26 Ապրիլ, Կիր
21/10/2014
Արեւելեան կողմն աշխարհի խաղաղութի՜ւն թող ըլլայ… Արեւմտեան կողմն աշխարհի բերրիութի՜ւն թող ըլլայ... Հարաւային կողմն աշխարհի պըտղաբերում թող ըլլայ... Հիւսիսային կողն աշխարհի առատութի՜ւն թող ըլլայ... 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւելեան կողմն աշխարհիս եւ Հայրապեութիւն Հայոց. 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւմտեան կողմն աշխարհիս եւ թագաւորութիւնք քրիստոնէից. 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ
19/10/2014
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցումը Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4–րդ գլխի 3-18 համարաներն է, ինչի մասին էլ Ձեզ հետ պետք է կիսեմ իմ մտորումները: Նախ ընթերցեմ տվյալ հատվածը: «Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու
15/10/2014
Պատմությունը լավագույն ուսուցիչն է սովորել ցանկացողի համար, քանի որ օրինակով է ուսուցանում: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծառաշատ և խաղաղ այգում ամեն երկուշաբթի պատմութունը ուսուցանում է: Պատմության օրինակները սրբերի վարքագրությունն է, իսկ ունկնդիրները՝ երիտասարդաց միության անդամները: Սրբերի վարքերը լավագույն նյութերն են ընթերցումի և լավագույն կերպը՝ ուսուցումի, որովհետև այստեղ ոչ թե վերացական, այլ իրականացված առաքինություններ
15/10/2014
Քրիստոնեությունն ունի իր արտաքին նշանը: Այն արտաքին լինելուց բացի, կրում ենք մեր սրտում և դրանով իսկ ճանաչելի դառնում որպես քրիստոնյա: Այդ նշանը տվեց մեզ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իրեն հիշելու համար: Եթե հռոմեական կայսրության ժամանակաշրջանում նախատինքի, անարգանքի և չարչարանքի մի գործիք կար, որ մահվան ստվերը տարածելով, սոսկում էր առաջացնում բոլորի մոտ, ապա որոշ ժամանակ անց շրջադարձային փոփոխություն եղավ. սոսկման նշանը, վերածվեց հավատքի,
14/10/2014
«Սուրբ, անբիծ, սքանչելագործ առաքյալ և վկա Քրիստոսի` Անանիա, որ չարչարանքներ և մահ հանձն առար, և արդարների անմահական բնակարաններին արժանի եղար, աղաչի՛ր Աստծուն մեր՝ քո տոնը կատարողներիս համար քավություն և թողություն մեղքերի և կյանք անվախճան»: Սուրբ Անանիայի հիշատակության օրը՝ այս տարի հոկտեմբերի 14-ին, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու, նրա բարեխոսությունը խնդրելու, նրա Սուրբ Աջին խոնարհվելու և օրհնություն ստանալու փափագով բազմաթիվ
14/10/2014
Սիրելի հավատացյալներ, Այսօր մեզ համար և ոչ միայն մեզ համար, այլ Հայ Եկեղեցու և համայն հայության համար սքանչելի և չափազանց օրհնաբեր օր է: Այսօր մեր մեծ բարեխոս և Աստուծո նվիրյալ՝ Անանիա առաքյալի հիշատակության օրն է, ում մասունքները ամփոփված են Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Անանիա առաքյալի մատուռ-դամբարանում: Եվ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել է նաև իր մասունքակիր աջը: Պատահական ոչինչ չի լինում, այլ ամեն բան մեր կեանքում Աստուծո
13/10/2014
Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր. Փրկի՛ր ինձ, գթա՜, լսի՛ր, ողորմա՜ծ, Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ, Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ, Պաշպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն, Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր, Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ: Ճանապարհին հնչող «Ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ» միացել էր ուխտավորի աղոթքին՝ ճանապարհ հարթելով խոհի և զղջման: Անգամ բնությունը իր ոսկեվառ և բազմերանգ գույներով, ժայռերի լուռ