Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հնազանդության մասին
Ոմն ծեր մի սուրբ աշակերտ ուներ, որը չափազանց հնազանդ էր, և որքան հակառակ և խոտորնակ բաներ ասեր ծերը` կատարում էր ամենայն ուրախությամբ, փութով, հավատով և սիրով: Երբ պետք էր լինում, ծերը նրան չուխա էր տալիս կարելու, և երբ կարում, վերջացնում էր, ծերը հարցնում էր և ասում. «Կարեցի՞ր, որդյա՛կ»: Եվ նա ասում էր. «Այո՛, կարեցի, հա՛յր»: Ծերը նրան ասում էր. «Տա՛ր և տո՛ւր այսինչ եղբորը»: Եվ նա նույն ուրախությամբ տանում էր, և ծերը էլի էր տալիս, .....
Մի սայլ աղոթք
Մի խումբ հավատացյալներ այցելեցին մի աղքատ ընտանիքի, որպեսզի աղոթեն նրանց համար: Աղոթքի ընթացքում դուռը թակեցին: Շեմին մի պատանի էր կանգնած՝ ագարակատիրոջ որդին: - Ի՞նչ է պատահել,- հարցրին նրան: - Հայրս չկարողացավ գալ և խնդրեց իր աղոթքները սայլով բերել,- պատասխանեց պատանին: - Այդ ինչպե՞ս,- հարցրեց ներկաներից մեկը: - Հիմա կտեսնեք, միայն թե օգնեք ներս բերել դրանք: Դուրս գալով, տեսան, որ սայլը լի է կարտոֆիլի, ալյուրի, ձավարի պարկերով, խնձորով, .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Աղքատները գալիս էին Տերենութ և եղբայրներից ողորմություն էին խնդրում. եկավ մի խաբեբա և ընկնելով ծերի առաջ՝ մեծ տառապանքով թախանձում էր, իսկ ծերը այլ բան չուներ` բացի երկու մազեղեն քուրձերից, և լավագույնը տվեց նրան, և նա գնաց: Եղավ այնպես, որ ծերը գնաց քաղաք և տեսավ խաբեբային, որ հավաքել էր իր նման ընկերներին, և գալով գինեվաճառի մոտ՝ ասաց նրան. «Խաբեցի մի անմիտ մենակյացի և առա այս մազեղեն քուրձը. վերցրո՛ւ քեզ և գինի՛ տուր, որ զվարճանանք»: .....
Աղոթքը
Մի վանական ձիթենի տնկեց ու սկսեց աղոթել. «Տե՛ր, ծառիս համար անձրև ուղարկիր»: Եվ Տերը երկրին անձրև ուղարկեց: Ծառը խոնավությունը վերցրեց, իսկ մարդը շարունակեց աղոթել. «Իսկ այժմ, Տե՛ր, խնդրում եմ շատ արև ուղարկես, որովհետև ծառիս ջերմություն է անհրաժեշտ»: Եվ Տերն արև ուղարկեց: Ծառն աճում էր: Մարդը շարունակում էր նրա համար աղոթել. «Տե՛ր, մի քիչ սառնամանիք ուղարկիր, որպեսզի ծառիս արմատներն ու ճյուղերն ամրանան»: Տերը սառնամանիք .....
Դատելու մասին
Հարցրին ոմանք հայր Պիմենին և ասացին նրան. «Ինչպե՞ս կարողացավ հանդուրժել հայր Եսթերինոսը այնպիսի աշակերտի, որը գիշերային հսկումի ժամին ննջել էր»: Ծերը նրանց ասաց. «Եթե ես լինեի այնտեղ, իմ թիկնոցն էլ կդնեի նրա գլխատակին»: Հայր Պամբոսն ասաց. «Եվ ի՞նչ պատասխան կտայիր դու Աստծուն դրա համար»: Պիմենն ասաց. «Կասեի. «Դո՛ւ ասացիր, Տե՛ր, թե՝ նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը, ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար .....
