29 Հոկտեմբեր, Եշ
26/11/2014
Նոյեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգույցը անցկացրին գրաբարի օլիմպիադա: Մասնակցում էր շուրջ 90 պատանի Երևանի ավագ ու հիմնական դպրոցներից: Մրցույթն անցկացվեց գրավոր ու բանավոր փուլերով: Բանավոր քննությունն անց էին կացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին
26/11/2014
«Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր նրան, երբ դու և նա մենակ էք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, առ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ: Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես եկեղեցու մեջ. իսկ եթե եկեղեցուն էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը» (Մատթ. 18.15-17): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, այստեղ կարծես քրիստոնեական համայնքի, քրիստոնեական
26/11/2014
Նոյեմբերի 24-ին ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 7-րդ միջոցառումը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ միջոցառումն այս անգամ անցկացվեց ինտելեկտուալ մրցույթի ձևով: Մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ՝ 17 թիմով.ԱՀԹ երիտասրդական միություններից, Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդում ընդգրկված մի շարք ՀԿ-ներից և բուհերից,Ազգային
25/11/2014
Հաջողության և երջանկության գրավականներից մեկը ներքին ներդաշնակությունն ունենալն է: Եվ ընդհանրապես առանց ներդաշնակության ամբողջ տիեզերքը գոյություն ունենալ չի կարող, որտեղ համաչափորեն մոլորակները շարժվում են` չբախվելով միմյանց ու տիեզերական օրենքի առաջնորդությամբ ուղղորդվելով: Ուստի, ներդաշնակությունը ենթադրում է կարգավորություն: Հին Կտակարանը մարդու համար այդ կարգավորությունը տալիս է պատվիրանների միջոցով, իսկ Նոր Կտակարանում
25/11/2014
- Մայրապե՛տ, բարեմաղթանքներ գրեցի՞ր Դիմիտրիին, որ ամուսնանում է: - Գրեցի, Հա՛յր: - Բեր բացիկը՝ մի քանի տող էլ ես ավելացնեմ. «Քրիստոս և Աստվածածինը թող ձեզ հետ լինեն: Դիմի՛տրի, թույլ եմ տալիս, որ վիճես ողջ աշխարհի հետ, բացի Մարիայից, նույնը թույլ եմ տալիս նաև Մարիային»: Այսպես գրեցի, որպեսզի տեսնեմ կհասկանա՞ն թե ինչ նկատի ունեմ: Մեկն ինձ մի օր հարցրեց. «Հա՛յր, ի՞նչն է ավելի շատ կապում տղամարդուն կնոջը»: Իսկ ես պատասխանեցի. «Երախտագիտության
25/11/2014
«Իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անթերի և կատարյալ լինեք , ոչ մի բանով պակաս չլինեք» (Հակ. 1:4)։ Այսօր պետք է խոսեմ մի երևույթի մասին, որը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ինչի բացակայության պատճառով մենք չենք կարողանում ամրանալ մեր հավատքի մեջ: Դա համբերությունն է: Ինչպե՞ս ձեռք բերել համբերություն: Մարզե՞լ այն մեր մեջ, թե՞ Աստծուց խնդրել: Բոլորս էլ մեր կյանքում ունեցել
24/11/2014
Սույն թվականի մարտի մեկից սկսյալ ամեն շաբաթ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները մասնակցում են «Եկեղեցին մենք ենք» խորագրով բանախոսություններին և քննարկումներին: Բանախոսները հոգևորականներ և մշակույթային գործիչներ են, իսկ երիտասարդներին հետաքրքրող թեմաների շղթան բազմաբնույթ են՝ քայքայիչ աղանդների գործունեություն, բանակում Հայ եկեղեցու դերը,
23/11/2014
«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է: Եվ Հիսուս Իր մոտ կանչելով Իր աշակերտներին` նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ,