09/08/2015
«Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7:7) Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր պիտի խոսեմ հոգու համար առաջնային անհրաժեշտություն հանդիսացող մի երևույթի մասին, որ անվանվում է աղոթք: Եկեղեցու սուրբ հայրերն այն իրավմամբ առաքինությունների թագուհի են կոչում: Եթե հետևենք քրիստոնյաներիս համար օրինակ հանդիսացող մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ընթացքին, որ նկարագրված է չորս ավետարաններում,
05/08/2015
Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այսօր որոշեցի խոսել մի թեմայի մասին, որ ճշմարիտ քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է կազմում: Դա աստվածահաճո այն առաքինություններից մեկն է, որ սրբում ու մաքրում է մարդու հոգին, մոտեցնում է Երկնային Բարեգութ Հորն ու լիովին համապատասխանում է «սիրիր մերձավորիդ» պատվիրանին: Սիրելիներ, խոսքս ողորմության մասին է և վստահեցնում եմ ձեզ, որ չկա մեկը՝ ում այն չվերաբերվի: Եթե կան մարդիկ, ովքեր կամենում են
04/08/2015
Երեկ երեկոյան, երբ վանք էի գնում հսկմանը մասնակցելու, տեսա, որ մի անկյունում մի հայր է կանգնած հաշմանդամի սայլակում նստած իր փոքրիկ որդու հետ: Մոտեցա նրանց, գրկեցի ու համբուրեցի փոքրիկին: «Գիտե՞ս, որ դու հրեշտակ ես»,- հարցրեցի նրան: Իսկ նրա հայրիկին ասացի. «Քեզ համար մեծ պատիվ է հրեշտակին խնամելը: Ուրախացեք, որովհետև երկուսդ էլ Դրախտ եք գնալու»: Նրանց դեմքերն ուրախությունից փայլեցին, որովհետև աստվածային մխիթարությունն զգացին: Նրանք,
03/08/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ, հեռուստալրագրող Սուսաննա Աբրահամյանի հետ Ո՞վ է հարթել Ձեր ուղին դեպի Աստված: Իհարկե Աստված: Արարիչն Ինքն է ճանապարհ հարթում դեպ Իրեն, առավելապես, երբ տեսանելի են բարեբեր այն հունդերը, որոնք արդեն իսկ նվիրաբերված են Աստծուն: Բացելով հոգու յուրաքանչյուր փակված դուռ՝ փառավորյալ Տերը`Լույսի միջոցով, էլ ավելի է մոտեցնում մարդուն Ճշմարտությանը, որովհետև մարդ արարածը
02/08/2015
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Հովհաննեսի ավետարանի սկիզբն է: Գիտենք, որ բոլոր չորս Ավետարաններն էլ սկսվում են` ներկայացնելով Հիսուս Քրիստոսին, բայց ի տարբերություն Հովհաննես Առաքյալի` մյուս Ավետարանիչները պատմությունն սկսում են Քրիստոսի երկրային ծնունդով, ազգատոհմը նկարագրելով և Նրանից սերած Հովհաննես Մկրտչի ծնունդով ու քարոզչությամբ, իսկ Հովհաննես ավետարանչի խոսքը տարբերվում է, քանզի
30/07/2015
Ես մեղավոր ու անցավոր, Հազար անգամ ապաշխարող, Սակայն երբեք չարդարացող, Ես մեղավոր մի ուխտավոր: Էջմիածին, Էջմիածին Էջմիածին, Էջմիածին: Նրանց ուխտի ճանապարհը նաև այս շարականն էր զարդարել: Հուլիսի 23-ին, վաղ առավոտյան, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սուրբ Անանիայի մատուռում «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին և ուխտի մեկնեցին Ծաղկաձորում
30/07/2015
Երբ մարդ ցավ է զգում իր մերձավորի համար, ապա դա որոշակի կերպով Աստծո գորովն է շարժում: Աստված ուրախանում է, որովհետև այդպիսի մարդն, իր սիրով, ցույց է տալիս, որ սերտ կապի մեջ է Աստծո հետ և դա նրան աստվածային մխիթարություն է բերում: (Եթե այդ աստվածային սփոփանքը չլիներ) մարդ չէր կարողանա տանել մերձավորի համար զգացած ցավը: - Հա՛յր, ինչպե՞ս կարող ենք ուրիշի ցավը զգալ: - Եթե դու նույնպես ցավ ես զգում, ապա ուրիշ մարդու ցավի մասին ես մտածում, փոխարինում
28/07/2015
- Հա՛յր, ո՞ր ցավն եք անտանելի անվանում: - Այն ցավը, որի ժամանակ արցունքներ են հոսում: Դա զղջման կամ ուրախության արցունքներ չեն: Ի՞նչ եք կարծում, այդ արցունքները ո՞ր կարգին կարելի է դասել: - Միգուցե մարտիրոսությա՞ն: - Իհա՛րկե մարտիրոսության կարգին: - Հա՛յր, երբ ես ուժեղ ցավ եմ ունենում, ապա դժվար է լինում «Փա՜ռք Քեզ, Տեր» ասել: - Ինչո՞ւ է դժվար: Մտածիր այն մասին, թե ինչերի դիմացավ Քրիստոս: Ծեծ, ստորացում, մտրակում, խաչելություն*: