23 Նոյեմբեր, Շբ
11/07/2023
Աղոթեք Աստծուն վեր կարկառած ձեռքերով։ Դա սրբերի գաղտնիքն է։ Աստվածային շնորհն այցելում էր նրանց, հենց որ վեր էին տարածում իրենց ձեռքերը։ Եկեղեցու հայրերն ամենագործուն աղոթքը համարում էին Հիսուսի աղոթքը՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Հոգևոր կյանքի բանալին աղոթքն է։ Ոչ ոք չի կարող աղոթել սովորեցնել՝ ո՛չ գրքերը, ո՛չ ծերը, ոչ ոք։ Միակ դաստիարակն աստվածային շնորհն է։ Եթե ես ձեզ պատմեմ, որ մեղրը քաղցր է, ծորուն, այսպիսիսն, այնպիսին, չեք
10/07/2023
«Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն» (Սաղմ. 125.5)։ Տառապանքը կամ վիշտը գոյություն ունի ամենուր. սա ամենքս էլ գիտենք: Այն մեր կամքից անկախ երբեմն գալիս ու ներխուժում է մեր ներաշխարհ, ջլատում է մեր կենդանությունը և սպառում մեզ՝ առանց ուշադրություն դարձնելու մեր գործադրած ջանքերին կամ ունեցած հարստությանը, տգիտությանը կամ իմաստնությանը: Այն այնպես է վրա հասնում, որ մենք անկարող ենք լինում Ֆելիքսի՝ Պողոս առաքյալին
09/07/2023
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, ի թիվս մի շարք շնորհների պարգևել է նաև հաղորդակցության շնորհը։ Մարդը կոչված է նախ՝ իր Արարչի, հետո արդեն՝ իր նմանների հետ հաղորդակցվելու: Երանելի Օգոստինոսն ասել է. «Դու, Աստվա՛ծ, ստեղծեցիր մեզ Քեզ համար, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ Քո մեջ հանգիստ չգտնի»։ Ամեն անգամ Արարչի հետ հաղորդակցությունը մեծ ուրախություն է պատճառում քրիստոնյային, քանի որ նա հաղորդակից է լինում կյանքի
08/07/2023
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ․ 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց ջանքերով
07/07/2023
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված կարգով ամեն օր ժամերգությունների, տոնական և կիրակի օրերին մատուցվող ս. պատարագի ընթացքում դպիրը, սարկավագը և քահանան Ս. Գրքից հատվածներ` ընթերցվածքներ են կարդում: Սուրբգրային հատվածներ ընթերցելու կարգը սկզբնավորվել է Իսրայելում հնագույն
06/07/2023
Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, թե որքան կարևոր
05/07/2023
Մի անգամ մի օրենսգետ մոտեցավ Հիսուսին և փորձելու համար հարցրեց. «Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթ. 22:35-36): Օրենսգետները կամ դպիրները Հին Կտակարանի օրենքի ուսուցիչներ էին, որ խեղաթյուրել էին աստվածային ճշմարիտ վարդապետությունը, խճողել այն իրենց իսկ հորինվածքներով: Այս ձևով նրանք ուսուցանում էին օրենքները, բայց իրենք չէին կատարում: Փրկիչը մեկ անգամ չէ, որ հանդիմանել է նրանց. «Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի
04/07/2023
Մի անգամ հայր Պորֆիրիոսին այցելելուց ես շատ դառնացած էի վերջին ժամանակներս պատուհասած փորձությունների շարանի պատճառով, որոնք սպառնում էին կոտրել ինձ։ Այդ անթափանց խավարի մեջ մի միտք շատ մխիթարեց ու սրտապնդեց ինձ, որն էլ հայտնեցի հայր սուրբին հենց որ հայտնվեցի նրա խցում։ - Գիտեմ, հայր,- ասացի նրան,- որ Դուք գիտեք այն փորձությունների մասին, որոնց միջով հերթական անգամ անցնում եմ, թեև դեռևս չեմ պատմել դրանց մասին Ձեզ։ Ուրեմն իմացեք նաև, որ