարության շրջանն ամեն տարի համընկնում է բնության զարթոնքի և ծաղկունքի, հողի հերկման և մշակման շրջանին, նպատակ ունենալով յուրաքանչյուրին հիշեցնել, որ հոգու գարնանային ծաղկունքին և պտղաբերությանը նույնպես պետք է նախորդի հոգու անդաստանի հերկումն ու մշակումը: Հոգու գարնանային ծաղկունքի այս շրջանին, Սբ. Հարության տոնին ընդառաջ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները,
14/03/2016
Մեծ բան է, եթե մարդն Աստծո օրհնությունն ունի: Դա մի իսկական հարստություն է: Այն, ինչ օրհնված է՝ կանգուն է և չի քանդվում: Իսկ այն, ինչ օրհնություն չունի՝ կանգուն չի մնում: Անարդարությունը մեծագույն մեղք է: Բոլոր մեղքերը մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, անարդարությունից բացի: Այն Աստծո ցասմանն է արժանանում: Ի՜նչ սարսափելի բան է: Նրանք, ովքեր անարդարացի են վարվում մյուսների նկատմամբ՝ կրակ են հավաքում իրենց գլխին: Մարդիկ ինչ-որ անարդարություն
14/03/2016
Ճաշու Վեցերորդ ժամի աղոթքն ուղղված է Հայր Աստծուն, որից խնդրում ենք օգնականություն մարդկային տկար բնության համար՝ չարի դեմ պատերազմելու: Այս ժամի տնօրինական հիշատակն է Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը և արևի խավարումը: Ավանդությունից մեզ հայտնի է, որ Ադամն այս ժամին դրժեց պատվիրանն ու ճաշակեց պտղից: Այս նույն ժամին մեր Տերը խաչը բարձրացավ մարդկության փրկության համար, Իր վրա վերցրեց նախամարդու պատիժը խաչի անարգական մահով: Այս ժամին
12/03/2016
Մեծ պահքի ընթացքում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ համախմբված համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է իր հոգեշահ ծառայասիրական ուղին: Համայնքի համար կարծես ուղեցույց դարձած լինի Սբ. Պաիսիոս Աթոսացու այն խոսքը, որ սիրով լի անձը չի գոհանում միայն նրանով, որ օգնի միայն իրենից ողորմություն