
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Եսայիասն ասաց. «Ոչինչ այնքան շահեկան և խրատատու չէ նորեկ եղբոր համար, որքան անարգանքն ու թշնամությունը. ինչպես օրինակ՝ տունկն է օրըստօրե ոռոգվում և արագ աճ տալիս, նույնպես և նորեկ եղբայրն է առաքինանում, եթե համբերում է թշնամանքին և նախատինքներին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի ծերի մասին ասում էին, թե սա երբ եկավ Սկյութիա, հետը բերել էր որդուն, որը տակավին ծծկեր էր և կինարմատ չէր ճանաչում: Երբ մեծացավ, դևերը գիշերը նրան տարբեր կանանց էին ցույց տալիս. նա այդ մասին պատմեց հորը, և հայրը զարմացավ: Երբ մի անգամ հոր հետ գնում էր Եգիպտոս և կանանց տեսավ, հորն ասաց. «Սրա՛նք են, որ գիշերը Սկյութիա են գալիս՝ ինձ մոտ»: Հայրը նրան ասաց. «Սրանք գյուղական զվարակներ են, որդյա՛կ, այստեղ, սակայն, այլ տեսք ունեն, անապատում` .....
Հայր Մակարիոս Եգիպտացու մասին ասում էին, թե երբ եղբայրների հետ ճաշելիս էր լինում, իր վրա կանոն էր դրել, որ եթե այնտեղ գինի լինի, և ինքը ըմպի եղբայրների հետ, ամեն մի բաժակի դիմաց մեկ օր ջուր չպետք է ըմպի: Եղբայրները նրան գինի տալիս էին՝ մխիթարության համար, իսկ նա ուրախությամբ ընդունում էր, որպեսզի հետո տանջեր իրեն: Իսկ նրա աշակերտը, քանի որ գիտեր, որ նրան վնասում են, ասում էր. «Ի սեր Աստծո, նրան գինի մի՛ տվեք, այլապես խցում ինքն իրեն կտանջի»: .....
Հայր Ամոնն ասաց. «Երբ նստես քո սենյակում, ժողովի՛ր քո մտքերը և հիշի՛ր քո մահվան օրը, կնքի՛ր քո սրտի մեջ հոգու ելնելն ու մարմնի մահը, միտքդ ա՛ռ այդ փորձությունը և քո սրտի մեջ դի՛ր երկյուղ և զղջում, ատի՛ր ունայնությունը և քո մտքում դի՛ր բարեգործության ջանքը, որովհետև այսպիսով կարող ես մնալ ճշմարիտ առաքինության մեջ, որպեսզի միշտ հոժար կամքով հանդարտվես և նստես քո սենյակում: Այս ամենից բացի, հիշի՛ր նաև ահեղ Դատաստանի օրը և թե ի՛նչ վիճակում .....
Հայր Եվգենիոսն ասաց. «Մեզ համար ավելի լավ է մուրացիկ լինել և միայն Քրիստոսի՛ն մերձավոր լինել. և իսկապես մեծ է նա, ով մերձավոր է Քրիստոսին, թեկուզ նյութապես աղքատ լինի: Իսկ ովքեր երկրայինը առավել են պատվում, քան երկնայինը, երկուսից էլ կզրկվեն. նույնպես և նա, ով երկնայինին է տենչում, երկուսն էլ կունենա` այս երկրավոր կյանքն ու հավիտենական կյանքը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ոմանք մեզ պատմեցին մի եպիսկոպոսի մասին, թե մի անգամ կիրակի օրով նա գնաց գյուղ և իր ընկերներին ասաց. «Կանչե՛ք այս գյուղի երեցին, որ գա և պատարագ մատուցի»: Եվ գտնելով քահանային` բերեցին նրա մոտ, որը գեղջուկ էր՝ անբիծ ու ուղղամիտ: Եպիսկոպոսն ասաց նրան. «Մատուցի՛ր մեզ այսօր Քրիստոսի խորհուրդը», և նա իսկույն պատրաստվեց կատարել Պատարագը: Եվ եպիսկոպոսը տեսավ, որ երբ քահանան կանգնեց Սուրբ Սեղանի մոտ, ամբողջովին հուր դարձավ, .....
Ալեքսանդրիայում գնացինք աբբա Թեոդորի մոտ, որ Փարոնում էր` սուրբ Սոֆիայի մոտ: Եվ ծերը պատմեց մեզ ու ասաց. «Հրաման ստացա մեր սուրբ հայր Թեոդոս Անապատականից՝ մեր Քրիստոս Աստծո սուրբ քաղաքը գնալու, և այնտեղ գտա մի ծերի, որի անունն էր Քրիստափոր, ազգությամբ` հռոմեացի: Ծունր դրի նրա առաջ և ասացի. «Շնո՛րհ արա, հա՛յր, և պատմի՛ր քո երիտասարդության գործերը»: Եվ մեծ սփոփանք արեց ծերը, պատմեց ինձ և ասաց. «Երբ մեծագույն կրոնական ջերմեռանդության .....
