23 Նոյեմբեր, Շբ
07/08/2023
Մաս Բ Եհովայի վկաների դավանանքի սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց մասին խոսել մեկ հոդվածի մեջ, թեկուզ ամփոփ ձևով: «Եհովայի վկաների սխալները․ Մաս Ա» հոդվածի մեջ տեսանք նրանց սխալներից վեցը միայն: Այստեղ պիտի շարունակեմ ցույց տալ նրանց դավանանքի այլ սխալները աստվածաշնչական փաստերով: Եհովայի վկաները Աստծու անմիջական կարիքն ունեն սրբագրելու համար իրենց մտքում արմատացած աստվածաբանական սխալ ուսուցումները և աստվածաշնչական
06/08/2023
Առօրյա կյանքում մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ խոսքի միջոցով: Խոսքի միջոցով տեղեկացնում են միմյանց իրենց կարիքների մասին, երախտագիտություն հայտնում, գովաբանում կամ նախատում, ուսուցանում ու խրատում։ Իսկ նա, ով հավատում ու սիրում է Աստծուն, չի կարող ապրել առանց Նրա հետ հաղորդակցության: Երբ մարդու հոգին անընդհատ զբաղված է աշխարհիկ հոգսերով ու խնդիրներով և անփություն պատճառով ընկնում է մեղքերի մեջ, ինչպես եկեղեցու հայրերն են ասում,
05/08/2023
Մարդն իր մեջ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը և կոչված է նմանվելու իր Նախատիպին: Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, դարձավ նոր Ադամ, որպեսզի մարդու մեջ վերականգնի մեղքի պատճառով խաթարված՝ Աստծու պատկերն ու նմանությունը: «Մոռացե՛ք ձեր հին կյանքն ու նախկին գործերը և եղեք նոր մարդ՝ նորոգվելով ըստ ձեր Արարչի պատկերի, որպեսզի կարողանաք ճանաչել Նրան» (Կող. 3:9-11): Ս. Մակար Եգիպտացին, ներկայացնելով չարի գործունեությունը, նշել է, որ նա, ամեն
04/08/2023
Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան
03/08/2023
- Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդը, որը ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ վստահել Աստծուն: - Եթե նա [ուրիշների հանդեպ] պարտավորություններ չունի, ապա կարող է անել այնպես, ինչպես ուզում է: Բայց եթե նա պարտավորություններ ունի ուրիշների հանդեպ, ապա այդ մարդկանցից է արդեն կախված՝ պե՞տք է արդյոք բժիշկների օգնությանը դիմի, թե՞ իրեն հանձնի Աստծու ձեռքը: Ես էլ ոչ իմ սեփական կամքով բժշկի գնացի... Ինչպես բժիշկն ասաց, եթե
02/08/2023
Հասկացի՛ր, անօգուտ է հարյուր երկրպագություն անելն ու ոչինչ չզգալը․․․ Ավելի լավ է ընդամենը քսան երկրպագություն անես կամ տասնհինգ, բայց անես Տիրոջ հանդեպ սիրով՝ Նրա աստվածային պատվիրաններին համապատասխան։ Այդկերպ աստիճանաբար հեռանում են կրքերը, նահանջում՝ մեղքերը, և մենք փափուկ-փափուկ, առանց չափազանց ճիգերի մտնում ենք աղոթական վիճակի մեջ։ Բայց և այնպես, եթե սեր չունես, այսինքն՝ դատարկ ես, ապա թեկուզ երկրպագություն էլ անես, թեկուզ աղոթք
01/08/2023
Հաւատալ արժան է այնմ, որ մերձենայ առ Աստուած, թէ է՛ Աստուած», - ասում է Պողոս առաքյալը (Եբր., ԺԱ 9): Քրիստոնեական հավատքի հիմքը Աստված ինքն է. Քրիստոնեական կյանքի կատարելությունը աստվածաճանաչությունն է: Չնայելով, որ Աստուծո գաղափարը և անունը կա ամբողջ մարդկության, այսինքն` նաև ոչ քրիստոնյայի մեջ, սակայն
31/07/2023
Մեր Փրկչի՝ Քրիստոսի կողմից հիմնադրված Սուրբ եկեղեցին առաջին քրիստոնյաների փոքր ընտանիքից վերածվել է մի մեծ ու հսկայական սուրբ ընտանիքի: Փրկչի՝ հոգատար Այգեպանի կողմից սերմանված փոքրիկ սերմն աճել ու վերածվել է բազմաճյուղ հսկայական մի ծառի, որ իր ճյուղերով ծածկել է ողջ աշխարհը: Գրեթե երկու հազար տարի է անցել այն օրվանից, երբ սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայոց աշխարհ թափանցեց աստվածային լույսը, և Քիստոսահիմն եկեղեցու