09/09/2015
Հին և Նոր Կտակարաններ, ավանդություն Գիտենք, որ Մովսես Մարգարեն` Սինա լեռան վրա, աստվածային պատգամով ստացավ օծության յուղի պատրաստման կերպը (Ելք Լ 22-25): Ձիթենու յուղը իբրև օծանելի շատ հին ժամանակներից գործածելի է եղել: Մարմնի օծումը տեղի էր ունենում լվացումների հետ, երբ զարդարվում էին (Հռութ Գ:3) կամ ուրախական և տխրական հանդեսների համար պատրաստվում (Ամոս Զ:6): Հին Կտակարանում օծության յուղը համարվում է այն նյութեղեն և տեսանելի միջոցը,
07/09/2015
Երևանում գործող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և ներկայի, Աստծուն ճանաչելու և սիրելու, հոգևորականի դերի, եկեղեցի-հասարակություն կապի, հոգևոր ճանապարհի իր ընտրության շուրջ է զրույցը Այրարատյան հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ: -Տեր հայր, արդեն մեկ տարուց ավելի է, որ Դուք Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն եք: Խնդրում եմ
06/09/2015
- Հա՛յր, վերջնական ախտորոշումն արված է: Ձեր ուռուցքը չարորակ է: Դա քաղցկեղի վատագույն ձևերից մեկն է: - Ինձ մի թաշկինակ բեր, որ պար բռնեմ: «Մնաս բարով դժբախտ աշխարհ, առողջ եղիր» պարն եմ պարելու: Կյանքումս ոչ մի անգամ չեմ պարել, բայց այժմ ուրախությունից պարելու եմ, որ մահը մոտ է: - Հա՛յր, բժիշկն ասաց, որ Ձեզ նախ ճառագայթման են տանելու, որպեսզի ուռուցքը թուլացնեն, հետո վիրահատություն կանեն: - Պարզ է: Նախ ավիացիան է ռմբակոծելու, հետո բանակը
04/09/2015
«Այն ամենից հետո ինչ Աստված արեց մեզ՝ մարդկանց համար, շատ անշնորհակալ կլինի, եթե մենք դժոխք ընկնենք ու վշտացնենք Նրան: Աստված հեռու պահի ոչ միայն մարդուն, այլև որևէ թռչնակի դժոխք ընկնելուց» - Հա՛յր, մարդն իր ծննդյան օրն ինչի՞ մասին պետք է մտածի: - Նա պետք է մտածի ապագայում իր մահվան օրվա մասին և պատրաստվի այդ մեծ ճանապարհորդությանը: - Հա՛յր, եթե արտաշիրիմման ժամանակ պարզվի, որ ննջեցյալի աճյունը չի քայքայվել, ապա դրա պատճառը
31/08/2015
Կան մարդիկ, որ ապաշխարել են իրենց մեղքից, և Աստված ներել է նրանց: Հոգևոր օրենքները դադարել են գործել, սակայն չնայած դրան՝ մարդիկ չեն մոռանում իրենց մեղքը: Նրանք թախանձագին խնդրում են Աստծուն իրենց այս կյանքում պատժել, որպեսզի վճարեն դրա համար: Եվ քանի որ նրանք համառորեն պնդում են, Բարեգութ Աստված կատարում է նրանց բարեպաշտ աղաչանքները: Սակայն Իր Երկնային խնայողական դրամարկղում՝ Դրախտում, նրանց համար վարձք է կուտակում ու դրա հոգևոր տոկոսները:
30/08/2015
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի երրորդ կիրակին է, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է նշել Սուրբ Աստվածամորը նվիրված տոները: Այսօր հայաստանյայց եկեղեցիներում հիշատակվում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը: Այս տոնն էլ, սիրելի՛ հավատացյալներ, պատմականորեն և անմիջականորեն առնչվում է Աստվածամոր Վերափոխմանը: Ինչպես Եկեղեցու Սուրբ Ավանդությունն է պատմում, քանի որ Թովմաս
23/08/2015
Որքան են տանջվում մտային թերզարգացածություն ունեցող երեխաների մայրերը: Այդ երեխաներն անընդհատ աղմկում են, ամեն ինչ աղտոտում... Իսկական մարտիրոսություն է: Ես մի կնոջ էի ճանաչում, ում երեխան մտավոր թերզարգացած էր: Նա արդեն մեծացել, հաղթանդամ երիտասարդ է դարձել, և մայրն այլևս չի կարողանում կառավարել նրան, որովհետև ինչ-որ աներևակայելի արարքներ է գործում... Աղտոտությունները քսում է պատերին, կահույքին, սպիտակեղենին... Մայրը կարգի է բերում տունը,
21/08/2015
«Զերկարութիւն կենաց հօր մեր Աստուածազգեաց, շնորհեա պետին մեր հարց հովուել զմեզ» Սիրելի՛ Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի բարեբաստիկ առիթով: Միածնաէջ Սուրբ Տաճարում Աստծո կամոք և հայոց ազգի զավակների ընտրությամբ Դուք ստանձնեցիք Քրիստոսի խաչով հաղթանակած հայոց հոտի առաջնորդությունը: Որպես Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ՝