Պարտությունը
Մի հավատավոր ու արդար մարդ լսեց, որ իր բնակավայրից ոչ հեռու մի ծառ է աճում, որը հեթանոսների պաշտամունքի առարկան է: Որոշելով վերացնել այդ կռապաշտությունը, վերցրեց կացինն ու գնաց ծառը կտրելու: Սատանան կտրեց նրա ճամփան և ասաց. - Մի՛ կտրիր ծառը, փոխարենը գումար կտամ: Մարդը չհամաձայնեց և նրանք սկսեցին կռվել: Արդարն, ի վերջո, ոլորեց սատանայի թևերն ու սեղմեց գետնին: - Խղճա՛ ինձ, ես քեզ փրկագին կտամ,- ասաց սատանան:- Այնպես կանեմ, որ ամեն առավոտ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Եթե կրոնավորն ընկնի մեղքի մեջ և հետո դարձյալ ջերմեռանդորեն ապաշխարի և ոտքի կանգնի, իսկ մեկ ուրիշը աշխարհիկ կյանքից գա կրոնավորության և սկսի ճշմարիտ ընթացքը, այդ երկուսից ո՞ր մեկն առավել առաջադեմ կլինի»: Ծերը պատասխանեց և ասաց. «Մեղանչած կրոնավորը փլուզված ապարանքի է նման, որը, եթե կամենա ջանալ և արթուն լինել իր խորհուրդներով և վերստին կառուցել փլուզված ապարանքը, փլատակների միջից բազում շինանյութ .....
Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք
Մի օր հանդիպեցին երկու հավատացյալ: - Ինչպե՞ս են գործերդ,- հարցրեց մեկը: - Ա՜հ,- ձեռքը թափ տվեց մյուսը,- բնակարանը փոքր է, ապրում ենք կնոջս ծնողների հետ, աշխատավարձս մեծ չէ, ամառանոցում խնդիրներ կան՝ խնձորենիները լավ բերք չեն տալիս… Գիշերն այդ մարդը երազում հրեշտակի տեսավ, որը տարբեր իրերով բեռնված սայլի առջևից էր գնում, որի մեջ նաև իրեն շատ ծանոթ իրեր կային: - Ի՞նչ է այստեղ կատարվում,- հարցրեց նա հրեշտակին: - Ես մարդկանցից վերցնում .....
Անսպասելի օգնությունը
Իվան Անդրեևիչը բժշկին ճանապարհելուց հետո կնոջ սենյակը վերադարձավ: Մոտեցավ սեղանին և վճռական շարժումով վերցրեց դեղատոմսը: - Ա՛յ կտեսնես, իմ թանկագին Լիզոնկա,- կնոջը դիմելով, քնքշորեն ասաց նա,- դու կապաքինվես: Ես հենց հիմա կգնամ դեղորայքի հետևից: Իվան Անդրեևիչը բացեց պահարանի դուռը, որտեղ երկար տարիներ իրենց փողերն էին պահում, և ձեռքը տարավ դեպի հին զարդատուփը: Տուփի հատակին մի քանի փոքր թղթադրամ կար: «Չի բավականացնի,- գումարը հաշվելով, .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն պատանի ուզում էր կրոնավոր դառնալ, սակայն նրա այրի մայրն արգելում էր նրան: Բայց և այնպես նա կոտրեց մոր դիմադրությունը, գնաց և դարձավ մի ծույլ կրոնավոր: Մոր մահից հետո նրան նույնպես մահացու ցավ դիպչեց, և նա տեսիլքի մեջ տեսավ իրեն տանջանքի վայրում, որտեղ իր մայրն էլ էր և ասաց իրեն. «Այս ի՞նչ բան է, որդյա՛կ, դու է՞լ ես այստեղ տանջվում. ո՞ւր մնացին քո խոսքերը, որ ասում էիր ինձ, թե կամենում ես քո հոգին փրկել»: Եվ նա չկարողացավ պատասխան տալ, .....
Ինչպես է Աստված մաքրում մեզ
Մի կին Մաղաքիա մարգարեի գիրքն էր կարդում: Երբ հասավ երրորդ գլխին, դրա երրորդ տողի խոսքերը՝ Նա [Աստված] կնստի ձուլելու և մաքրելու՝ որպես արծաթ, տարակուսանքի մեջ գցեցին նրան: Եվ կինը որոշեց որևէ արծաթագործ վարպետի այցելել՝ նրա աշխատանքին հետևելու: Երբ հասավ արհեստանոց, տեսավ, որ վարպետը մի կտոր արծաթ է պահել կրակի վրա: Վարպետը բացատրեց, որ այդ կերպ են արծաթը մաքրում՝ պահելով կրակի բոցի վրա, որպեսզի բոլոր նստվածքներն այրվեն: Կինը մտածեց, որ .....
Կատարյալ առաքինության մասին
Երանելի Մակարիոսը պատմում էր, թե. «Մի ծեր եկավ ինձ մոտ, և միասին նստեցինք ընթերցելու առաջին հայրերի գրությունները: Հասանք այն տեղին, որտեղ պատմվում էր մի հոր առաքինության մասին, թե մի անգամ ավազակները գիշերով եկան նրա մոտ և ասացին. «Եկանք վերցնելու այն ամենն, ինչ ունես»: Եվ նա, վառելով լույսը, սենյակը հանձնեց նրանց: Իսկ նրանք, ամեն ինչ վերցնելով, գնացին: Ծերը, սենյակ մտնելով, անկյունում թողնված մի բրիչ գտավ և վերցնելով այն՝ վազեց նրանց .....
Ցորենը
Մի ճամփորդ կանգնեցրեց մոտեցող սայլը: - Ինձ չե՞ք տանի,- հարցրեց սայլապանին: - Նստի՛ր,- պատասխանեց վերջինս: Ցորենի արտերի մոտով անցնելիս սայլապանը հնձած ցորեն տեսավ: Որոշեց մի քանի խուրձ վերցնել, բայց վախենալով, որ որևէ մեկը կնկատի, ճամփորդին ասաց. - Գնամ մի քիչ ցորեն բերեմ, իսկ դու շուրջբոլորը հսկի՛ր: Եթե որևէ մեկը տեսնի, ինձ նշա՛ն տուր: Մարդը ոչինչ չպատասխանեց: Սայլապանը վազեց արտի միջով, մի մեծ խուրձ գրկեց ու հետ վազեց: Իսկ մարդը նշան .....
Հայրերի կենցաղավարության մասին
Երբ հայր Ռոմանոսի վախճանը մոտ էր, շուրջը հավաքվեցին եղբայրներն ու ասացին. «Ինչպե՞ս պետք է ապրենք, հա՛յր»: Եվ նա ասաց. «Չեմ հիշում, թե երբևէ ձեզնից մեկին ասած լինեմ, թե` արա՛ այսինչ գործը, եթե նախապես մտքումս չեմ դրել, թե` չպիտի բարկանամ, եթե նա չկատարի այդ գործը: Այդպես ապրեցի ես, և դուք էլ ինձ հետ՝ ամբողջ ժամանակ խաղաղությամբ և անխռով. այդպես արե՛ք և դուք` միմյանց հետ կենալով խաղաղությամբ, սիրով և հնազանդությամբ»:   «Սուրբ .....
Հակառակ կողմը
- Տե՛ր Աստված, այնպե՜ս եմ ուզում մոտենալ Քեզ,- ասաց մարդը: - Ուրեմն Ինձ մոտ արի, ի՞նչ խնդիր կա: Մարդն իր քայլերն ուղղեց դեպի Տերը, սակայն ճանապարհին հիշեց իրեն վիրավորողին և ասաց. - Լրիվ մոռացել էի, որ պետք է տեղը դնեմ այդ դուրսպրծուկին ու մի լավ դաս տամ: - Իսկ դա կարևո՞ր է քեզ համար: - Իհա՛րկե: - Ուրեմն գնա՝ իրականացնելու այն, ինչ մտադրվել ես, միայն թե իմացի՛ր, որ այդ դեպքում հակառակ կողմը պիտի գնաս:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․