29 Հոկտեմբեր, Եշ
19/10/2014
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցումը Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4–րդ գլխի 3-18 համարաներն է, ինչի մասին էլ Ձեզ հետ պետք է կիսեմ իմ մտորումները: Նախ ընթերցեմ տվյալ հատվածը: «Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու
15/10/2014
Պատմությունը լավագույն ուսուցիչն է սովորել ցանկացողի համար, քանի որ օրինակով է ուսուցանում: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծառաշատ և խաղաղ այգում ամեն երկուշաբթի պատմութունը ուսուցանում է: Պատմության օրինակները սրբերի վարքագրությունն է, իսկ ունկնդիրները՝ երիտասարդաց միության անդամները: Սրբերի վարքերը լավագույն նյութերն են ընթերցումի և լավագույն կերպը՝ ուսուցումի, որովհետև այստեղ ոչ թե վերացական, այլ իրականացված առաքինություններ
15/10/2014
Քրիստոնեությունն ունի իր արտաքին նշանը: Այն արտաքին լինելուց բացի, կրում ենք մեր սրտում և դրանով իսկ ճանաչելի դառնում որպես քրիստոնյա: Այդ նշանը տվեց մեզ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իրեն հիշելու համար: Եթե հռոմեական կայսրության ժամանակաշրջանում նախատինքի, անարգանքի և չարչարանքի մի գործիք կար, որ մահվան ստվերը տարածելով, սոսկում էր առաջացնում բոլորի մոտ, ապա որոշ ժամանակ անց շրջադարձային փոփոխություն եղավ. սոսկման նշանը, վերածվեց հավատքի,
14/10/2014
«Սուրբ, անբիծ, սքանչելագործ առաքյալ և վկա Քրիստոսի` Անանիա, որ չարչարանքներ և մահ հանձն առար, և արդարների անմահական բնակարաններին արժանի եղար, աղաչի՛ր Աստծուն մեր՝ քո տոնը կատարողներիս համար քավություն և թողություն մեղքերի և կյանք անվախճան»: Սուրբ Անանիայի հիշատակության օրը՝ այս տարի հոկտեմբերի 14-ին, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու, նրա բարեխոսությունը խնդրելու, նրա Սուրբ Աջին խոնարհվելու և օրհնություն ստանալու փափագով բազմաթիվ
14/10/2014
Սիրելի հավատացյալներ, Այսօր մեզ համար և ոչ միայն մեզ համար, այլ Հայ Եկեղեցու և համայն հայության համար սքանչելի և չափազանց օրհնաբեր օր է: Այսօր մեր մեծ բարեխոս և Աստուծո նվիրյալ՝ Անանիա առաքյալի հիշատակության օրն է, ում մասունքները ամփոփված են Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Անանիա առաքյալի մատուռ-դամբարանում: Եվ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել է նաև իր մասունքակիր աջը: Պատահական ոչինչ չի լինում, այլ ամեն բան մեր կեանքում Աստուծո
13/10/2014
Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր. Փրկի՛ր ինձ, գթա՜, լսի՛ր, ողորմա՜ծ, Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ, Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ, Պաշպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն, Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր, Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ: Ճանապարհին հնչող «Ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ» միացել էր ուխտավորի աղոթքին՝ ճանապարհ հարթելով խոհի և զղջման: Անգամ բնությունը իր ոսկեվառ և բազմերանգ գույներով, ժայռերի լուռ
12/10/2014
Յուրաքանչյուր անհատ քիչ թե շատ չափով ձգտում է Լույսին, լուսավորվելուն և լուսավորելուն: Ամեն մարդ յուրովի է փնտրում իր Լույսը: Ամեն անգամ հենց այդ Լույսին անդրադառնալու, հիշելու և կյանքում այն վերաիմաստավորելու միտումն է մարդու քայլերն ուղղում դեպի եկեղեցի: Մոմից առկայծող լույս. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16): Ի՞նչ իմաստ և ակունք ունի մոմավառությունը: Աստծո