
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկավ հայրերից մեկը հայր Անտոնի լեռը` հայր Սիսոյի մոտ, և մինչդեռ խոսում էին իրար հետ, հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Հասա՞ր արդյոք Երանելի Անտոնի մեծությանը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ես որտեղի՞ց հասնեմ նրա մեծությանը, որովհետև եթե գեթ մեկն ունենայի հայր Անտոնի խորհուրդներից, ամբողջովին հրի նման կլինեի, սակայն գիտեմ մեկին, ով ապաշխարությամբ կարողանում է դիմակայել խորհուրդներին»: Դարձյալ հարցրեց նրան և ասաց. «Այսպե՞ս էր արդյոք .....
Հայր Հովհաննես Կարճիկն ասաց. «Ես նման եմ մի մարդու, ով կանգնած է մեծ ծառի տակ և տեսնում է բազում գազանների և սողունների, որ իր վրա են գալիս, և նա, փախչելով նրանցից, բարձրանում է ծառը և փրկվում է նրանցից: Այդպես էլ ես՝ նստած եմ իմ սենյակում և տեսնում եմ՝ ինձ վրա են գալիս չար խորհուրդները, և ես աղոթքով դիմում եմ Աստծուն և փրկվում եմ նրանցից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Եղբայրներից մի քանիսը գնացին աբբա Անտոնիոսի մոտ` պատմելու նրան իրենց տեսած ցնորամիտ տեսիլքների մասին և նրանից պատասխան ստանալու, թե արդյո՞ք դրանք իսկապես դիվական են: Իրենց հետ ունեին մի մատղաշ ավանակ, որը սատկեց ճանապարհին: Եվ երբ եկան ծերի մոտ, վերջինս ընդառաջ ելավ նրանց և հարցրեց. «Ինչպե՞ս սատկեց մատղաշ ավանակը ճանապարհին»: Նրան հարցրին. «Որտեղի՞ց գիտես այդ, աբբա՛»: Նա պատասխանեց. «Դևերը ցույց տվեցին ինձ»: Եվ նրանք .....
Փերմացի հայրերից մեկը պատմեց, թե. «Մի անգամ երեկոյան գնացի հայր Թեոդորոսի մոտ և նրան գտա՝ պատառոտուն վերարկուն հագին, կուրծքը՝ բաց, իսկ կնգուղն էլ առջևի կողմից էր: Այդ պահին ինչ որ կոմս եկավ նրան տեսնելու և բախեց դուռը: Ծերը ելավ բացելու, և հանդիպելով նրան` միասին նստեցին դռանը, և ծերը խոսում էր նրա հետ: Ես, մի թիկնոց վերցնելով, ծածկեցի նրա ուսերը, իսկ ծերը, վերցնելով այն, նետեց մի կողմ: Եվ երբ կոմսը գնաց, ասացի նրան. «Հա՛յր, ինչո՞ւ .....
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Եթե ինչոր տեղում լինեմ, և ինձ վրա նեղություն գա, և չլինի մեկը, ում հայտնեմ նեղությունս, ի՞նչ պետք է անեմ»: Ասաց նրան ծերը. «Հավատում եմ Աստծուն, որ նա կառաքի իր շնորհները և կօգնի քեզ, եթե դու հավատով խնդրես նրանից: Լսեցի, որ Սկյութիայում եղել է այդպիսի դեպք. մի ճգնավոր կար, և քանի որ չուներ մեկը, որի մոտ գնար և հայտներ իր մտատանջությունները, երեկոյան պատրաստեց իր մախաղը, որպեսզի առավոտյան գնա: .....
Պատմեցին մեզ հայրերը, թե Աստծո շնորհների արժանացած մեծ մի ծեր կար, և նրա անունը հռչակվեց ողջ երկրում` իր մեծ առաքինության և կենցաղավարության համար: Թագավորը, լսելով նրա համբավը, կանչեց նրան իր մոտ` օրհնություն ստանալու նրանից, պահեց նրան իր մոտ բազում օրեր, շատ ու շատ բաների մասին խոսեց նրա հետ և մեծապես օգուտ քաղեց, ապա մեծաքանակ ոսկի տվեց նրան և արձակեց: Իսկ ծերը, վերցնելով այն, գնաց իր տեղը և սկսեց գյուղ շինել ու բազմապիսի լավագույն .....
Ոմն եղբայր հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ, հա՛յր, իմ սիրտը մշտապես խռովվում է պոռնկությունից և մի պահ անգամ հանգիստ չի տալիս ինձ, իսկ դրանից խիստ տրտում է իմ հոգին»: Ծերն ասաց. «Երբ դևերը մտածություններ կսերմանեն, նրանց հետ մի՛ խոսիր, քանզի նրանք անդուլ կերպով չարություն են սերմանում, սակայն կընդունենք դրանք, թե ոչ` մեզանից է կախված: Տե՛ս, թե ինչպես մադիանացիները զարդարեցին իրենց դուստրերին և առաքեցին իսրա յելացիների բանակատեղին, .....