6 Դեկտեմբեր, Շբ
05/07/2024
Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Այս տոնը Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Զնաբերդ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ) և այլն: Բազում այս անվանաձևերով հանդերձ, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր
04/07/2024
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան
03/07/2024
Աստված ստեղծեց մարդկային պատմության առաջին կնոջը՝ Եվային: Եվան ստեղծվեց այն ժամանակ, երբ Աստված թմրություն բերեց Ադամի վրա: Եվան դարձավ Ադամի կինը և մեր նախամայրը: Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ Եվային, աստվածաշնչական համարներով խոսել համայն մարդկանց նախամոր մասին և նրա կյանքից քաղել հոգևոր և դաստիարակչական դասեր: Եվայի ստեղծումը: Աստվածաշունչը պատմում է, որ Եվայի ստեղծումից առաջ Ադամը փորձեց գտնել իրեն հարմար օգնական՝ մարդ,
02/07/2024
Դիմացինին դատելու մոլությունը մարդկության պես հին է, և եթե փոքր-ինչ քննենք այս ախտի պատճառները, ապա կտեսնենք, որ սրա արմատները հասնում են մինչև հպարտության և եսասիրության խորքերը: Աստծունն են դատելն ու պատժելը և դատելով` Աստծո դատաստանն ենք առնում: Այս մասին Ս. Հովհ. Մանդակունին ասում է. «Արդ դու՝ դատվա՛ծդ ու մեղքերով դատապարտվա՛ծդ, չե՞ս սոսկում ու դողում ուրիշի դատաստանը դատելուց, որ ո՛չ թե մարդու արհամարհեցիր ու անարգեցիր, այլ Աստծուն,
01/07/2024
Հունիսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մաշտոցներ մատուռ, որ գտնվում է Գեղարքունիքի թեմում: Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին: Սրբավայրը,
29/06/2024
Առանց ջանք ու եռանդի անհնար է մուտք գործել Երկնային Արքայություն, այս մասին ուսուցանում է Սուրբ Գիրքը, վկայում են սրբերի վարքագրությունները: Երկնքի Արքայությունը մեծագույն բարիք է, որ մարդուց պահանջում է մեղքի դեմ մշտական պայքար, ապաշխարելու և առաքինություններ ձեռք բերելու մեծագույն ձգտում ու հարատև աղոթք: Այսինքն՝ Երկնային Արքայության արժանանում են նրանք, ովքեր դիմադրում են մեղքին և ձգտում են սրբության: Այսինքն՝ մարդը կոչված է աստվածնմանության:
28/06/2024
Ի սկզբանէ այս տօնն այլ կերպ էր կոչւում՝ «Սամհայնի հսկումը» կամ «Սամհայնի արթուն մնալը»։ Ներկայիս այս տօնն ստացաւ «Հելոուին» անունը, որի իսկական իմաստն ու էութիւնը հասկանալու համար պէտք է աւելի լաւ ուսումնասիրել նրա ծագումն ու պատմութիւնը: Հին կելտերը[1] Նոյեմբերի 1-ը համարում էին մահուան օր, քանի որ տերեւները ծառերից ընկնում էին, օրերն աւելի կարճ էին, արեւն աւելի շուտ էր մայր մտնում, օդի ջերմութիւնը կտրուկ նուազում էր: Նրանք
27/06/2024
Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով» (Երեմ. 10, 2)։ Դիակիզումը նոր բան չէ, եւ իր ծագումը գալիս է հիմնականում հեթանոսական սգոյ արարողութիւններից: Պատմութիւնից գիտենք, որ դիակիզումը գոյութիւն է ունեցել բոլոր ժամանակներում: Այն սկսել է դեռեւս քարէ դարի շրջանում՝ փոխարինելով հողի մէջ թաղմանը՝ թելադրուած կրակի սրբազան մի տարր լինելու գաղափարից: Դիակիզման ծագման պատճառներից մէկն այն էր, որ հին մարդիկ վախենում