22 Հունիս, Բշ
15/10/2014
Քրիստոնեությունն ունի իր արտաքին նշանը: Այն արտաքին լինելուց բացի, կրում ենք մեր սրտում և դրանով իսկ ճանաչելի դառնում որպես քրիստոնյա: Այդ նշանը տվեց մեզ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իրեն հիշելու համար: Եթե հռոմեական կայսրության ժամանակաշրջանում նախատինքի, անարգանքի և չարչարանքի մի գործիք կար, որ մահվան ստվերը տարածելով, սոսկում էր առաջացնում բոլորի մոտ, ապա որոշ ժամանակ անց շրջադարձային փոփոխություն եղավ. սոսկման նշանը, վերածվեց հավատքի,
14/10/2014
«Սուրբ, անբիծ, սքանչելագործ առաքյալ և վկա Քրիստոսի` Անանիա, որ չարչարանքներ և մահ հանձն առար, և արդարների անմահական բնակարաններին արժանի եղար, աղաչի՛ր Աստծուն մեր՝ քո տոնը կատարողներիս համար քավություն և թողություն մեղքերի և կյանք անվախճան»: Սուրբ Անանիայի հիշատակության օրը՝ այս տարի հոկտեմբերի 14-ին, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու, նրա բարեխոսությունը խնդրելու, նրա Սուրբ Աջին խոնարհվելու և օրհնություն ստանալու փափագով բազմաթիվ
14/10/2014
Սիրելի հավատացյալներ, Այսօր մեզ համար և ոչ միայն մեզ համար, այլ Հայ Եկեղեցու և համայն հայության համար սքանչելի և չափազանց օրհնաբեր օր է: Այսօր մեր մեծ բարեխոս և Աստուծո նվիրյալ՝ Անանիա առաքյալի հիշատակության օրն է, ում մասունքները ամփոփված են Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Անանիա առաքյալի մատուռ-դամբարանում: Եվ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել է նաև իր մասունքակիր աջը: Պատահական ոչինչ չի լինում, այլ ամեն բան մեր կեանքում Աստուծո
13/10/2014
Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր. Փրկի՛ր ինձ, գթա՜, լսի՛ր, ողորմա՜ծ, Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ, Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ, Պաշպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն, Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր, Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ: Ճանապարհին հնչող «Ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ» միացել էր ուխտավորի աղոթքին՝ ճանապարհ հարթելով խոհի և զղջման: Անգամ բնությունը իր ոսկեվառ և բազմերանգ գույներով, ժայռերի լուռ
12/10/2014
Յուրաքանչյուր անհատ քիչ թե շատ չափով ձգտում է Լույսին, լուսավորվելուն և լուսավորելուն: Ամեն մարդ յուրովի է փնտրում իր Լույսը: Ամեն անգամ հենց այդ Լույսին անդրադառնալու, հիշելու և կյանքում այն վերաիմաստավորելու միտումն է մարդու քայլերն ուղղում դեպի եկեղեցի: Մոմից առկայծող լույս. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16): Ի՞նչ իմաստ և ակունք ունի մոմավառությունը: Աստծո
12/10/2014
Ինչու մարդիկ չեն գնում եկեղեցի Այսօր արդիական է դարձել այն հարցը, թե ինչու՞ մկրտված, իրեն քրիստոնյա համարող մարդկանց մի հոծ զանգված շատ հազվադեպ է գնում կամ ընդհանրապես չի հաճախում եկեղեցի, չի մասնակցում կիրակնօրյա պատարագներին: Մի կողմից օծվում են նոր եկեղեցիներ, վերակառուցվում են հները, մյուս կողմից մեծ է այն մարդկանց թիվը, որոնք խուսափում են աստվածապաշտական արարողություններից և չեն հասկանում եկեղեցի հաճախելու իմաստը: Այդպիսիք բերում
12/10/2014
Պսակը սիրո և հավատարմության ուխտն է Նրանք շտապում էին եկեղեցի, երջանկության գագաթնակետին էին, քանի որ շատ շուտով Աստծով էր օրհնվելու իրենց միությունը: Եվ մինչ պսակի համար գրանցվելը, քահանան, իր սովորության համաձայն, հետևյալ հարցերն ուղղեց նրանց, հարցեր, որ նրանց մի պահ լռելու և խորությամբ մտածելու առիթ տվեց: -Սիրո՞ւմ ես այս օրիորդին այնքան, որ պատրաստ ես հանուն նրա քո կյանքը զոհել, ինչպես Քրիստոս, սիրելով եկեղեցին, Իր կյանքը տվեց հանուն