22 Հունիս, Բշ
22/10/2014
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր միաբանվել ենք Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո` խնկարկելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեկ դարից ավելի առաջ տեղի ունեցավ ոճիրը, մեկ դարից ավելի է, որ հայոց ազգը սգավոր է` որդեկորույս մոր նման: Բավ է: 21-րդ դարում, երբ աշխարհը փոխվում է արբանյակային արագությամբ, երբ վերարժևորվում է աշխարհում գրեթե ամենայն ինչ, ժամն է նորովի անդրադարձ կատարելու պատուհասածին: Հիրավի հասունացել է պահը
22/10/2014
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արք. Կճոյանը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված և ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել: «Մենք ուզում ենք շնորհակալություն ասել մեզ չմոռանալու և մեր որդիների հիշատակը վառ պահելու համար: Յուրաքանչյուրիս զավակը հերոս է, որ իր կյանքի գնով պահել է մեր Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ հերոս զավակի
21/10/2014
Սիրելի երիտասարդներ, երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված խոսքս ուզում եմ սկսել սուրբ Հովհան Ոսկեբերանի մի ասույթով, որը, կարծում եմ` լավագույնս կխտացնի այն, ինչ պիտի ասեմ քիչ ուշ. ՙԵթե դեռևս չկարծրացած հոգում դրոշմված լինեն վեհ ուսմունքներ, ամրանալուց հետո դրանք ոչ ոք չի կարող ջնջել, ճիշտ այնպես, ինչպես չեն ջնջվում մոմե կնիքները՚: Յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն կերպ առնչվում է երիտասարդության խնդիրներին, լինեն նրանք մանկավարժներ,
21/10/2014
Այսօր յուրաքանչյուր հոգևորական, ով ծառայություն է իրականացնում ոչ միայն մայրաքաղաքներում, այլև խուլ գյուղերում, բախվում է նախկինում գրեթե անհայտ հոգևոր մի երևույթի` թմրամոլության: Տասնյակ երիտասարդներ, իսկ ավելի հաճախ վշտից խենթացած նրանց հայրերն ու մայրերը, գալիս են եկեղեցի` վերջին հույսի ետևից, որը տալիս է միայն Աստված, երբ մարդկային բոլոր միջոցներն արդեն սպառված են: Եկողների մեջ գործնականորեն չկան գիտակից քրիստոնյաներ. եկեղեցական
21/10/2014
Ներկայումս արդեն ոչ ոք չի կասկածում, որ թմրամոլությունը ժամանակակից աշխարհի չարիքն է: Այն անբուժելի հիվանդություն է համարվում, ուստի և թմրամոլներից բոլորը ձեռք են քաշում և՛հարազատներն ու մտերիմները, և՛ բժիշկները, և՛պետությունը, միայն թե ոչ` Եկեղեցին: Միայն Եկեղեցին է ի զորու իրապես օգնելու, փրկելու, եթե իհարկե նրա ձայնը լսվի: <<19Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր
21/10/2014
Արեւելեան կողմն աշխարհի խաղաղութի՜ւն թող ըլլայ… Արեւմտեան կողմն աշխարհի բերրիութի՜ւն թող ըլլայ... Հարաւային կողմն աշխարհի պըտղաբերում թող ըլլայ... Հիւսիսային կողն աշխարհի առատութի՜ւն թող ըլլայ... 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւելեան կողմն աշխարհիս եւ Հայրապեութիւն Հայոց. 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւմտեան կողմն աշխարհիս եւ թագաւորութիւնք քրիստոնէից. 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ
19/10/2014
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցումը Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4–րդ գլխի 3-18 համարաներն է, ինչի մասին էլ Ձեզ հետ պետք է կիսեմ իմ մտորումները: Նախ ընթերցեմ տվյալ հատվածը: «Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու
15/10/2014
Պատմությունը լավագույն ուսուցիչն է սովորել ցանկացողի համար, քանի որ օրինակով է ուսուցանում: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծառաշատ և խաղաղ այգում ամեն երկուշաբթի պատմութունը ուսուցանում է: Պատմության օրինակները սրբերի վարքագրությունն է, իսկ ունկնդիրները՝ երիտասարդաց միության անդամները: Սրբերի վարքերը լավագույն նյութերն են ընթերցումի և լավագույն կերպը՝ ուսուցումի, որովհետև այստեղ ոչ թե վերացական, այլ իրականացված առաքինություններ