25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
25/09/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ սեպտեմբերի 25-ին մեկնեցին ուխտագնացության Արագածոտնի թեմի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սբ. Գևորգ,Կարմրավոր Սբ. Աստվածածին և Սբ. Մարիանե եկեղեցիներ: Սիրիահայ ուխտավորների ճանապարհը կարևոր նպատակ ուներ. բոլոր սրբավայրերում նրանց աղոթքն աշխարհի
25/09/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ Հայոց պետականության անկախության հռչակման տոնի, հայոց եկեղեցու և հայ ժողովրդի միության խորհրդանիշի՝ մյուռոնի օրհնության սրբազան արարողությամբ նշանավորված սեպտեմբեր ամիսն այս տարի նաև նշանակալից էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր քահանաների համար: Տասը տարի առաջ այս ամսին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատար
24/09/2015
Ինչպես Սբ. Մյուռոնը սոսկ ընտիր և անուշաբույր յուղ չէ, այլ Սբ. Հոգու շնորհների նշանակ, այնպես էլ, մեր եկեղեցու հայրերն ու եռամեծ վարդապետները այլաբանական ծածկյալ խորհուրդներ են հաղորդել` աստվածաշնչային վկայությունների վրա խարսխված մեկնություններով: Մենք գիտենք, որ հին ժամանակներում յուղով էին օծում թագավորներին, քահանաներին և մարգարեներին: Քրիստոս և´ մարգարե էր (Բ Օր. ԺԸ:15,18) և´ քահանա էր (Սղ. ՃԸ:4) և´ թագավոր (Ես. Թ:6-7): Քրիստոս բառն
24/09/2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը սույն թվականի օգոստոսի 27-ից սկսյալ ամեն հինգշաբթի առիթ ունեցավ մասնակցելու «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Քրիստոնեական ընտանիքի հիմնասյուներ» թեմայի շուրջ ծավալված բանախոսություններին: Երիտասարդներին բանախոսում էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար
23/09/2015
Դարերի ընթացքում ազգային դրոշմ և նվիրականություն ձեռք բերած Սրբալույս Մյուռոնով կատարվող օծությունների հիմքում ընկած է Մովսեսին տրված Տիրոջ պատվիրանը, որում ասվում է. «Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը, զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը: Կսրբագործես դրանք և դրանք կլինեն սրբությունների սրբությունը:
22/09/2015
Սուրբ Շուշան-Վարդենին ծնվել է 409թ-ին ընտիրների ու սուրբերի շառավիղից՝ Սահակ Պարթև-Սահականույշ-Մամիկոնեից Համազասպ սպարապետ, որից ծնվեցին երեք արու զավակներ, Սուրբ Վարդանը, Սուրբ Հմայակը ու երանելի Համազասպյանը: Վարդանը իր սուրբ պապի նման արու զավակ չունեցավ, այլ երկու աղջիկ՝ Վարդանույշը և Շուշանը: Մեծացել և կրթվել է տատի` Սահականույշի (Սահակ Պարթև հայրապետի դստեր) քրիստոնեական բարի ու առաքինի շնչով լի տանը, որով մինչ այդ դաստիարակվել
21/09/2015
Հայի անկոտրուն ոգին դարերի պատմության իր շղթան անցավ խաչի ճանապարհով: Պատմության էջերից դասեր քաղելով՝ նա չի կարող մոռանալ, որ իր մեծ պարտությունների և կորուստների հետևանքը մշտապես եղել է անմիաբանությունն ու ներքին պառակտումները: Ուստի, երբ այդ ոգին միաբանվեց, չուշացավ նաև սպասելի պտուղը. 24 տարի առաջ սիրո միաբանության ոգուց ծնունդ առավ անկախությունը, և նա իր ուղին սկսեց ընթանալ ազատության դրոշը ձեռքին: Անկախության տոնը պարտավորեցնում
20/09/2015
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր կուզենայի խոսել մի կարևոր խնդրի մասին, որը քրիստոնյայի հոգևոր առաջընթացի համար առանցքային նշանակություն ունի: Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում բախվում ենք բազմատեսակ անարդարությունների, նենգության, չարախոսության, չկամության, անհարգալից և անշնորհակալ վերաբերմունքի: Քաջատեղյակ լինելով Տիրոջ հիմնանորոգ այս պատգամին փորձում ենք ներել մարդկանց: Բայց հաճախ մեր ներումը սահմանափակվում է միայն վրեժ չլուծելով: