23 Նոյեմբեր, Շբ
24/08/2023
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքն արտաքին լսողությունից և տեսողությունից բացի ունի նաև ներքին լսողություն և տեսողություն»,- ասել է սբ. Մակար Մեծը: Եկեղեցու հայրերը մանրամասնորեն անդրադարձել են արտաքին և ներքին զգայարանների տարբերություններին: Սբ. Սարգիս Շնորհալին այդ մասին գրել է. «Ինչպես մենք` մարդիկս, երկու մասից` հոգուց ու մարմնից ենք բաղկացած, այդպես էլ երկու տեսակի զգայարան ենք ստացել. մի մասն արտաքին ու դյուրավնասելի
23/08/2023
Գայթակղություն բառը, ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի, նշանակում է այն ամենը, որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ և բազմատեսակ գայթակղություններ՝ լինեն դրանք ուղղակի կամ անուղղակի, կամա թե ակամա, մարդկանց, ընկերությունների կամ կազմակերպությունների կողմից: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաջին գայթակղությունն
22/08/2023
Աստված, կատարյալ կյանք և կատարյալ սեր լինելով, ծավալում է և իսկական գործունեություն: Նորա բոլոր գործունեությունը և կամ բոլոր հարաբերությունը աշխարհի հետ իրականանում է Հոր, Որդու և Ս. Հոգու հայտնությամբ կամ Ս. Երրորդությամբ: Մեր հավատքը խելամուտ է դարձնում մեզ, ու մենք աստվածային կյանք ու սեր ենք վայելում այդ Ս. Երրորդության
21/08/2023
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Ձեր նվիրումով և ողջախոհությամբ եղաք քրիստոնեական հավատքի, սիրո և եղբայրության քարոզիչը: «Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել
21/08/2023
Մարդու ներքին՝ հոգևոր աշխարհից է կախված, թե ինչպիսին կլինի նրա կյանքը հավիտենության մեջ: Ինչ մարդ ցանում է, այն էլ կհնձի։ «Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց», - ասել է Պողոս առաքյալը (Գաղ. 6։8)։ Ուստի նա, ով ձգտում է ապրել աստվածային պատվիրանների համաձայն, քաղում է հոգու համար ցանկալի փրկարար պտուղը՝ Աստծու հետ միավորումը: Հոգևոր
19/08/2023
Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ): Ուղիղ և ճշմարիտ ազատությունն ամեն ինչ անելը չէ: Իրական ազատությունն այն է, երբ միտքն ազատորեն զրուցում է կամքի, ազատության հետ, քննարկում, խորհում իր անելիքի մասին, ապա` ընտրում և գործում: Մենք կատարելապես
18/08/2023
«Ի մեծութենէ և գեղեցկութենէ արարածոցն` ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի» (Իմաստ., ԺԳ 5), իսկ նորա էությունը մենք կատարելապես իմանալ չենք կարող առանց Աստուծո օգնության: Աստուծո էության մասին մեր հաստատուն գիտությունը այնքան է, որքան նա հայտնել է մեզ: Մենք, իհարկե, երբեք չենք կարող ամփոփել, մեր
17/08/2023
Հոգևորի հանդեպ ծարավը մարդու էության մեջ է, քանի որ մարդն ստեղծվել է Աստծու պատկերով ու նմանությամբ: Արարչի կողմից մարդու հոգում դրվել է Արարչին և սեփական գոյության իմաստը գտնելու ձգտումը: Մարդը շփոթության մեջ է ընկնում ու մոլորվում, երբ իր համար պարզ չէ կյանքի իրական իմաստը: Այդ շփոթմունքի մեջ են հայտնվում կյանքի շեմին գտնվող շատ երիտասարդներ, որոնք միջնակարգ և բարձրագույն կրթությամբ որոշ գիտելիքներ ու մասնագիտություն են ձեռք բերում,