Ոմն ծեր ճգնավոր հանդիպեց մի դիվահարի, որը կարկամած էր և չէր կարողանում խոսել: Նա, Աստծո սիրո վրա վստահ լինելով, աղոթքով խնդրեց Տիրոջից, որպեսզի դևը գա իր վրա, և ազատվի դիվահարը: Լսեց Աստված նրա աղոթքը, և եկավ դևը նրա վրա, և ծերը սաստիկ նեղվեց դևից: Այնժամ ավելացրեց սաստիկ պահքերը, աղոթքներն ու ճգնությունները: Եվ այն սիրո համար, որ ուներ առ Աստված և ընկերոջ հանդեպ, որոշ ժամանակ անց դևը հալածվեց նրանից:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մի կավագործ գեղեցիկ բաժակներ է պատրաստում, այնքան գեղեցիկ ու բազմազան, որ մարդիկ հավաքվում են նրա շուրջը և իրենց հիացմունքն են արտահայտում: Նրանցից մեկը տարակուսանքով ասում է.
- Ես էլ ոսկերիչ եմ, բայց ինչ անում եմ, կիսատ է մնում, քանի որ տրամադրությունս ընկնում է կամ ծուլանում եմ, և գործս այլևս չեմ շարունակում, իսկ դու ջանադրաբար այս բաժակներն ես պատրաստում, որոնք թանկարժեք չեն, և մեծ գումար չես վաստակում դրանց միջոցով:
Կավագործը, .....
Մի անգամ Հռոմի մեծ պալատից մի հռոմեացի եկավ և բնակվեց Սկյութիայում` եկեղեցու մոտ: Նա իր հետ մի ալեհեր ծառա ուներ, որ սպասավորում էր իրեն: Եվ եկեղեցու երեցը, տեսնելով նրա տկարությունը և տեղյակ լինելով, թե ինչպիսի փարթամ կյանքից էր հրաժարվել, և ինչպիսի մեծությունից ինչպիսի աղքատության էր հասել, Աստված ինչ ուղարկում էր` տալիս էր նրան: Եվ այսպես նա մնաց Սկյութիայում քսանհինգ տարի և եղավ անվանի տեսանող: Եգիպտոսի կրոնավորներից մի ծեր, .....
Մի ուղտապան ևս գնաց Հովհաննեսի մոտ` նրա ձեռագործը վերցնելու և այլ տեղեր տանելու: Եվ երբ հայր Հովհաննեսը գնաց այն բերելու, մոռացավ, որովհետև նրա միտքը հափշտակված էր առ Աստված, իսկ ուղտապանն սպասում էր և բախեց դուռը, քանզի ուշանում էր: Հայրն ասաց. «Ի՞նչ ես կամենում, եղբա՛յր»: Իսկ նա ասաց. «Քո ձեռագործը, հա՛յր»: Եվ երբ խոստացավ տալ, դարձյալ մոռացավ, իսկ ուղտապանը երրորդ անգամ բախեց դուռը, և հայրը, դուրս գալով, նույն բանը լսեց նրանից: .....
Ոմն եղբայր եկավ հայր Պիմենի մոտ և ասաց. «Հա՛յր, բազում չար խորհուրդներ չարչարում և խորտակում են ինձ»: Եվ ծերը կանգնեցրեց նրան քամու առաջ և ասաց. «Բա՛ց արա գիրկդ և բռնի՛ր դրան»: Նա ասաց. «Չե՛մ կարող անել այդ»: Ծերն ասաց. «Եթե դա չես կարող անել, ապա խորհուրդներին էլ չես կարող արգելել, որ չգան. քո անելիքը դրանք անտեսելն է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Դանիելը մեզ պատմում էր թե մի կրոնավոր կար, որի անունը Դուլաս էր, և նա մեծ հայրերից էր համարվում: Այդ Դուլասը միաբանների հետ ապրեց քառասուն տարի և ասում էր. «Կենցաղավարության բազում տեսակներ եմ փորձել և գտա, որ բազում եղբայրների մեջ հեշտությամբ են կատարվում առաքինության գործերը, եթե ի սրտե գալիս են բնակվելու այնտեղ: Որովհետև մի եղբայր կար` տեսակով խոնարհ և արհամարհված, իսկ գործերով՝ բարձր և Աստծուց պատվված: Բնակվում էր միաբան .....
Ծերն ասաց. «Չար խորհուրդները նման են ճանճերի, որ տուն են մտնում. եթե ճիշտ ժամանակին նրանց մեկ առ մեկ սպանես, չես դժվարանա, իսկ եթե թույլ տաս` մինչև տունը լցվի, շատ պիտի տանջվես, մինչև որ հեռացնես դրանք: Կա՛մ կկարողանաս, կա՛մ էլ ձանձրացած կթողնես, և տունն ամբողջովին կապականվի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ոմն ծեր կամեցավ քառասուն օր առանց ջուր ըմպելու ճգնել: Երբ տոթ էր լինում, լվանում էր կուժը, լցնում ջրով և դնում էր իր առջև: Երբ եղբայրների հարցին, թե ինչո՞ւ է դա անում, ծերը պատասխանեց և ասաց. «Որպեսզի առավել տանջվեմ ծարավից և առավել վարձ ստանամ Աստծուց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....