12/12/2024
Պսակը Եկեղեցու այն ս. խորհուրդն է, որով երկու հեռավոր անձնավորություններ` այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում են իրար հետ, մի մարմին են դառնում և, մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և յուր Եկեղեցու միության օրինակին, նվիրվում են միասին Աստուծո արքայության
11/12/2024
Ժամանակակից մարդու մեծագույն խնդիրն է դարձել լռության բացակայությունն իր կյանքում: Շատերը նույնիսկ վախենում են լռությունից, քանի որ ոչնչով չեն կարողանում լցնել այդ լռությունը. անհրաժեշտ են խոսքեր, տպավորություններ, պետք է միշտ զբաղված լինել և շտապել՝ ստեղծելու համար կենսունակ և լի կյանքի պատրանքը: Այնինչ քրիստոնյայի համար «Լռությունը հոգու մաքրման սկիզբն է» (սբ. Բարսեղ Մեծ): Մեծ պահքի և ընդհանրապես ապաշխարության շրջանը սովորաբար
10/12/2024
Հավատացողի ճշմարիտ միավորությունը Քրիստոսի հետ վերջնականապես իրագործվում է Քրիստոսի կենդանարար մարմնի և արյան հաղորդությամբ: Այդ պանծալի միավորության իրական հնարավորություն տալու համար էր, որ Քրիստոս սահմանեց Եկեղեցու այդ ս. խորհուրդը: Ըստ որում, հաղորդությունն է այն ս. խորհուրդն, որով հացի ու
09/12/2024
Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու խորհրդի կրողն է, սրբուհի, երկնային և երկրային թագուհի ու բարեխոս: Սուրբ Գրքի շատ մարգարեություններ Սուրբ Կույսին են վերաբերվում. «…Թագուհին Քո աջ կողմում է կանգնած» (Սաղմոս 44:10): Սուրբ Կույսը բոլոր սրբերի թագուհին է: Պատկերագրության մեջ Աստվածածինը ներկայացվում է Թագուհու կերպավորումով: Թագուհի Աստվածածնի պատկերագրական տիպի առաջացման հիմքում ընկած են 3-րդ Տիեզերական ժողովի ընդունած դավանաբանական
07/12/2024
Աստուած պատուիրում է ձեզ խուսափել աղմուկից եւ ունայնութիւնից, որպէսզի աղօթէք տան լռութեան մէջ, քանի որ առանձնացած ու չար մարդկանց հասարակութիւնից հեռու մնալը մեծ օգուտ է բերում: Նաւը, որի վրայ փոթորիկը չի ազդում, լողում է ապահով, այդպէս էլ հոգին, երբ հանրային գործերով չի զբաղուած, գտնւում է նաւահանգստում: Այնպէս որ, կանայք պէտք է լինել աւելի իմաստուն, քան ամուսինները, քանի որ նրանք մեծ մասամբ զբաղուած են տնային ներքին գործերով: Ահա թէ ինչո՛ւ
06/12/2024
«Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմոթ. 3:1-5): Պողոս առաքյալի վերոհիշյալ խոսքերն այսօր առավել, քան երբևէ սթափեցնում,
05/12/2024
Ս․ Հոգին տանում է մարդկանց դեպի Քրիստոս Աստուծո խոսքի և ս. խորհուրդների միջոցով, որպեսզի մեղավորը թողություն ստանա յուր մեղքերի համար ու, նորոգ կյանք առնելով, դիմե դեպի երանություն: Ուրեմն Ս. Հոգու առաջին գործն է, որ ձգում է մեղավորին փրկության ճանապարհի մեջ և ապա առաջնորդում դեպի իսկական փրկություն: Այդ փրկության
04/12/2024
Մեր ժամանակներում հոգևոր կյանքով ապրելն ավելի դժվարին է դարձել, որովհետև քրիստոնյայի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները շատ անգամ քողարկված և ճշմարտանման են արտահայտվում ու մարդուն կլանում դրա մեջ, եթե չես ունենում հոգևոր արթնություն և սթափություն: Կարելի է նշել արդի երեք մարտահրավեր․ առաջինը` տեղեկատվությունը և դրա ազդեցությունը: Երկրորդ` ցանկություններին հագուրդ տալու մատչելիությունը և հասանելիությունը, երրորդը` հարմարավետության ձգտումը: