

Ի կատարած Սաղմոս Դավթի. երբ նա փախել էր Սավուղից, ասաց այս Սաղմոսը:
1. Լո՛ւր Տէր արդարութեան. և նայեա՛ ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց՝ զի ոչ շրթամբք նենգաւորօք:
Արդարությանն ականջ դիր, Տե՛ր, նայի՛ր իմ խնդրանքին և լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ:
Այս Սաղմոսը գերիների, ինչպես նաև Դանիելի մասին է: Արդարությանն ականջ դիր, Տե՛ր. իր խնդրանքն արդարություն է կոչում և չի պարծենում իր վարքով: Լսի՛ր աղոթքս, որ նենգ շրթներով չէ, որովհետև ասում .....
Ի կատարած Սաղմոս Դավթի, արձանագիր:
Արձանը ոչ միայն քարե արձանն է, որ գերեզմանի վրա են դնում, այլ, որ գրում կամ արձանագրում են պատերազմում տարած հաղթանակների մասին, քաղաքների ավերելու մասին: Ինչպես որ այս սաղմոսը բովանդակում է Քրիստոսի մարդեղությունը, չարչարանքները, մահվան հանդեպ հաղթությունը, դժոխքի կործանումը և մեռելներից հարությունը: Եվ որպես մարմնի գլուխ՝ մեր փոխարեն դիմում է Հորը՝ աղոթքով, ինչպես որ ասում է Պողոսը. «Նա էր, որ մարմնի .....
Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ Սիոնում և տաճարում մեծ հրաշք կատարվեց ասորիների հետ և ժողովուրդը սաստիկ վախեցավ և ասաց.
1. Տէր, ո՞վ կացցէ ի խորանի քում. կամ ո՞վ բնակեսցէ ի լեառն սուրբ քո:
Տե՛ր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա:
Ո՞վ պիտի ապրի այն տաճարում և Երուսաղեմում, որոնք կառուցվել էին Սիոն լեռան վրա և կրում էին Բարձրյալ Աստծո անունը: Քահանան՝ տաճարում կամ թագավորը՝ Սիոն լեռան վրա: Նաև Սուրբ Հոգով մարգարեանալով .....
Ի կատարած Սաղմոս Դավթի
Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ կործանվեց Ասորեստանը և Աքիտոբելը և որ սատանան զորացրել էր նրանց:
1. Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ո՛չ գոյ Աստուած:
Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված:
Ինչպես որ Սենեքերիմն ու Ռափսակը: Եվ չարն ինքն էր իրեն աստված կոչում և այդ եղավ պատճառը, որ.
2. Ապականեցան և պղծեցան յանօրէնութեան իւրեանց. և ոչ ոք է՝ որ առնէ զքաղցրութիւն:
Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության մեջ, և չկա մեկը, .....
Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ մեղանչելուց հետո ապաշխարեց և ասաց այս Սաղմոսը
1. Մինչև յե՞րբ, Տէր, մոռանաս զիս իսպառ. մինչև յե՞րբ դարձուցանես զերեսս քո յինէն:
Մինչև ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից:
Պաղատում է, որպեսզի հեթանոսները դարձի գան: Ոչ թե մեղադրելով է ասում, այլ խղճմտանքն է հայտնում, ինչն իրեն հանգիստ չի տալիս:
2. Մինչև յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ. և ցաւք սրտի իմոյ զաւուրս:
Մինչեւ ե՞րբ .....
Ի կատարած. ութերորդական եղանակով Սաղմոս Դավթի: Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ Սամուելը մահացավ, իսկ ութերորդականի մասին ասաց վեցերորդ Սաղմոսում: Սա մարգարեություն է Սավուղի և հրեաների ստախոսության մասին: Նաև մարգարեություն է այն մասին, որ հետագա օրերին սրբերն ավելի քիչ են լինելու քան մեղավորները:
1. Ապրեցո՛ զիս Տէր՝ զի նուաղեաց սուրբ. նուաղեցին ճշմարտութիւնք յորդւոց ի մարդկանէ:
Փրկի՛ր ինձ, Տեր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը .....
Ի կատարած Սաղմոս Դավթի
Երբ փախել էր Սավուղից և ծաղրում էին նրան՝ ասելով, թե ճնճղուկի պես լեռները թռչի: Իսկ եբրայական և ասորական բնագրերում ասվում է, թե երբ Դավիթը Անքուսի մոտ էր և երբ Անքուսը հարձակվեց Իսրայելի վրա ու տարավ Դավթին իր հետ և գերեցին ամաղեկացիները նրանց կանանց, և երբ Աստծո նախախնամությամբ իշխանները չկամեցան, որ Դավիթն իրենց հետ պատերազմի դուրս գա, որովհետև մտածեցին, թե Սավուղի կողմը կանցնի և որ կազատի գերիներին, ինչպես որ .....
Այսուհետև՝ Աստծո Որդու գալստյան մասին, Սաղմոս Դավթի:
Յոթանասունից թարգմանության մեջ այն կոչվում է «Որդու խորհրդի մասին», այսինքն՝ Որդու մահվան խորհուրդի մասին, իսկ Սիմաքոսը թարգմանում է Որդու՝ մահվան հանդեպ հաղթանակ տանելու մասին, Ակյուղոսը՝ Որդու մանկությունը հաղթահարելու մասին, Թեոդիտոսը՝ Որդու տղայության մասին: Բոլոր թարգմանիչները, սակայն, այստեղ միաբանվում են և ասում, որ սա վերաբերում է Միածին Որդուն, ով հաղթեց մահվան բռնությանը: .....
Այսուհետև՝ հնձանների մասին, Սաղմոս Դավթի
Հնձանը եկեղեցին է կոչվում, ըստ այն խոսքի, որ Տերն ասաց առաքյալներին. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15:5), և որ գինին ուրախություն է պարգևում երկնքին և երկրին, որովհետև Տիրոջ չարչարանքների խորհուրդը, առաքյալների և բոլոր հավատացյալների բարի խոսքերն ու գործերը՝ հավատքի մեջ հավաքված և ողկույզի պես հնձանի մեջ ճզմվելով, այսինքն՝ քննվելով, գինի են դառնում, այն նաև իմաստություն է և գիտություն, .....
Սաղմոս Քուսեի խոսքերի առթիվ
Տերն իր աղոթքով սովորեցրեց մեզ թողություն տալ մեր դեմ մեղանչածներին և ապա հուսալ, որ մենք էլ մեր մեղքերից թողություն կստանանք: Այս Սաղմոսը մեծ ազդեցություն ունի, քանզի Դավիթը սա գրեց այն ժամանակ, երբ փախչում էր Աբիսողոմից: Եվ երբ գեթացի Եթթին և արաքացի Քուսին Եթովպիայից եկան իր մոտ, նա Քուսիին ուղարկեց Աքիտոփելի խորհուրդը ցրելու և այդ ժամանակ էլ ասաց այս Սաղմոսը:
1. Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ՝ փրկեա՛ զիս. .....
Ի կատարած Սաղմոս Դավթի ութերորդական եղանակով:
Վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդկային բնությունը և յոթերորդ օրը նա օրհնեց արարածների գլխավորին, ով հանցանք գործելու պատճառով երկյուղ կրեց ութերորդ՝ հարության օրվանից: Քանզի յոթերորդ օրը խորհրդանշում է վերջին կիրակին, որին հաջորդելու է ութերորդ դարը, որը ո՛չ գիշեր կունենա և ո՛չ էլ հաջորդ օր, որովհետև դրանից հետո այլևս ո՛չ օր կփոխվի և ո՛չ էլ դար: Այդ պատճառով էլ ասում է. «Բոլոր թշնամիներս .....
Ժառանգորդների մասին Սաղմոս
Ժառանգորդ է կոչում Աստծո Բանին, ինչպես նաև նրա հետ միաբանված եկեղեցուն՝ որպես գլուխ ունենալով Աստծուն, ինչպես որ ասում է. «Եկե՛ք…ժառանգեցե՛ք» (Մատթ. 25:34): Եվ Պողոսն էլ ասում է. «Ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:17): Որոշ թարգմանիչներ ժառանգորդ բառը բաժնեկից են թարգմանում. բաժնեկից է, ասում են, աստվածասեր հոգին և սուրբ Եկեղեցին: Եվ բաժինը դա անակնկալ որևէ իր ստանալն է, և այն [մարդկային] .....
Ի կատարած Սաղմոս Դավթի: «Ի կատարած»-ը Ակյուղոսը և Թեոդիտոն հաղթություն են թարգմանում, որովհետև Դավիթն այս Սաղմոսն ասաց Աբիսողոմին հաղթելուց հետո, սա խորհրդանշում է նաև մահվան հանդեպ Տիրոջ հաղթանակը: Իսկ Յոթանասունից թարգմանության մեջ ի կատարած ասելով հասկանում են, թե օրերի լրումին կկատարվեն մարգարեությունները, ինչպես որ ասվում է, թե՝ այդ հույսով ննջեք և արթնացեք: Գոհություն է հայտնում Աստծուց, որ իրեն հաղթանակ պարգևեց: Խորհրդանշում .....
Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր Աբիսողոմից։ Սաղմոսը Դավթի նեղության և գերության մեջ գտնվող ժողովրդի տրտունջի մասին է, նաև մարգարեություն է Տիրոջ չարչարանքների, մահվան և հարության մասին։ Դևերի կողմից հալածվող մարդն այս Սաղմոսը պիտի ասի ամեն գիշեր և գոհություն մատուցի, որովհետև փրկվեց Տիրոջ մահվան և հարության խորհրդով։
1. Տէր, զի՞ բազում եղեն նեղիչք իմ, բազումք յարեան ի վերայ իմ:
Տեր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, և շատերը ելան իմ .....
Եբրայական և ասորական բնագրերը հետևյալ կերպ են մեկնաբանում այս Սաղմոսը. մեկում այն միավորված է առաջին Սաղմոսի հետ, իսկ մյուսում՝ առանձնացված։ Իսկ մեկնիչներն այստեղ միակարծիք են, թե սա մարգարեություն է այն ամբոխի մասին, որ հարձակվեց մեր Տիրոջ վրա՝ Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի գլխավորությամբ և որ Պետրոսը և մյուս աշակերտները [երբ բժշկեցին կաղին], ով նստում էր տաճարի գեղեցիկ կոչվող դռան մոտ, ասացին, թե իսկապես խռովություն եղավ քաղաքում Հերովդեսի .....